Լրահոս
Օրվա լրահոսը

Վարարած գետի ջուրը լցվում է տները

Ապրիլ 10,2015 10:16

Գետիկ գետի հունի մաքրման աշխատանքները վերսկսելու նպատակով ապրիլի 10-ին, ժամը 06.36-ին Նոր գյուղ է մեկնել Կոտայքի ՄՓՎ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Ապրիլի 9-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքով անցնող Գետիկ գետի ջրի մակարդակը բարձրացել է, ինչի հետևանքով ջուրը լցվում է տները. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Գետիկ գետը վարարել է, և ջուրը լցվում է հարակից մոտ 8 տան բակեր և նկուղներ:

Հրշեջ-փրկարարները մարզպետարանի և գյուղապետարանի աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկաների միջոցով Նոր Գյուղում գետի երկայնքով ափապաշտպան հողը բարձրացրել են (մոտ 200 մ հատված, մոտ 50սմ), Մայակովսկի գյուղում գետի հունը մաքրել են մոտ 60 մ հատված, իսկ Բալահովիտ-Աբովյան խաչմերուկի մոտակայքում` մոտ 20 մ հատված, ինչի արդյունքում ջրի մակարդակը իջել է մոտ 15 սմ: Գետի հունի մաքրման աշխատանքները կշարունակվեն ապրիլի 10-ի առավոտյան:

 ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930