Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական ակտիվիստը որոշակի քայլեր կնախաձեռնի

«Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու դեպքից երկու ամիս է անցել, բայց մեղավորները դեռ բացահայտված չեն, ինչպես չբացահայտվեցին քաղաքացիական մյուս ակտիվիստներին ծեծողները: «Ինչպես նախկինում նորություն չկար, հիմա էլ ոչ մի նորություն չունեմ: Այլեւս առանձնապես հույսեր էլ չունեմ, որ նորություններ կլինեն, սա իշխանության պատվի հարցն է, բայց քանի որ այդքան էլ

Մնացական Հարությունյան. Թվային հեռարձակման հետաձգումը դրական ազդեցություն կունենա

Խաչիկ Դանիելյանը համարում է, որ 2 տարիների ընթացքում հնարավոր է որոշ ծրագրեր իրականացնել

Չորաթանի այգիների ուղղությամբ կրակոցները շարունակվում են

Գյուղացիները ստիպված հեռանում են Ներքին շենից

Աբովյանում ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կառաջադրի՞

«Առավոտի» տեղեկություններով՝ Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՅԴ-ն պատրաստվում է հանդես գալ սեփական թեկնածուով: Հիշեցնենք. Աբովյանում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են նախատեսվում, քանի որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանն այլեւս զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը: ՀՅԴ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել Արցախյան ազատամարտի մասնակից, բավական հայտնի հասարակական եւ քաղաքական գործչի: «Առավոտի» հետ զրույցում

Ո՞վ է պաշտպանում երեխաների իրավունքները Հայաստանում

Երբ  ամիսներ առաջ, Երևանում մայրը հրկիզեց իրեն ու իր  9 ամյա որդուն,  բուռն քննարկումներ ծավալվեցին, թե արդյո՞ք մեր երկրում որևէ մարմին իրապես պաշտպանում է երեխաների իրավունքները, նրանց, ովքեր վտանգված են սեփական ընտանիքում,  հերթական անգամ բարձրացվեցին համայնքներում սոցիալական աշխատողների անհրաժեշտության և առհասարակ, երեխայի պաշտպանության ոլորտում հայաստանյան թերացումների հարցերը:   Փետրվարի 9-ին Երևանում 47-ամյա կինն, ըստ պաշտոնական

Արագածոտնի մարզպետը շարունակում է չարաշահել

Արագածոտնի մարզպետն  ու ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն՝ «Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Իսկ Արագածոտնի մարզպետարանի պաշտոնական կայքէջի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության Արագածոտնի մարզային կազմակերպությունը ապրիլի 2-ին նշել է կուսակցության հիմնադրման 25-ամյակը, որին ներկա էին ՀՀԿ Արագածոտնի մարզային խորհրդի նախագահ, Արագածոտնի

«Ազգային վերածնունդը» խոստանում է Արցախի միջազգային դե յուրե ճանաչմանը նպաստել

«Արցախում ազգային իղձեր իրականացնելու ունակ իշխանությունների ձևավորումը, Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելը, անվտանգության մակարդակի բարձրացումը, զինվորի խոցելիության հնարավորինս բացառումը, համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավումը, քաղաքացիական հասարակության ուժեղացումը, դատարանների իրական անկախության ապահովումը» Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախընտրական խոստումներից են: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում այլ խոստումներ էլ է արձանագրել՝ իշխանության և բիզնեսի տարանջատումը

Եվրոպան եւ մենք. Հուսալքության էներգիան

Ռուսաստանում էներգիայի այս տեսակը կարելի է օգտագործել, Հայաստանում՝ ոչ Ինչի համար են մարդիկ ընկնում հուսահատության, հիասթափության գիրկը: Շատ պարզ. որովհետեւ իրականությունը չի համապատասխանում նրանց սպասումներին: Օրինակ՝ եթե ես վաղվա համար նախապատրաստել եմ թեթեւ գարնանային հագուստ, իսկ հաջորդ առավոտ ձյուն է գալիս, ես հուսահատվում եմ: Ո՞վ է դրանում մեղավոր՝ եղանա՞կը: Դժվար թե: Ավելի շուտ՝ իմ ոչ

Աշոտ Գիլոյան. «Համայնքների խոշորացման ծրագիրը հնարավորություն է, որպեսզի համայնքները զարգանան»

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը չի կիսում այն տեսակետը, թե գյուղական համայնքների բնակիչները դեմ են Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին: Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում թեմայի շուրջ խոսելիս, նա նշեց, որ բնակիչներն ունեն իրազեկվածության պակաս, սակայն, երբ բացատրում են ծրագրի նպատակի մասին, բնակիչներն իրենց կարծիքները փոխում են: Աշոտ Գիլոյանը

Ամերիկայի թուրքերը Հայոց ցեղասպանության դեմ նոր շարժում են սկսել. Anadolu

Ամերիկայի թուրքերը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայերի մեղադրանքներին հակազդելու համար ԱՄՆ-ում սկսել են «Թող պատմությունը որոշի» անվանմամբ նոր շարժում: Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ շարժումը նախաձեռնել է Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովը, որի կազմում կան 145 թուրք-ամերիկյան կազմակերպություններ: Շարժման շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում ԱՄՆ-ի տարբեր մասերում, այդ թվում՝ Վաշինգտոնում, Թեքասում եւ Նյու Յորքում: Շարժման հիմնական կարգախոսն է

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները ուրախությունից բուլկի են կերել

Այդ կերպ նրանք արտահայտել են իրենց վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ Երեկ Կոտայքի մարզպետարանում զավեշտալի դեպք է եղել: «Առավոտի» տեղեկություններով՝ ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքին համաձայնությամբ, բուլկի են կերել: Այդ կերպ նրանք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ: «Քաղաքացիական ակցիան», իհարկե, լոկալ բնույթ է կրել. ոմանք բուլկին կերել են աշխատասենյակներում, ոմանք՝ ճաշարանում, ոմանք՝

ՀՀԿ-ական կանանց լայնաժպիտ սելֆիների մասին նրանց համակուսակիցները լռում են

«Լավ չէր, ամոթ էր»,- այս կարծիքն ունի Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նախօրեին Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀԿ կանանց երթի մասին:  Ըստ նրա, երթը որոշակի նպատակ ուներ, բայց նպատակին չծառայեց. «Նպատակը այդ կուսակցության կանանց կողմից հասարակության ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա սեւեռելն էր՝ որպես հիշողության եւ պահանջատիրության ուղղված մի ակցիա: Այն տրամադրությունը, որ տեսա

«Ընդդիմությունն ավելի շատ է այդ կերակրատաշտից օգտվում, քան մենք, ո՞ւմ բերանն են փակել». Համլետ Հարությունյան

«Բայց հայերը ե՞րբ չեն քաղաքական ապաստան խնդրել: Անիի թագավորությունը միանգամից գնաց Կիլիկիա՝ քաղաքական ապաստան խնդրեց: Մեզ մոտ այդ հիվանդությունը շատ վաղուց է՝ այդ լավ ապրելը, հայրենիքի դարդերով չհետաքրքրվելը, իրենց դասալքությունը քաղաքական գործընթացներից դժգոհության տակ ներկայացնելը»,- ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ ինչո՞ւ են այդքան մեծ թվով հայեր Եվրոպայից քաղաքական ապաստան խնդրում: Հիշեցնենք, որ

Քաղաքացիները համոզված են, որ Գյումրու դեպքը չի բացահայտվելու (տեսանյութ). a1plus.am

«Gallup International association»-ը մարտի 3 -14-ը հարցումներ է կատարել Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում, որոնց 70 տոկոսը համոզված է եղել, որ հունվարին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները այդպես էլ չեն բացահայտվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց «Gallup International association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա տվյալներով՝ հարցվածների 40 տոկոսը կարծում է, որ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ո՞նց կարող ես հավատալ իշխանափոխությանը»

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն անցյալ տարի եվրոպական 44 երկրներից քաղաքական ապաստան է խնդրել 5242 հայ, իսկ Ադրբեջանից, որը ավելի քիչ ժողովրդավար, փակ երկիր է համարվում, ավելի քիչ են դիմել՝ 2617: Aravot.am-ը նախկին արտգործնախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ ըստ Ձեզ, հայերը խաբո՞ւմ են Եվրոպային, թե՞ այդքան հայ մեր երկրում իսկապես քաղաքական հետապնդումների է արժանանում: Նա

Հրազդանի ցեմենտի գործարանը կանգնած է փակման վտանգի առջեւ. Cemnet

Հայաստանի Հրազդան ցեմենտի գործարանը հարկային մարմիններին ունի 509 միլիոն դրամի (1.08 միլիոն ԱՄՆ դոլար) պարտք: Գործարանի մենեջեր Նաիրա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ գործարանն այժմ կանգնած է փակման վտանգի առջեւ: «Ցեմենտի միջազգային ուսումնասիրության» կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, 2008-2014 թվականներին գործարանը 2.9 միլիարդ դրամ գումարի չափով տարբեր հարկեր է վճարել, բայց ներքին սպառման կտրուկ անկումը եւ արտահանման հետ կապված

«Ամերիկան թե ինչ կասի՝ դա մեծ հաշվով իրենց խնդիրն է»

Թուրքագետը՝ ապրիլի 24-ին Բարաք Օբամայից սպասվող եզրույթի մասին Արդեն ապրիլ ամիսն է, եւ Հայոց ցեղասպանության օրվա նախաշեմին արդեն նկատելի են քննարկումներ, թե այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը, թե՞ կկրկնի նախորդ տարիների «ավանդույթը»՝ հնարավորինս խուսափելով այդ բառի կիրառումից: «Առավոտի» հետ զրույցում թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նկատում է, որ վերջին տարիներին այս քննարկումները մարել

Զարուհի Փոստանջյան. «Ո՞նց է Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը եղել, ամենախոշոր ձուկն այս պահին ինքն է»

Դեռեւս ընտրություններից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ պետք է ընկնեն ոչ թե մանր ձկների հետեւից, այլ բռնեն գլխից՝ խոշորից: Այս օրերին հարկային մարմինները ստուգումներ են անում եւ նույնիսկ տուգանքներ կիրառում ՀՀԿ-ի համար յուրայինների օբյեկտներում՝ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Աղաբաբյանի, Գարեգին Նուշիկյանի: Aravot.am-ի հետ զրույցում մեր դիտարկմանը՝ փաստորեն, Սերժ Սարգսյանն իր

Դատարանը «Մերսման դասընթացների գործով» քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում է կայացրել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ, ամբաստանյալ Քրիստինա Նեբոգովայի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը՝ տուժողների հետ նրա հաշտության հիմքով։ Ամբաստանյալ Ք. Նեբոգովայի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում է մեղադրանքի մյուս մասերով։ Մյուս դրվագներով գործի քննությունը նշանակվել է ապրիլի 9-ին: Ամբաստանյալ Քրիստինա Նեբոգովային մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ

Էդվարդ Նալբանդյան. Չի կարելի դաշնակից լինել ինչ-որ մի բնագավառում, իսկ այլ հարցերում այդպիսին չլինել

Հայաստանը շատ է շահագրգռված ռուս-վրացական հարաբերություններում դրական դինամիկայով: Չէ՞ որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, իսկ Վրաստանը՝ մեր ամենամոտ հարևանը:

Ռուսական ռուբլու փոխարեն՝ մերոնք շիշ ու խցան են ներմուծում

Օրերս Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ ասել էր, որ այն փոքր դրական միտումով կարող է 0.8% լինել, սակայն այս փոքրիկ դրական միտումը հեշտությամբ կարող է վերածվել բացասականի՝ ռուսական շուկայի ազդեցությամբ: Ռուսաստանի տնտեսությունն էլ հուսալի ոչինչ չի կանխատեսում, այն անկում է ապրում՝ իր հետեւից տանելով նաեւ Հայաստանի շուկան: Ռուսական

Զեղչերի ընթացքում քաղցկեղի 14 դեպք է հայտնաբերվել (Տեսանյութ). a1plus.am

Առողջապահության օրվան ընդառաջ՝ Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ուրախությամբ է շտապում տեղեկացնել, որ միամսյակի կապակցությամբ հայտարարված զեղչերը կշարունակվեն ևս մեկ շաբաթ. «Զեղչերի ընթացքում մարդկանց հոսքը դեպի կենտրոն նկատելի մեծացավ, և մամոգրաֆիկ հետազոտությունների ընթացքում քաղցկեղի 14 դեպք հայտնաբերվեց: Այս հիվանդների մեծ մասը տեղյակ էլ չէր իր հիվանդության մասին»: Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վիետնամը կարող է մտնել Եվրասիական տնտեսական միություն. Kp.ru

Վիետնամի վարչապետ Նգույեն Տան Զունգը իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր երկիրը կարող է ազատ առեւտրի գոտու պայմանագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ: Ռուսական «Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ Վիետնամի վարչապետը, մասնավորապես, ասել է. «Վերջին շրջանում մեր ապրանքաշրջանառությունը մի փոքր կրճատվել է: Իրավիճակը բարելավելու համար մենք որոշել ենք երկու կողմերի նախարարություններին,

Եզդիներին կոչ են անում համախմբվել ազգային դրոշի ներքո և պայքարել հանուն սեփական իրավունքների

Իրաքում եզդիների շուրջ ստեղծված իրավիճակն ավելի է լարվում: Արդեն մի քանի ամիս է ինչ մարտական գործողությունները շարունակվում են եզդիաբնակ Շանգալում և եզդիները գործուն աջակցություն չեն ստանում միջազգային ուժերից: Միայն դեկտեմբեր ամսին Իրաքի կառավարությունը ճանաչեց Շանգալի պաշտպանության ուժեր միավորումը, որպես Իրաքի բանակի մաս: Այս ճանաչումից հետո Իրաքի քրդական ինքնավարությունը ճնշումներ սկսեց եզդի հասարակական քաղաքական գործիչների նկատմամբ:

Գյումրիում ծեծել են 48-ամյա տղամարդու. նա հիվանդանոցում է

Ինչպես տեղեկանում ենք, Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության բաժնից, այսօր ժամը` 04:35-ին Գյումրի բժշկական կենտրոն է ընդունվել 1967 թվականի ծնված, Գյումրի նորակառույց քաղաքի` «Մուշ-2» թաղամասի, 66 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ` Արթուր Պողոսյանը: Վերջինիս մոտ ախտորոշվել է` գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի եւ որովայնի բութ վնասվածքներ, ուղեղի ցնցում, աջից 3-րդ կողի կոտրվածք, փայծաղի եւ միզապարկի պատռվածքներ, հեմոռագիկ շոկ:

Բեռլինում գերմաներենով ու անգլերենով Հայոց ցեղասպանության մասին նյութեր են տարածում

Մաքսիմ Գորկու անվան թատրոնի բակում էլ էկրանների վրա հայտնի մարդիկ Ցեղասպանության ականատեսների պատմությունն են ներկայացնում: Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում մեզ մոտ, դրանց մեծ մասը միտված է աշխարհին ցույց տալու, որ հայ ժողովրդի հետ նման բան է տեղի ունեցել, կամ հիշեցնելու, տեղեկացնելու այդ մասին եւ այլն: Այդ միջոցառումներով ստացվո՞ւմ է, արդյոք,

Թե քննիչն ինչպես է կազմակերպել ճանաչման գործողությունը

«31.03.2015թ-ին քննիչը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իմ պաշտպանյալ Փարսադան Փարսադանյանի մասնակցությամբ իրականացրեց ճանաչման գործողություն, որը տեղի ունեցավ քրեադատավարական օրենքի էական խախտումներով: Այսպես, ժամը 17-ի սահմաններում քննիչը լրացնելով ընթրակաների և Փարսադան Փարսադանյանի հետ միասին ճանաչմանը ներկայացվող անձանց անձնական տվյալները, քննչական սենյակ հրավիրեց տուժող Դանիել Սուքիասյանին:  Ճանաչման գործողության արձանագրությունը լրացնելիս Փարսադան Փարսադանյանը կանգնած էր քննչական սենյակում

Գեւորգ Կոստանյանի հաղորդումը պատգամավորները դեռ չեն կարդացել

ՀՀ դատախազությունն Ազգային ժողով է ուղարկել ՀՀ դատախազության 2014 թվականի գործունեության մասին ՀՀ դատախազ Գևորգ Կոստանյանի տարեկան հաղորդումը: ԱԺ նախագահն այն արդեն ուղարկել է պետաիրավական հարցերի հանձնաժողով: Դատախազն իր հաղորդումը հասցրել է խորհրդարան ներկայացնել սահմանված ժամկետի վերջին օրը: Դատախազի հաղորդումը, որը բավական ծավալուն է, ավելի քան 70 էջ, խորհրդարանի կողմից ընդունվելու է ի գիտություն: Պատգամավորներն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031