Օրվա լրահոսը

Նախարար Արտեմ Ասատրյանն այցելել է Վետերանների միավորում և շնորհավորել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ վետերաններին շնորհավորելու նպատակով այսօր այցելեց ՀՀ վետերանների միավորում: Նախարարը մտերմիկ մթնոլորտում շփվեց վետերանների հետ, շնորհավորեց 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երկարակեցություն և խաղաղություն: «Դուք՝ ձեր միլիոնավոր ծառայակից ընկերների հետ, ռազմի դաշտում ապացուցեցիք ձեր խիզախությունն ու հայրենասիրությունը: Դուք ոչ միայն 70 տարի

Զինվորն ինքնախոստովանական ցուցմունք էր տվել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր բերվել կուրսանտ Արշակ Մարտիրոսյանը, որը գտնվում է հրամանատարների հսկողության տակ: Այսօրվանից նրա պաշտպանությունը ստանձնեց Հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Հայկ Իսրայելյանը, որը դեռ չէր հասցրել ծանոթանալ մեկ հատորանոց գործի նյութերին՝ 72 էջից բաղկացած: Դատավոր Արշակ Վարդանյանը բացատրեց կուրսանտի իրավունքներն ու պարտականությունները, ճշտեց նրա ինքնությունը: Երբ դատավորն դիմելով

Խոպանչիներին հարկելու օրենքի մասին. «Մի ընկերություն կա, տենդեր է ուզում շահի, մերոնք արտոնություն են տալիս»

«Բոլորը կդառնան շինարար»,- ասում է տնտեսագետը,- 13% հարկի համար տեխնիկն էլ կդառնա շինարար»

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կարո Եղնուկյան եւ Արմեն Աղայան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը եւ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը Թեման՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ազատ արձակումը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Մեր երկրում սեյսմիկ ռիսկը շատ բարձր է. ՀՀ եւ Նեպալի նմանությունները. «Ա1+» (տեսանյութ)

Նեպալի երկրաշարժը Սպիտակի երկրաշարժի հետ շատ նմանություններ ունի, անգամ ժամի առումով։ «Սպիտակի երկրաշարժն էլ առավոտյան ժամի եղավ, ինչպես Նեպալում»,-ասել է ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Իսլամական պետությունը 500-600 եզդու մահապատժով է սպառնում (Տեսանյութ)

Ամո Շարոյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպությունները մտածում են իրենց շահի մասին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի և մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների և ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն

Սյունիքի մարզպետն ԱԺ էր եկել քնելո՞ւ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հավանաբար գիշերը լավ չէր քնել: Երեկ նա համայնքների խոշորացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պարբերաբար «աչքը կպցնում էր»: Թեեւ խորհրդարանական լսումներից հետո նա վստահեցրեց, որ ամեն մի ռեֆորմ էլ իր ռիսկերն ունի, ինչպես եւ համայնքների խոշորացման ռեֆորմը, բայց խորհրդարանական լսումների ժամանակ նա ոչ մտահոգություն ներկայացրեց, ոչ էլ ռիսկերի մասին խոսեց: Փոխարենը մի

Գիշերային Գոա․ Sex & Drugs & Rock & Roll

Օրվա մեղեդին Ջանիս Ջոփլինի կուլտային «Summertime»-ն է։ Գոայում մայրամուտին բոլորը հավաքվում են բոհեմիկ Արամբոլում, որպեսզի ճանապարհեն արևը, որը դանդաղ կլողա-կգնա հեռու-հեռավոր եթերային տարածքներ, խոստանալով վաղը վերադառնալ։ Ափի մոտ հատկապես շատ են երեխաները, որոնք խաղաղ կերպով խաղում են լճակի մոտ։ Եվ ես անվերջ կարող եմ նայել այս անմեղ ու մաքուր էակներին։ Այս անկեղծ ու պարզ փոքրիկներն

ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Մայիսի 6-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Արթուր Ստեփանյանը աշխատանքային այցով եղել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ռազմական ինստիտուտի գիտխորհրդի դահլիճում հանձնաժողովի անդամները հանդիպել են հրամանատարական անձնակազմի հետ: Պատգամավորներին ներկայացվել են ռազմական հաստատության ստեղծման եւ վերակազմավորման պատմությունը, կառուցվածքը, կրթական գործընթացը,

Երևանի տուն-ինտերնատներում բնակվող վետերաններին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանը պատերազմի մասնակից երևանաբնակ շուրջ 420 վետերանի համար կազմակերպել է տարաբնույթ տոնական ու մեծարման միջոցառումներ։ Հայրենական մեծ պատերազմի երևանցի մասնակիցներից 17-ը այսօր բնակվում է մայրաքաղաքի տուն-ինտերնատներում։ Տոնին ընդառաջ՝ ծերանոցներում բնակվող բոլոր վետերանները հրավիրվել էին Նորքի տուն-ինտերնատ, որտեղ նրանց այցելել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա

Մարզպետը խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցության առանցքային թեման ավարտական տարվա ու վերջին զանգի միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրներն են եղել: Ֆելիքս Ցոլակյանը կարևորելով «Վերջին դաս» միջոցառման բարձր մակարդակով անցկացումը խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից: «Իմ հրահանգը պետք է յուրաքանչյուրիդ համար դիտվի որպես անխախտ գործելակերպի

Իշխանությունները պետք է վերանայեն Հիմնադիր խորհրդարանի անդամներին առաջադրված մեղադրանքները. Human Right Watch

Անդրադառնալով մայիսի 4-ին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամների ազատ արձակմանը, «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ նրանց հակասական մեղադրանք է առաջադրվել՝ մայրաքաղաքի փողոցներում անկարգություններ ծրագրելու համար: Կազմակերպությունը կոչ է արել Հայաստանի իշխանություններին վերանայել մեղադրանքները, որոնք պարունակում են հնարավոր միջամտություն ակտիվիստներին մտքի, խոսքի եւ հավաքների իրավունքներն իրականացնելիս: Իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ավագ հետազոտող Գեորգի

Մինսկի խմբի եւ ԱՄՆ պետդեպի ակնարկը

Նախկինում ԼՂՀ ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԱՄՆ պետդեպարտամենտը մշտապես ասում էին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, եւ դրանք չեն կարող ազդեցություն ունենալ Մինսկի խմբի բանակցային գործընթացի վրա: Կիրակի օրը Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով եւ Մինսկի խմբի համանախագահների, եւ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարություններում էական փոփոխություն էր նկատվում. ամրագրում են, որ Արցախի ժողովուրդն իրավունք

«Վերջին դասը»` դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանձնարարական է ուղարկել ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցներին, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 22-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու համար պետք է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, բացառել պարտադրված դրամահավաքը, միջոցառումներն անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով»: Համապատասխան գրություններով նախարարը

Պարույր Հայրիկյանը կառավարությանը կվերադարձնի՞ իր բուժման համար տրամադրված 20 միլիոնը

Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվեց Վարդան Սեդրակյանի բողոքի քննությունը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանը՝ որպես իրեն պատճառված վնաս՝ իր մահափորձի համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանից, Խաչիկ Պողոսյանից ու Սամվել Հարությունյանից 42,5 միլիոն դրամ փոխհատուցելու մասին պահանջ է ներկայացրել: Թե′ Հայրիկյանը, թե′ Վարդան Սեդրակյանը, առաջին ատյանի որոշումը՝ հայցի մասնակի բավարարման մասին, բողոքարկել են Վերաքննիչ դատարանում: Նշենք,

Էստոնիան Լեռնային Ղարաբաղի ընտրություններն անօրինական է համարում. Postimees

Էստոնիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ այդ պատճառով այնտեղ մայիսի 3-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն օրինական եւ իրական չի համարում: «Postimees»-ի փոխանցմամբ՝ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Քեյթ Պենտուս-Ռոզիմաննուսն ասել է, թե, հետևաբար, պետք է միջազգային բանակցությունների միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ երաշխավորել ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: «Բանակցությունները պետք է որոշեն Լեռնային Ղարաբաղի

«Հայկազ Բարսեղյանին պտտաձողից կախելու մեջ մեղադրվողի հայրը իր լծակներով ճնշում է գործադրում». Նաիրա Զոհրաբյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սպանված Հայկազ Բարսեղյանի ծնողները լուրջ մտահոգություն են հայտնել, որ ակադեմիայի նախկին փոխտնօրենը ճնշում է գործադրում վկաների վրա:

Վահան Բաբայան. «ԲՀԿ-ն բնականոն հունով շարունակում է իր ճանապարհը» (Տեսանյութ)

Վահան Բաբայանի խոսքերով՝ անհնար է, որ երկրում տեղի ունենա սոցիալական դժգոհություն եւ «Բարգավաճ Հայաստանը» չզբաղվի այդ գործընթացով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդդեմ Ադրբեջանի

Միջնորդները շեշտել են, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք օրեր առաջ Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հանդես էին եկել ուշագրավ հայտարարությամբ: Բացի նրանից, որ հայտարարության մեջ շեշտվել էր, թե շարունակելու են նախապատրաստական աշխատանքներ տանել այս տարի՝ ավելի ուշ նախագահների հանդիպում անցկացնելու ուղղությամբ,

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն ընդունել է հայտարարություն

Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ընդունել է հայտարարություն: «ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, դատապարտելով 1915թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայոց եղեռնը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների՝ ապաշխարումից ու իրենց երկրում կատարված ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարումը, հայտարարում է. 1. Լեզվի ինստիտուտը իր զորակցությունն է հայտնում հայրենի պետության, հայ եկեղեցու և աշխարհասփյուռ հայության՝ ցեղասպանության

Ալի Հասանով. «Ես կշարունակեմ քննադատել համանախագահ երկրներին, մինչեւ չվերադառնամ իմ հայրենիք». Apa

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները անցած 20 տարիներին ձախողել են լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես չեմ դադարի քննադատել Մինսկի խմբի համանախագահ երկրներին այնքան ժամանակ, մինչեւ մեր տարածքների բռնազավթումն ավարտվի եւ ես վերադառնամ իմ հայրենիք: Ինչո՞ւ չխոսենք այդ մասին»,- այս մասին, ըստ Apa.az-ի, հայտարարել է Ադրբեջանի փախստականների և բռնի տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի

Բարձրագույն կրթություն. ինչպե՞ս զարգացնել ու հասանելի դարձնել կրթությունը  

Հայաստանում կրթությունը թանկ է, հաճախ անհասանելի, մինչդեռ հիմնականում վարձավճարների հաշվին գոյատևող ուսումնական հաստատություններում գերխնդիրը ոչ թե որակյալ կրթություն ապահովելն է, այլ վարձ տվող ուսանող հավաքելն ու պահելը, որտեղ անգամ ամենավատ ուսանողը չի հեռացվում, քանի որ նա վճարում ու «պահում է» ԲՈՒՀ-ը, ինչն էլ ազդում է կրթության որակի վրա: Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը զարգացնելու քայլեր արվում

Արսեն Առաքելյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Մայիսի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն  ընտրեց Արսեն Առաքելյանին: Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երեւանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա ՀՀ  ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, կենսաբանական գիտությունների թեկնածու է: Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վարդան Դեւրիկյանը

Վարդան Դեւրիկյանը 27 մենագրության, 24 գիտական հոդվածի հեղինակ է:

ԱՄՆ դիտորդները՝ ԼՂՀ ընտրությունների մասին. «Ազատ, արդար թափանցիկ, մրցակցային, անվտանգ, ժողովրդավար»

Ազատ, արդար թափանցիկ, մրցակցային, անվտանգ, ժողովրդավար. ԱՄՆ դիտորդների եզրակացությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ այսպիսին է: Այսօր «Մեդիա կենտրոնում» ԱՄՆ դիտորդները տեղեկացրին, որ դիտորդական առաքելություն են իրականացրել 16 ընտրատեղամասերում և 6 շրջաններում՝ դիտարկելով ընտրությունների բացումն ու փակումը և ունեցել ազատ մուտք բոլոր ընտրատեղամասեր: ԱՄՆ, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի Ընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը նշեց,

«Մաուգլիի» շակալի քաղաքական հետնորդներին խորհուրդ եմ տալիս հանգստանալ»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ – Տիկին Զոհրաբյան, կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ում ֆորս-մաժորն ավարտված է, եւ կուսակցությունում արշալույսներն այլեւս խաղաղ են։ – Ի մեծ հիասթափություն որոշ քաղաքական ուժերի եւ որոշ գործիչների, ովքեր անսահման ոգեւորվել էին փետրվարյան իրադարձություններից հետո եւ «Մաուգլիի» շակալի նման՝ «ԲՀԿ-ն փլուզվեց», «ԲՀԿ-ն տապալվեց»՝ ասելով ու շնչահեղձ լինելով ման

Վահան Բաբայան. Արտագնա աշխատողների մասին օրինագծում փակ կետեր կան (Տեսանյութ)

Վահան Բաբայանի խոսքերով՝ եթե ԲՀԿ-ն հասկանա, որ նման օրենքի գոյությունը բյուջեին օգուտ է տալու, առաջինը կողմ կլինի դրան

«Ալյուրն ու մանկական սնունդը ֆոլաթթվով հարստացնելը կնպաստի քաղցկեղի տարածմանը». ահազանգ (Տեսանյութ)

«Բնական ֆոլաթթուն որպես վիտամին B9 օրգանիզմում չի կուտակվում, նրա հիմնական մասը յուրացվում է և քանի որ ջրալույծ վիտամին է, նա լուծված վիճակում հեշտությամբ հեռանում է օրգանիզմից և որևէ վտանգ չի ներկայացնում»,- այսօր «Հայելի ակումբում» անդրադառնալով ՝ մանկական սնունդն ու ալյուրը D 9 վիտամինով (ֆոլաթթու) հարստացնելու մասին՝ առողջապահության նախարարության որոշմանը՝ ասաց «Նանետ» միջազգային էկոլոգիական անվտանգության խորհրդի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930