Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց պատվին մատուցած ճաշկերույթին վետերանները փոքր-ինչ գինովցել էին

Մայիս 09,2015 18:56

Այսօր, «Հաղթանակի» զբոսայգում, տոնական տրամադրություն էր: Մեծից փոքր գալիս էին միմյանց շնորհավորելու, հերոսների հիշատակին ծաղիկներ դնելու համար: Երեխաները, որոնք կրում էին կամ զինվորական հագուստ, կամ ունեին որեւէ խաղալիք զենք՝ ոգեւորված վազվզում էին Հայրենական Մեծ պատերազմի վետերանների եւ Արցախյան հերոսամարտիկների շուրջը, շնորհավորում, ծաղիկներ նվիրում նրանց:скачанные файлы скачанные файлы скачанные файлы

Նրանց համար առավել եւս տոն էր, քանի որ այստեղ իրենց զենք խաղալիքների իսկական տարբերակները կային եւ այսօր իրենց խաղալիքները փոխարինել էին իսկական մարտական մեքենայով, հրթիռով, տանկով: 4- ամյա Արեգը, զինվորական հագուստով եւ ծաղիկներով եկել էր զբոսայգի իր մայրիկի հետ: Նա հստակ որոշել էր՝ մեծանա, զինվոր է դառնալու եւ բոլորին պաշտպանելու է, բայց նրա ուշադրությունը գրավել էին ոստիկանները եւ նա ամեն կերպ փորձում էի նրանց հետ լուսանկարվել:скачанные файлы скачанные файлы

Այսօր, բոլորի առջեւ նորովի իր դռներն էր բացել նաեւ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանը, որտեղ ցուցադրվում էին  ե՛ւ Արցախյան հերոսամարտիկների, ե՛ւ Հայրենական Մեծ պատերազմի հերոսների լուսանկարները, նրանց հերոսության մասին պատմող զինգործիքներ եւ անձնական իրեր:скачанные файлы

Օրվա պաշտոնական միջոցառումներից հետո հյուրերի եւ վետերանների համար կազմակերպվել էր ճաշկերույթ: Մասնակիցներն այստեղ ավելի ազատ էին եւ անկաշկանդ, քանի որ փոքր-ինչ գինովցած էին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031