Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական արմատներով սոպրանոն կգա Հայաստան

Ապրիլ 09,2015 23:48

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ապրիլի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան:

gulegina

Նա հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Ծրագրում կլինի  Վերդիի, Պուչինիի, Ջիորդանո:

Նշենք, որ երգչուհին հայկական արմատներ ունի, մայրը ուկրաինուհի է, հայրը՝ հայ: Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարդջյան է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը երգչուհու ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Ի դեպ հայկական ծագում ունի ոչ միայն Գուլեգինան, այլ նաև նրա ներկայիս՝ հունահռոմեական ոճի ըմբիշ ամուսինը (տես՝ Мкртычев Вячеслав Андроникович):

  2. Ինչ լավ կլիներ, որ հայկական ծագում ունեցող երգչուհին, երևանյան համերգի իր երկացանկում տեղ հատկացներ, նաև, հայ երաժշտությանը…Հարգանքեվ`Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930