Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի մասին` ամերիկյան մամուլում ու Լոս Անջելեսում

Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն խստորեն դատապարտում է Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալությունները

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն (PFA) խստորեն դատապարտում է նշանավոր ընդդիմադիրների, Հիմնադիր Խորհրդարանի անդամների, ձերբակալությունները ինչպես նաև PFA գործադիր խորհրդի անդամ Կարո Եղնուկյանի դեմ ճնշումները, որ իրականացվել է Հայաստանի իշխող վարչակարգի կողմից Ապրիլի 7-ի վաղ առավոտյան: Մենք խորապես մտահոգված են այս անհատների դեմ իրականացված քայլերով՝ արված «զանգվածային անկարգությունները կանխելու» պատրվակի ներքո և ի հեճուկս Հիմնադիր Խորհրդարանի՝ հակառակը

Դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Տաճատ Վարդապետյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին. «Անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլեւ նրա հայ լինելը». «Հրապարակ»

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ, որը կնամեծար տղամարդ է եւ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում կանացի գեղեցկության նկատմամբ, Քիմի մասին, զարմանալիորեն, անտարբեր-չեզոք պատասխան տվեց. «Ես, ընդհանրապես, կարծիք չունեմ նրա մասին եւ չեմ ցանկանում որեւէ կարծիք հայտնել։ Առանձնապես որեւէ վերաբերմունք չունեմ, ընդհակառակը, նույնիսկ անընդունելի է նրա ոչ միայն այցը, այլեւ նրա հայ լինելը»։ Սակայն ասաց, որ

Դավիթ Խիթարյան. «Եթե ադրբեջանցիներն իրենց անհարգալից պահեն, իրենց երկիրը կխայտառակեն

Երեկ մամուլի ասուլիսում տրված հարցին՝ հնարավո՞ր է Բաքվի Եվրոպական խաղերում ի նշան հայ մարզիկի հաղթանակի կամ մեդալակիր դառնալու Հայոց Եռագույնը չբարձրացվի, օրհներգը չհնչի, կամ հարեւան հանրապետության մարզասերները վարվեն Բախտիյար Աբբասովի նման, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը պատասխանեց. « Չեմ կարծում նման բան լինի, թեեւ բացառել էլ չեմ կարող: Ադրբեջանի մարզիկները եկել

Վարարած գետի ջուրը լցվում է տները

Գետիկ գետի հունի մաքրման աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 10-ին, ժամը 06.36-ին Նոր գյուղ է մեկնել Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ

Կասկածները ցրելու հեշտ ձեւը

Կա շատ պարզ օրինաչափություն. հենց որ հարցազրույց է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, զուգահեռ ակտիվանում են մանր կուսակցությունների ղեկավարները եւ քաղաքագետները, որոնք համակրում են այդ գործչին, բայց չեն ուզում դա խոստովանել: Ակտիվացման եւ համակրանքի մեջ, իհարկե, ոչ մի վատ բան չկա: Միայն թե ցանկալի է, որ այդ դրսեւորումները լինեն բացահայտ, որպեսզի պարզ լինի, թե

ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԱՐԻԱՆ

Անցնում են կյանքիս ջահել օրերը, Ջահել օրերը նախագահության։

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ քառասուներեքերորդ

Հայկական արմատներով սոպրանոն կգա Հայաստան

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: Նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Ծրագրում կլինի  Վերդիի, Պուչինիի, Ջիորդանո: Նշենք, որ երգչուհին հայկական արմատներ ունի, մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ: Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարդջյան

«Դեմ առ դեմ». Կարինե Աճեմյան եւ Ստեփան Սաֆարյան

Ապրիլի 10-ին ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: Թեման` Ցեղասպանության զոհերին ոգեկոչելու, եւ ընդհանրապես սգո մշակույթը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն,

Վահրամ Պողոսյան. «Ընդդիմության հայտարարությունները լուրջ հիմնավորումներ չեն պարունակում»

Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում նախընտրական քարոզարշավը օրենքի սահմաններում է ընթանում

Դավիթ Խիթարյանը Բաքվի Եվրոպական խաղերի մասին. «Մեր ձյուդոիստներին ոչ ոք չի ստիպում Բաքու մեկնել»

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը խոսեց օրերս Աթենքում անցկացված Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալ նվաճած 55 կգ քաշային Վահագն Հովսեփյանի, մեր թիմի ընդհանուր մասնակցության եւ ֆեդերացիայի առաջիկա անելիքների մասին: Ասուլիսում, բնականաբար, չշրջանցվեց Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի թեման: Հարցին, թե ձյուդոիստները իրենց ցանկությա՞մբ են

Դատարանը քննեց Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցի հարցը

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ որոշելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոցը: Դատախազը պնդել է՝ որպես խափանման միջոց կիրառել կալանքը: Այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հավաքվել են դատարանի դիմաց ու սպասում են իրենց ընկերների դատավճիռներին: Մյուս չորս անդամների խափանման միջոցի հարցը դեռ չի քննվել

«Եթե ՀԽ անդամներին ազատ չարձակեն, հայ ժողովրդին այլ բան չի մնում, քան դիմել Քիմ Քարդաշյանին». (Տեսանյութ)

Գառնիկ Իսագուլյանի կարծիքով Հայ առաքելական եկեղեցին անհասկանալի դիրքորոշում ունի Հիմնադիր խորհրդարանի հարցի վերաբերյալ

«Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների նկատմամբ մեղադրանք առաջադրվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Պավել Մանուկյանին եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ քիչ առաջ նույնպես մեղադրանք է առաջադրվել: Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրանց  տեղափոխել են դատարան: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց  նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Եղիա Ներսեսյանը՝ ոստիկաններին. «Գնացե՛ք Մարիոթ Քիմ Քարդաշյանի հետ». (Տեսանյութ)

Եղիա Ներսեսյանը ներկայացրեց Հիմնադիր խորհրդարանի՝ Վանաձոր կատարած այցը

«Ապրիլի 24-ի քաղաքացիական անհնազանդության ակցիաները ուժի մեջ են». Կարո Եղնուկյան

Նախօրեին բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի տնից առգրավված երեք համակարգիչը քննչական կոմիտեի աշխատակիցները դեռ չեն վերադարձրել: Կարո Եղնուկյանը Aravot.am-ին պատմեց, որ իրենից կոմիտեում վերցրել էին անձնագիրը, տան բանալիները, վարորդական վկայականը, գումար ու այլ թղթեր: Անձնական իրերը վերադարձնելու համար մի քանի անգամ դիմել է քննչական կոմիտե, բայց բյուրոկրատական քաշքշուկի մեջ է ընկել: Նրա պատմելով,

Հիվանդ ձևանալով՝ նա մտավ ծերանոց և գրի առավ այն, ինչ իրեն պետք էր

«Սվազլյան գերդաստանի հավատամքը». վավերագրական ֆիլմ՝ նվիրված 20-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի՝ միմյանց հաջորդած երեք սերունդների հայրենանպաստ գործունեությանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան: Ֆիլմն այսօր ցուցադրվեց Հայաստանի ազգային գրադարանում, որտեղ հյուրընկալվել էին նաև բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը և նրա դուստրը՝ պատմական գիտությունների թեկնածու Քնարիկ Ավագյանը: Վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը և

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենին

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանո դա Սիլվայի հետ: Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրերի իրականացումը և կարևորել է տարածաշրջանային, ինչպես նաև իրականացվող դոնորական

Երվանդ Զախարյանին առնչվող բիզնեսը տարիներով անօրինական է գործել

Քրեական գործի քննությունը շարունակվում է

«Բոլոր ձերբակալվածները ազգային նվիրյալներ են». Լեւոն Չուգասզյան

Մինչ «Հիմնադիր խորհրդարանի» նախօրեին ձերբակալված անդամներից Գարեգին Չուգասզյանը հարցաքննվում է, քննչական կոմիտեի բակում հավաքվածներին կարճ ժամանակով միացավ նաեւ նրա եղբայրը՝ ԵՊՀ դասախոս Լեւոն Չուգասզյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների նման գործողությունները կանխատեսելի էին. «Բոլոր ձերբակալվածները ազգային նվիրյալներ են, որոնք իրենց գործով, իրենց ապրած կյանքով են ապացուցել, որ իրենց համար չկա ավելի կարեւոր բան

Աղասի Ենոքյան. «ԼՂ խնդրի մասին Լավրովի հայտարարությունը ոչ թե մտահոգություն է, այլ սպառնալիք». Tert.am

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ով Tert.am-ի հետ ավելի վաղ արված զրույցում նշել էր, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական պատերազմ է նախապատրաստում, ի պատասխան հարցի, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո, երբ նոր իրավիճակ է, սա ուժի մեջ մնում է, ասաց, որ հիմա սա առավել ակտուալ է ՌԴ-ի համար: Եվ ՌԴ-ն կփորձի ամեն կերպ «փակել» Իրանին, ինչի ամենալավ

«Ազգովի հավաքվենք, բացականչենք՝ մեր ձայնը հասնի Աստծուն». Սեֆիլյանի կողմնակից

Քննչական կոմիտեի դիմաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամները շարունակում են հավաքված մնալ ու ժամանակ առ ժամանակ վանկարկել ձերբակալվածների անունները: Հիշեցնենք, որ ձերբակալվածներից արդեն Վարուժան Ավետիսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին տեղափոխել են դատարան, քննչական կոմիտեում մնացել են «Հիմնադիր խորհրդարանի» երեք անդամ՝ Գարեգին Չուգասզյանը, Գեւորգ Սաֆարյանը եւ Պավլիկ Մինասյանը: Կոմիտեի դիմաց հավաքվածներից մեկը քիչ առաջ սկսեց համախմբման կոչեր անել, տարբեր

Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց

Հիմնադիր խորհրդարանի նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Նրան տեղափոխել են դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց 2 ամսով կիրառելու հարցը քննելու համար։ Այժմ ընթացքի մեջ է Գևորգ Սաֆարյանի և Պավել մանուկյանի հարցաքննությունը։  «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում

Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին

Ապրիլի 8-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանում ընդունվեց որոշում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նախկինում Հայաստանը Գործադիր կոմիտեում դիտորդի կարգավիճակ ուներ, իսկ անդամակցության դիմում ներկայացրել էր 2014թ. մայիսին: Հաշվի առնելով անդամակցության նպատակը` 2014թ. փետրվարին Հայաստանը դիմել էր նաև Գործադիր կոմիտեի Մշտական կոմիտեում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու

Կայացավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը

Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2014թ. արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությունը կազմակերպվեց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: 2014թ. մրցանակաբաշխությունն իրականացվել է հետևյալ անվանակարգերով՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Հայոց ցեղասպանության

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարբեր առարկաներ. (Տեսանյութ)

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության»

Խաչարձանի գյուղապետը նախարար Արմեն Երիցյանի մասին. «Լավ բաներ է ասում մարդը»

Երիցյանը խոստացել է համայնքների միավորումից հետո ճանապարհները նորոգել

Երկու ադրբեջանցի զինծառայող է զոհվել. yerkir.am

Երկու ադրբեջանցի զինծառայող զոհվել է՝ ընկնելով փոսը: Դեպքը տեղի է ունեցել Նախիջևանում. հայտնում է haqqin.az -ը: Զոհվածներն են ավագ լեյտենանտ Անար Քերիմովը և պայմանագրային զինծառայող Մեհթի Զեյնալովը: Մանրամասները կարող եք կարդալ` yerkir.am-ի կայքում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031