Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչարձանի գյուղապետը նախարար Արմեն Երիցյանի մասին. «Լավ բաներ է ասում մարդը»

Ապրիլ 09,2015 20:21

Ապրիլի 8-ին ՀՀ  տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Դիլիջանի տարածաշրջանի մի շարք  համայնքներում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ, ներկայացրել Դիլիջան քաղաքի հետ այդ գյուղերի միավորվելու օգուտները: Նախարարն ասել է, որ միավորվելու արդյունքում գյուղերում կավելանան միջազգային ներդրումները, ենթակառուցվածքները կբարելավեն:

Դիլիջան քաղաքից 25 կմ հեռավորությամբ գտնվող Խաչարձանի գյուղապետ Գագիկ Շահնազարյանի հարցրինք Արմեն Երիցյանի այցի  մասին: Նա ասաց. « Լավ բաներ է ասում մարդը, մարդկանց տրամադրությունը փոխվեց»: Նրա վկայությամբ՝ նախարարը խոստացել է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքային ճանապարհները կբարեկարգվեն, նոր աշխատատեղեր կստեղծվեն:

12284

 

Հովքի գյուղապետ Գրիգոր Գեւորգյանի խոսքերով՝ Ա. Երիցյանը խոստացել է,որ  համայնքների խոշորացումից հետո Հովքի ճանապարհները կնորոգվեն, գյուղին մարդատար փոխադրամիջոց կտրվի: Նրա խոսքերով՝ ինքը չի կարող միանշանակ ասել՝ Հովքի բնակիչները կո՞ղմ են, թե՝ դեմ Դիլիջան քաղաքի հետ միավորվելուն:

Դիլիջանից շուրջ 23 կմ հեռավորությամբ գտնվող Գոշ համայնքի ղեկավար Գեւորգ Ամիրխանյանն ասաց, որ նախարարի Գոշ կարճատեւ այցի ընթացքում հնարավոր չէր քննարկել համայնքների խոշորացման հետ կապված բոլոր հարցերը, հետագայում պաշտոնատարների այլ այցեր կլինեն:

Տավուշի մարզպետարանից ստացված տեղեկատվությամբ՝  բոլոր համայնքներում հանդիպումների ժամանակ Արմեն Երիցյանը բնակիչներին ասել է, որ խոշորացումը պարտադրված չէ, եւ մայիսի 17-ին կայանալիք հանրաքվեի միջոցով յուրաքանչյուր համայնք ինքն է որոշելու ՝ համաձայն է խոշորացմանը, թե՝ ոչ: Խոշորացման ծրագրով նախատեսվում է Հովք, Խաչարձան, Գոշ, Թեղուտ Հաղարծին գյուղերը Դիլիջան քաղաքին միավորել, ստեղծել մեկ համայնք:

Լուսանկարները՝ tavush.gov.am կայքից

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930