Օրվա լրահոսը

Բունդեսթագի կողմից ընդունված` հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը պետք է արժեւորել. պատմաբան

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին տեսնում է Գերմանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բոլոր նախադրյալները: Իրա ասածն այսօր «Հայացք» ակումբում հիմնավորեց՝ հիշեցնելով 2005-ի հունիսին գերմանական Բունդեսթագի կողմից ընդունված՝ հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւը: Ըստ նրա, այդ կարեւորագույն փաստաթուղթը չի արժեւորվել նույնիսկ Հայաստանի կողմից, մինչդեռ այն ունի կարեւոր բաղադրիչներ: «Բանաձեւում ընդունվում է պատմական իրականությունը

Երրորդ մասի Լյովիկի հետ սպանվածի եղբոր բնակարանում ինչ են փնտրել ոստիկանները

Ինչպես հայտնի է, մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց սպանվեցին երեք անձ, որոնցից մեկը Դրաստամատ Թադեւոսյանն էր՝ «Դրո»): Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Դրոյի հոգեհանգստի արարողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները բնակարանի խուզարկության թույլտվության որոշմամբ հայտնվել են Դրոյի մոր, ինչպես նաեւ նրա եղբոր` Սեպուհ Թադեւոսյանի (նա Հունաստանից էր վերադարձել եղբորը հրաժեշտ տալու համար) բնակարանում եւ օժանդակ կառույցներում։ Ի

Լեւոն Բարսեղյան. «Ա՛յ Սլուցկի, դուք ո՞վ եք, որ պետք է ձեզ խնդրենք, կոնֆե՞տ եք մեզ տալիս»

Այսօր «Հայելի» ակումբում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը Գյումրիի ողբերգական դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ հանրության պահանջը չի կատարվել: ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անընդհատ նամակներ է գրում ՌԴ իր գործընկերոջը, որոնք մնում են անպատասխան. «Սերժ Սարգսյանը, ըստ Սահմանադրության, ՀՀ անվտանգության երաշխավորն է: 2,5 ամիս է անցել, մենք չտեսանք որեւէ որակյալ խոսք, որ նման

Լայն ուսերով տղամարդիկ պետք է կրեն լայն փողկապ

Այն տղամարդիկ, որոնք դժվարանում են հագուստը համադրել, կարող են հետեւել էթիկետի տարրական կանոններին եւ միշտ պատշաճ տեսք ունենալ: Տղամարդը, որը կրում է մուգ կոստյում, ապա նրա հետ պետք է ընտրի բաց գույնի վերնաշապիկ։ Գեղեցիկ չէ վանդակավոր վերնաշապիկ կրել գծերով կոստյումի եւ հակառակը՝ գծերով վերնաշապիկ՝ վանդակավոր կոստյումի հետ։ Ցանկացած տիպի այցելությունների համար ամենահարմարը սպիտակ վերնաշապիկն է։

Ատամնացավի բուժում՝ մեխակով

Եթե ձեզ չի հաջողվել գնալ ատամնաբույժի մոտ, ապա խորհուրդ է տրվում ծամել մեխակ, որը 2 ժամով կմեղմի ցավը եւ կհանի լնդերի բորբոքումը: Ըստ գիտնականների, եթե սննդակարգում կանոնավոր օգտագործեք 1/4 թեյի գդալ մեխակ, ապա կկարգավորվի շաքարի մակարդակն արյան մեջ, կնվազեցնի խոլեստերինը եւ 3 շաբաթում կմաքրի խցանված անոթները: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   «Առավոտ» օրաթերթ 28.03.2015

Ազատվեք ցավերից՝ տան պայմաններում

Ռադիկուլիտի կամ մկանների մրսածության դեպքում տաքացրած կտավատի չոր սերմերը լցնել կտորից պատրաստված փոքրիկ տոպրակի մեջ, դնել գոտկատեղին: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   «Առավոտ» օրաթերթ 28.03.2015

Ազատվեք ականջացավից՝ սխտորի միջոցով

Ցավացող ականջի մեջ 5 օր անընդմեջ կաթեցրեք 2 կաթիլ գոլ սխտորի յուղ: «Նյու-Մեքսիկո» համալսարանի գիտնականները պնդում են, որ ականջի բորբոքվածության համար ավելի արդյունավետ է սխտորի յուղը, քան տարատեսակ դեղամիջոցները: Գիտնականները համարում են, որ սխտորի ակտիվ գործոնները ոչնչացնում են տասնյակ ցավ առաջացնող մանրէներ: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   «Առավոտ» օրաթերթ 28.03.2015

Մոսկվայի տնտեսական ֆորումում հայկական օրակարգը ձեռք է բերում կայուն հետաքրքրություն

Մոսկվայի պետական համալսարանի Լոմոնոսովյան մասնաշենքում 2015 թ. մարտի 26–ին տեղի ունեցավ «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանը: Միջոցառումը անցկացվեց Մոսկվայի տնտեսական ամենամյա ֆորումի շրջանակում, որի առանցքային թեման էր «Նոր կուրս: Ժամանակը չի սպասում»: Դահլիճում հավաքվել էին պետական կառույցների, գործարար աշխարհի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, քաղաքագետներ, լրագրողներ: Ուրախալի է, որ մասնակիցների թվում էր նաև երիտասարդությունը`

Աղաջուրը՝ ընդդեմ ոտնաթաթի ցավի

Աղաջրով թրջոցները կհանեն ոտնաթաթի այտուցվածությունն ու ցավը: 1 թեյի գդալ աղը լուծել 1 բաժակ ջրով եւ այդ լուծույթով օրը 2 անգամ 20 րոպե ժամանակով թրջոցներ դնել: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ   «Առավոտ» օրաթերթ 28.03.2015

Մոսկվայում հայ շախմատիստները ավելի հաջող հանդես են գալիս «C» եւ «B» խմբերում

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի «Aeroflot Open» ներկայացուցչական մրցաշարում ավելի հաջող են հանդես գալիս Հայաստանի երրորդ եւ երկրորդ խմբերում ընդգրկված ներկայացուցիչները: «C» խմբում երեք տուրից հետո Արթուր Ղարագյոզյանը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «B» խմբում Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը եւ Տիգրան Քոթանջյանը (նկարում) 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում են առաջատարների տասնյակում՝ զբաղեցնելով, համապատասխանաբար,

Ադրբեջանցի պայմանագրայինը հայ պայմանագրայինից կրկնակի ավելի ռոճիկ է ստանում

Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկուկես տարի է

Վերաբանանք Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը

Մելգոնեան Կրթական Հաստատութեան վերաբացումը Արեւմտահայերէնի գոյատեւման համար Ռազմավարական նշանակութիւն ունի:  Զայն փակ պահելով պիտի նպաստենք Արեւմտահայերէն լեզուի կորուստին: Հաստատումներ՝ Մելգոնեան Կրթական Հաստատութեան մասին, 2004-ի տուեալներով, անոր փակումէն մէկ տարի առաջ (Հոգաբարձական Կազմի Ա.պետ Սարգիս Պուչաքճեանի տեղեկագրէն): 1.       Կրթական Ծրագիրը համազօր է Անգլիական եւ Եւրոպական Կրթական Ծրագիրներուն (G.C.E. Ordinary and Advanced Levels): 2.        1995 – 2004

Ծառատունկ՝ նվիրված Մեծ Եղեռնի 100 ամյակին

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Քաշաթաղի շրջանում բազում միջոցառումներ են իրականանում՝ ի հիշատակ հայոց Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի հոգիների: Մարտի 29-ին բազմամարդ էր Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարակից տարածքը, որտեղ Երևանի պետական համալսարանի ղեկավարներ, 100 ուսանողներ, Քաշաթաղի շրջվարչակազմի ու Բերձորում գործող տարբեր կառույցների աշխատակիցներ, ղեկավարներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրըյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի

Բեռնար Շալանդի «տրտունջքը»  

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Ալբանիային՝ գրեթե զրոյացնելով եզրափակիչ փուլ անցնելու իր հեռանկարները: Բեռնար Շալանդի ղեկավարությամբ մեր ընտրանին չորս խաղից հետո մեկ միավորով ամրապնդվեց «I» խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Armsport.am-ի փոխանցմամբ, հետխաղային մամուլի ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը «տրտնջացել է», թե ընդմիջումից հետո պարտվող

Պաշտոնազրկել են Գյումրիում տեղակայված  102-րդ  ռազմաբազայի հրամանատարին. հարուցվել են մի շարք քրեական գործեր

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրի էին ժամանել ՌԴ պետդումայի  ԱՊՀ, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի բոլոր  անդամները: Վերջիններս այցելել են  Ավետիսյանների շիրիմին, ծաղիկներ դրել: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այսօր  լրագրողներին տեղեկացրեց, որ նրանք եղել են նաև   Շիրակի մարզպետարանում, որտեղ քննարկվել են  Ավետիսյանների սպանության գործի բացահայտման ընթացքին վերաբերող, ինչպես նաև հայ քաղաքացիներին հուզող բազմաթիվ

Զոհվել է ՊԲ զինծառայող

Արցախի ՊԲ պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,

Վալերի Պերմյակովին կդատեն Գյումրիում  (Ֆոտոշարք եւ ձայնագրություն)

Այսօր Ավետիսյանների գերեզման էին այցելել ՌԴ պետդումայի  ԱՊՀ, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի անդամները, որոնք  Ավետիսյանների սպանության հանգամանքները  քննելու համար Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ միջխորհրդարանական աշխատանքային  խումբ են ստեղծել: ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման  և հայրենակիցների կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ   Լեոնիդ Սլուցկին լրագրողների հետ զրույցում մեկ անգամ ևս ցավակցելով  հայ ժողովրդին ու

Վիճակ  

Պահը վճռորոշ, պահն օրհասական, Եվ իրավիճակ՝ թեժ, կաթվածահար, Խնդիր է դրված լոկ գոյատևման, Մենք պետք է վարենք փրկության պայքար: Բռնաբարվում են բյուր արժեքները, Ու փոշիանում բիրտ մրցավազքում, Մոխիր է հառնում նրանց փոխարեն, Մեր մանուկներին մաղձով փոշոտում:   Երբ չկա արժեք, մարդը սնանկ է, Այդկերպ ապրելը մեռնելուց վատ է, Կարծես ապրում ենք առանց նպատակ, Հայտնի չէ,

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է

Քիչ հետո Ալբասատա քաղաքի «Ալբասատա Արենա» մարզադաշտում կմեկնարկի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքէջը հրապարակել է մեր ընտրանու մեկնարկային կազմը, որն ընտրել է գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Ահա այն 11  ֆուտբոլիստները, որոնք կսկսեն խաղը. Ռոման Բերեզովսկի, Գաել Անդոնյան, Ռոբերտ Արզումանյան, Արթուր Եդիգարյան, Մարկոս Պիզելի, Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան,

ՀԱԿ. Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին

Երեկ, մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում, ըստ էության՝ ոստիկանների ներկայությամբ, նրանց անտարբերության ու անգործության պայմաններում, հանրահավաքը խանգարելու ուղարկված սադրիչների կողմից դանակահարվել է «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Հրաչ Միրզոյանը։ Քաղաքական ասելիքից, պետական մտածելակերպից ու իշխանության մասին պատկերացումներից բացարձակապես զուրկ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակում է ապավինել վերջին՝ քրեական ու գողական մեթոդներին։ Պետության ու իշխանության

Ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային. Կան տուժածներ

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 29-ին, ժամը 04.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 32 0LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ»

Ազատամարտիկները չեն արձագանքել Շահենի կոչին. ինչ է խորհուրդ տալիս Շանթ Հարությունյանը

«Հորս միտքը մշտապես զբաղված է մեր հայրենիքով, Հայաստանի ճակատագրով ու հեղափոխությամբ»,-Aravot.am-ի հարցին իրենց տեսակցությունների ժամանակ ինչի՞ մասին են զրուցում Շանթ Հարությունյանի հետ, ի՞նչ  է նա մտածում, այսպես պատասխանեց Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը: Հետաքրքրվեցինք` ի՞նչ է փոխանցում իրեն հայրը, Շահենը պատասխանեց. «Նա անընդհատ խորհուրդներ է տալիս ինձ, թե կյանքում ոնց պետք է ճիշտ, արժանապատիվ ապրել,

Մեսչյանի մենահամերգ են խնդրում. ստորագրում են աշակերտները, դասախոսները, ծերունիները

Երևանում Անգլիական այգում հավաքվել էին մեսչյանասեր տասնյակ երիտասարդներ: Նրանք շարունակում են մարտի 15-ին մեկնարկած ստորագրահավաքը` Արթուր Մեսչյանը մենահամերգի պահանջ-խնդրանքով:  Ստորագրահավաքի նախաձեռնողներից Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն շուրջ 1000 ստորագրություն հավաքել: Իրենց նախաձեռնությունը շարունակելու են այնքան, մինչև 3000 ստորագրություն հավաքեն, որից հետո հնարավոր է` նաև բաց նամակով դիմեն Արթուր Մեսչյանին:

Կին պատգամավորը` կին պատգամավորների մասին

«Առավոտի» հարցերին պատասխանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: -Տիկին Զոհրաբյան, վերջերս «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, խոսելով խորհրդարաններում կանանց ներկայացվածության մասին, ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը ասել էր, որ Հայաստանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը անբնականորեն քիչ է: Որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ եւ խորհրդարանի կին պատգամավոր, համաձա՞յն եք այդ տեսակետին: -Գիտեք, ես մշտապես այն տեսակետին

Տա Աստված, որ Ալբանիայի հետ խաղից հետո Բեռնար Շալանդը այլ կարծիք չհայտնի

Այսօր կայանալիք Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպման նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը լրագրողներին հայտարարել է, որ մեզ ոչ-ոքին չի գոհացնում: Հարցին, թե համաձա՞յն է ոչ-ոքիին, մարզիչը պատասխանել է. «Ոչ, համաձայն չեմ: Միգուցե խաղից հետո այլ կարծիք հայտնեմ, բայց այս պահին գոհ չեմ: Մենք խաղալու ենք հաղթանակի համար…»: Այսօր

Գագիկ Ծառուկյանի մայրն այլեւս ԲՀԿ կանանց խորհրդի նախագահը չէ. News.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանն այլեւս ԲՀԿ կանանց  խորհրդի պատվավոր նախագահը չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, որ  մարտի 5-ից Ռոզա Ծառուկյանը դադարեցրել է կուսակցական պատկանելությունն եւ ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում պաշտոնավարումը: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ոստիկաններին «դեկորացիա» անվանեցին

Ինչպես տեղեկացրել ենք,   Գյումրու թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի»  հանրահավաքը  պարբերաբար խանգարում էին գողական աշխարհից ուղարկված մի քանի երիտասարդներ՝ մոտ 17-19 տարեկան: Վերջիններս սուլում էին, վեճի բռնվում կանգնածների հետ, բանը հասավ նրան, որ հանրահավաքին մասնակցող տարեց մարդկանցից մեկը, դիմելով   հրապարակում իբրև թե անվտանգություն ապահովող ոստիկաններին, նախազգուշացրեց հեռացնել  այդ «լկտի լակոտներին»: Լակոտները հակադարձեցին, թե «լակոտը  ոտից, գլուխ

Խոսք գնացե՞լ է ԲՀԿ-ն լքած պատգամավորների մասին, թե՞ չի գնացել (Ձայնագրություն)

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ վերջին խորհրդարանական ճեպազրույցներից հետո տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի հետ, ավելին՝ ինքն էլ լսել է Շահգելդյանի խոսքի ձայնագրությունը. «ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների մասին, իրապես, խոսք չի գնացել»: Տիկին Զոհրաբյանը տարակուսանք էր հայտնել, որ լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածել: Հիշեցնենք, որ այդ ճեպազրույցների

Ջոկի հրամանատարը անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր գործընկերոջը. վերջինս տեղում մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ մարտի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 33-ամյա Մխիթար Հակոբյանին եւ նրան թողնելով անօգնական՝ հեռացել վրաերթի վայրից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Հավը՝ սեւ սալորաչրով եւ նարնջի թանձրուկով

Այս շատ գունեղ, համեղ ճաշատեսակը ձեր տոնական սեղաններին յուրահատուկ շուք կտա: Ինչպես սեւ սալորաչիրը, այնպես էլ նարինջը հավի հետ շատ լավ են համադրվում, տեսքն էլ շատ գեղեցիկ է:  Անհրաժեշտ մթերքները Հավի կրծքամիս- 1 կգ Սեւ սալորաչիր- 150-200 գրամ Նարինջ- 1 կգ Սոխ-1 հատ Սխտոր- 2 պճեղ Կոճապղպեղ (իմբիր)- 1սմ-անոց կտոր Սպիտակ չոր գինի- 1 բաժակ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031