Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից

Մայիս 06,2015 16:36

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Խորհրդակցության առանցքային թեման ավարտական տարվա ու վերջին զանգի միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրներն են եղել: Ֆելիքս Ցոլակյանը կարևորելով «Վերջին դաս» միջոցառման բարձր մակարդակով անցկացումը խստորեն հրահանգավորել է զերծ մնալ դրամահավաքությունից: «Իմ հրահանգը պետք է յուրաքանչյուրիդ համար դիտվի որպես անխախտ գործելակերպի ցուցում, չեմ հանդուրժելու դրամահավաքի ցանկացած դեպք, ընդունեք սա որպես նախազգուշացում և աշխատեք «Վերջին դասը» կազմակերպել համեստ ու բովանդակալից»,-ասել է Շիրակի մարզպետը:

Անդրադառնալով ուսումնական հաստատությունների ներքին կարգապահական աշխատանքներին, փաստաթղթային ու աշխատանքային գործընթացներին, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ անթույլատրելի է, երբ երկար տարիներ աշխատող տնօրենի մոտ ստուգման արդյունքում պարզունակ թերացումներ են հայտնաբերվում: «Պետք է առավել կարգապահ ու պարտաճանաչ լինել աշխատանքում, սրտացավ մոտենալ ցանկացած ձեռնարկի, այդ պարագայում արդյունքներն էլ երկուստեք գոհացուցիչ կլինեն»,-ասել է նա:

Շիրակի մարզպետը հորդորել դպրոցների տնօրեններին հասարակական կյանքի առավել ակտիվ մասնակիցը դառնալ: Շիրակի մարզպետն անդրադարձել է դպրոցներում և դրանց հարակից տարածքներում մաքրությանը` կարևորելով ծառատնկման ու կանաչապատման աշխատանքները:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի քննարկումն անցկացրել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031