Օրվա լրահոսը
20 տարի հետո Հայաստանում տղաները հարսնացու չեն ունենա. «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանում ծնելիությունը 2014 թվականին, 2013-ի համեմատ, աճել է 3,3 տոկոսով, սակայն մեր երկրում 90-ական թվականներից սկսած վերարտադրություն չի իրականացվում։ Վիճակագրական տվյալները անհանգստացնում են նաեւ մեր համաքաղաքացիներին, սակայն նրանք երկուսից ավել երեխա չունենալու իրենց պատճառներն ունեն։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Լեռնիկ Ալեքսանյան. «Պետությունը պարտավոր էր կանխել, ոնց որ հիվանդությունը ». «Հրապարակ»
Հիմնադիր խորհրդարանը որեւէ անկարգություն չէր արել եւ չկան ապացույցներ դավադրությունների վերաբերյալ: «Չկան, բայց ի՞նչ երաշխիք, որ չեն պատրաստվում անել»։ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը ցնցող պատասխան տվեց ու հանդարտ նկատեց, որ ապացույցներ հարկավոր չեն, ՀԽ հայտարարություններն արդեն բավարար էին նրանց ձերբակալելու համար։ «Չեմ կարծում, որ պետությունը պետք է զերծ մնա այդ օրերին, երբ մասսա է հավաքվում, եւ
Բաղի հացը
Ավարտվեց Մեծ պահքը: Ի շարս այլ սահմանափակումների՝ այս ողջ ընթացքում հիմնականում չէին կատարվում նաեւ պսակադրության արարողություններ: Հաշված օրեր հետո մայիս ամիսն է, եւ կարելի է ասել, որ թեւակոխել ենք հարսանիքների գարնանային ակտիվ սրացման փուլ: Ե՞րբ եք վերջին անգամ մասնակցել միջին վիճակագրական հայկական հարսանիքի: Հիշո՞ւմ եք, թե ինչ էր կատարվում: Ես ու հարսանիքը հանդիպում ենք հիմնականում
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով մայրաքաղաքի բոլոր խաչմերուկներում նկարահանող սարքեր դնի։
Շրջանը նորից փակվում է. «Ժամանակ»
2015 թվականի ապրիլի 24-ից առաջ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ինչ-որ առումով սկսել է հիշեցնել 2008 թվականի մարտի 1-ից հետո ընկած իրավիճակը: Իհարկե, Հիմնադիր խորհրդարանի հանդեպ ռեպրեսիվ գործողությունների մասշտաբները անհամեմատելի են այն ամենի հետ, ինչ կատարվում 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման հետ, բայց խնդիրն այստեղ ոչ այնքան մասշտաբներն են, որքան երևույթն ու մթնոլորտն ինքնին, միտումները, որոնք բնորոշում
Դարի մենամարտում $ 120 միլիոնի դիմաց 25 հազարը ոչինչ է
Կիսամիջին քաշային կարգում WBA, WBO եւ WBC զմրուխտե գոտիների համար մայիսի 2-ին Լաս Վեգասի «MGM Grant» մարզապալատում ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի հետ կայանալիք մենամարտում ամերիկացի Ֆլոյդ Մեդվեյզեր Կրտսերը ռինգ կմտնի $ 25 հազար արժողությամբ կապայով (ծնոտակալ): Այն պատրաստում է նյույորքցի ատամնատեխնիկ Լի Գաուզը: Պլաստիկե ծնոտակալի պարունակության մեջ լինելու է ոսկի եւ ադամանդ: Մեդվեյզերը միայն այդ մենամարտի
Արամ Հակոբյանից ցուցմունքներ ու արյան նմուշ վերցնելուց հետո նոր միայն թույլատրել են փաստաբան ունենալ
«Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Արամ Հակոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեում 2,5 ժամ շարունակ խոչընդոտել են, որպեսզի ինքը ներգրավվի որպես փաստաբան ու պաշտպանի Ա. Հակոբյանի շահերը: Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց՝ ասելով. «Ժամը 18.00-ի սահմաններում մեր գրասենյակ էր դիմել Արամ Հակոբյանի դուստրը: Նա դիմում գրեց, որպեսզի ես ներգրավվեմ որպես
«Հայազն»-ը «խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների հերթական ալիքը»
«Հայազն» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների հերթական ալիքը, որն այս անգամ ուղղվել է «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման դեմ: Ամբողջովին անհիմն ենք համարում պաշտոնապես առաջադրված մեղադրանքները: Հնարավոր չէ մարդկանց պատասխանատվության կանչել դեռևս տեղի չունեցած զանգվածային անկարգությունների համար: Առավել ևս դա իրավունք չունի անել իշխանությունը յուրացրած վարչախումբը: Մենք չենք կիսում «100 ամյակն առանց ռեժիմի» շարժման
Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել շեյխի գավաթի խաղարկությունում
Հայաստանցի մի խումբ շախմատիստներ մասնակցում են Դուբայում մեկնարկած «17 the Dubai Open Chess Tournament» միջազգային ավանդական մրցաշարին: Առաջին տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը եւ Վահե Բաղդասարյանը առավելության են հասել մրցակիցների նկատմամբ եւ միայն Մարիա Գեւորգյանն է պարտություն կրել: Այսօր երկրորդ տուրում Մանուել Պետրոսյանը սպիտակներով խաղում է Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:
Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով
Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ապրիլի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Ապրիլի 5-ին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն` փլուզումով, կա տուժած։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է,
Սպանություն՝ Գեղարքունիքում
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 44-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ապրիլի 5-ին՝ ժամը 21:40-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Սևան-Երևան ճանապարհի 59-րդ կմ-ին կից ցեմենտի առաքման կետի պահակատուն և հայտնաբերել 1971թ. ծնված Կ.Մնեյանի դիակն ու տեղափոխել հիվանդանոցի դիահերձարան: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել
Սփյուռքը պահանջում է ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին
Սփյուռքը պատրաստվում է բողոքի ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի անդամների
Ջազ, որ հնչում էր հատուկ մայրերի համար
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումները վարչական շրջաններում շարունակվել են նաև երեկոյան: Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնին հարակից զբոսայգում, ձևավորվող ավանդույթի համաձայն, ապրիլի 7-ը շնորհավորել են ջազային կատարումներով: Համերգային ծրագրին զուգահեռ՝ կանանց և աղջիկներին քաղաքապետի անունից ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են փոխանցվել: Պատանի ջազմենների կատարումները զբոսայգի են բերել տասնյակ բնակիչների, ովքեր ուրախությամբ նշել են,
«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության կայքէջը ենթարկվել է գրոհի
Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ քիչ առաջ «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության կայքէջը ենթարկվել է գրոհի և այժմ հասանելի չէ: Ենթադրում ենք, որ դրա պատճառը կայքէջում ս.թ. ապրիլի 3-ին հրապարակված ՄԻԵԴ դատավորի մրցույթի վերաբերյալ ԻԵՄ զեկույցն էր: ԻԵՄ-ի փաստաբանները նաև հանդիսանում են այսօր առավոտյան կալանքի ենթարկված Նախախորհրդարանի անդամների իրավապաշտպանները: ԻԵՄ փաստաբանների կողմից ԻԵԴ դատավորի թեկնածուների
«Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակից առգրավվել են կասկաներ, վրան, խողովակներ»
«Հիմնադիր խորհրդարանի» կենտրոնական գրասենյակում խուզարկության ավարտից առաջ ԱԱԾ աշխատակիցները այսօր ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին թույլատրել են ներս մտնել տարածք: Հիշեցնենք, որ նախքան ներս մտնելու թույլտվությունը, նրա մուտքը խոչընդոտել էին: «Այնուամենայնիվ, խուզարկության ավարտից մեկ ժամ առաջ ինձ թույլ տվեցին ներս մտնել, որովհետեւ այնտեղ կային դարակներ, որոնք փակի տակ էին: Պարզաբանումից հետո, թե ում մոտ է բանալին, պարզվեց
Հայկ Գրիգորյան. «Խուզարկությունների ընթացքում որեւէ բան չի հայտնաբերվել»
Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ ապրիլի 7-ին կատարվածից երկու շաբաթ առաջ ստեղծվել է 28 հոգանոց քննչական խումբ
Գագիկ Մելիքյանը չի պատրաստվում «Հիմնադիր խորհրդարանից» ներողություն խնդրել
«Այն գործողությունները, որոնք իրականացնում էր «Հիմնադիր խորհրդարանն» այս ընթացքում, հետեւանքը պետք է սա լիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել : Ապա, ձերբակալվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Թորոս Սեֆիլյանը եւ Պավլիկ Մանուկյանը: «Հիմնադիր խորհրդարան» գործողությունները ՀՀԿ-ական պատգամավորը համարում է
Թորոս Սեֆիլյանի եվրոպական անձնագիրը չեն ցանկացել վերադարձնել
Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» բերման ենթարկված անդամներից ազատ են արձակվել միայն երկուսը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանն ու Կարո Եղնուկյանը: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը Aravot.am-ին պատմեց, որ Թորոս Սեֆիլյանին բերման էին ենթարկել Ժիրայր Սեֆիլյանի տանը խուզարկելուց հետո. «Խուզարկության պահին եղել է Ժիրայր Սեֆիլյանենց տանը: Ազատ արձակելուց հետո, ոստիկանությունում նույնիսկ նրա անձնագիրը չէին ցանկանում վերադարձնել,մինչեւ
Տնեցիները տեղեկություն չունեն, թե ո՞ւր են տարել «Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի ղեկավարին
Aravot.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավար Արամ Հակոբյանի հարազատներից, նրա շրջապատի մարդկանցից առ այն, որ իրենք չգիտեն վերջինիս գտնվելու վայրը: Ըստ հարազատների, վաղ առավոտյան իրենց տունը խուզարկելուց հետո, ոստիկանները խուզարկություն են սկսել նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի մարզային գրասենյակում, որին մասնակցել է նաև Արամ Հակոբյանը: Սակայն, ըստ նրա համախոհների ու հարազատների,
«Հայաստանը շարունակում է մնալ «տղամարդու երկիր». Լիլիթ Պիպոյան
Հայաստանում այսօր նշում ենք Մայրության և գեղեցկության տոնը: 1995 թվականից այն ներառվեց մեր ազգային տոնացույցում, և տարիներ շարունակ ապրիլի 7-ով ամփոփվում է կանանց միամսյակը: «Այսօր հայ կինը ընտանիքի խնդիրների մեծ մասը վերցրել է իր ուսերին, աշխատում ու պահում է իր ընտանիքը, սակայն, զարմանալիորեն, ղեկավարող պաշտոնյաների 90%-ը շարունակում են մնալ տղամարդիկ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Ապրիլի 7-ը Երևանում հագեցած է եղել նաև մշակութային միջոցառումներով
Ապրիլյոթյան Երևանը նաև երաժշտասեր հասարակայնության համար էր: Քաղաքի տարբեր հատվածներում բացօթյա համերգներ էին: Կարապի լճի տարածքում «Բառդերի ակումբի» անդամները հեղինակային երգի երեկո էին կազմակերպել: Գերակշռողը, անշուշտ, կանանց ու աղջիկներին նվիրված երգերն էին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նույնպես տրամադրություն ստեղծողը կանանց ու աղջիկներին նվիրված Երևանյան ռիթմերն էին` համեմված հայ դասականների ստեղծագործություններով: Բացօթյա բեմահարթակների մոտ հավաքված երևանցիներն
Փաստաբանին չեն թույլատրում ներգրավվել Գյումրու ձերբակալված ՀԽ անդամի պաշտպանության գործում. 1in.am
«Ես արդեն մեկուկես ժամ է, ինչ գտնվում եմ Քննչական կոմիտեի մոտ, որպեսզի ներգրավվեմ Հիմնադիր խորհրդարանի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանական գործին: Սակայն կոմիտեից պատասխանել են, որ դիմենք վաղն առավոտյան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը: Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում
Մայրության ու գեղեցկության տոնը՝ Երևանի երկնքում
Մայրության և գեղեցկության օրվա հերթական անակնկալը Ազատության հրապարակում էր։ Երևանի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ օդապարիկով նվեր-թռիչքի հերթական հնարավորությունն էր ընձեռնել կանանց և աղջիկներին։ Նրանց խոսքով՝ թռիչքը անմոռանալի զգացողություններ ապրելու, ջերմ ու սիրելի Երևանը բարձրից տեսնելու ու Երևանի երկնքում լուսանկարվելու անակնկալ հնարավորություն էր։ Թռիչքից հետո բոլոր կանայք և աղջիկները նաև ծաղիկներ են ստացել ու տոնական շնորհավորական բացիկներ։
Ս. Աստվածածնի ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ս. Աստվածածնի ավետման տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի միաբան Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Ս. Մարիամ Աստվածածնի կերպարին, խոնարհությանն ու անօրինակ հավատին, որոնք դարձան բոլոր առաքինությունների թագն ու պսակը: Պատարագի ավարտից հետո Ս. Աստվածածնի Ավետման տոնի
Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցները
Հետզհետե երեկոյացող Երևանում շարունակում է իշխել տոնական բարձր տրամադրությունը: Հանրապետության հրապարակում զբոսնող կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ֆլեշմոբի միջոցով շնորհավորել են փոքրիկ երևանցիները: Ապրիլյոթյան Երևանի մթնոլորտն էլ ավելի տոնական են դարձրել մայրաքաղաքի ջրախոս կոթողները: Հանրապետության հրապարակի շատրվաններից բացի, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ապրիլի 7-ին գործարկվել են նաև մայրաքաղաքի բոլոր ջրային կառույցները: Երևանի քաղաքապետարանի
Ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց իր մոտ ընկերոջը
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվեց Շիրակի մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը: Նշենք, որ գնդապետը ՀՀ ոստիկանապետի մոտ ընկերն է և նրան կադրերի ռեզերվ ուղարկելը փոքր-ինչ անսպասելի էր: Վարդան Նադարյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, որ մեկնաբանություն ստանայինք նրանից այս թեմայով: ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ևս չմեկնաբանեց, թե
Նիկոլ Փաշինյանն այցելել է ձերբակալվածներին. Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին: Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ
«Աբովյան» ՔԿՀ-ում նշվել է Մայրության և գեղեցկության տոնը
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, «Տարոն» գեղագիտական կենտրոնի աջակցությամբ, ապրիլի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ռոբերտ Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանն ու ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը ՔԿՀ-ներում այսօրինակ միջոցառումների կազմակերպման համար և նշել, որ կանայք ամենուր են արժանի ուշադրության:
Շահագործման են հանձնվել զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը
Անցնելով կազմավորման ու կայացման դժվարին ուղի, հարստացնելով ու կատարելագործելով մասնագիտական ունակությունները, ձեռք բերելով բժշկական արդիական սարքավորումներ ու բարելավելով շենքային պայմանները՝ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունն այսօր բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված խնդիրները: Ազգային բանակի բուժծառայողներն այսօր իրականացնում են բարդ ու եզակի վիրահատություններ, հետամուտ են տեսական և գործնական մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Որպես թիկունքային ապահովման հատուկ


















































