Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաբանանք Մելգոնեան Կրթական Հաստատութիւնը

Մարտ 30,2015 10:45

Մելգոնեան Կրթական Հաստատութեան վերաբացումը Արեւմտահայերէնի գոյատեւման համար Ռազմավարական նշանակութիւն ունի:  Զայն փակ պահելով պիտի նպաստենք Արեւմտահայերէն լեզուի կորուստին:

Հաստատումներ՝ Մելգոնեան Կրթական Հաստատութեան մասին, 2004-ի տուեալներով, անոր փակումէն մէկ տարի առաջ (Հոգաբարձական Կազմի Ա.պետ Սարգիս Պուչաքճեանի տեղեկագրէն):

1.       Կրթական Ծրագիրը համազօր է Անգլիական եւ Եւրոպական Կրթական Ծրագիրներուն (G.C.E. Ordinary and Advanced Levels):

2.        1995 – 2004 Շրջանաւարտներուն 90%-ը իրենց բարձրագոյն ուսումը կը շարունակեն Ամերիկեան եւ Եւրոպական լաւագոյն համալսարաններու մէջ:

3.       Շրջանաւարտները ընդունուած են Անգլիական եւ Ամերիկեան լաւագոյն համալսարանները (Oxford, Cambridge, Univ. of London, UCLA, Yale, Stanford, M.I.T., Berkley, etc.):

4.       Շրջանաւարտները արժանացած են “Fulbright Scholarship”, “British Council Gold Medal”, “Cambridge University Highest Achievement in I G C S E Exams in Cyprus” եւ այլ մրցանակներու:

5.       2004-ին Մ.Կ. Հաստատութեան աշակերտութեան թիւն էր 251:

Մ.Կ. Հաստատութեան Պիւտճէն հաւասարակշռուած էր

Հ.Բ.Ը.Միութեան ատենի Փոխ Նախագահ Տիար Հայկաշէն Ուզունեան կը հաստատէ որ Հաստատութեան Պիւտճէն հաւասարակշռուած էր հետեւեալ եկամուտներէն . –

1.       Մ.Կ.Հ.-ի դրամով, Հաստատութեան հողին վրայ կառուցուած կալուածի եկամուտներէն (Տակաւին կարելի է Հաստատութեան հողատարածքին վրայ եկամտաբեր նոր շէնքեր կառուցել եւ աւելիով ապահովել Հաստատութեան պիւտճէն:)

2.       Կիպրոսի կառավարութեան պետական օգնութենէն

3.       Կիպրոսի պետութեան կողմէ 50 կիպրացի աշակերտներու համար վճարած լման կրթաթոշակներէն

4.       Կիպրոսի պետութեան կողմէ 3 ուսուցիչներու վճարուող ամսաթոշակներէն

5.       Հաստատութեան մարզական դաշտերուն վարձքերէն եկած եկամուտներէն

6.       Բարերարներու կողմէ հաստատուած կրթաթոշակներէն

7.       Աշակերտներէ գանձուած կրթաթոշակներէն

8.       Մելգոնեան Բարերար Եղբայրներու հաստատած Հիմնադրամի եկամուտներէն

«Վերաբացուելիք» Մ.Կ.Հաստատութեան համար Հայաստանի «Այբ Կրթական Հիմնարկութիւն»ի Նախագահ Տէր Մեսրոպ Քհն. Արամեան կը վստահեցնէ թէ «բավականին լուրջ դրամական հիմք այսօր վերաբացման համար ես կարծում եմ, որ ապահովված է: Անմիջապես, երբ որ մենք համաձայնությունը
ստանանք, պատրաստ ենք վերանորոգման աշխատանքները այնտեղ սկսել:»

 Համաշխարհային Մելգոնեան Սանուց եւ Բարեկամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելքոնյան վարժարանի փակումը համազգային կրթամշակութային ձախողումներից է, որը դառը դաս է այն մասին, թե ինչպես կարող է համահայկական կենարար կառույցը փլվել բոլորիս աչքի առաջ մի քանի իրավասուների տեսակետից անշահավետ լինելու պատճառով :Բայց տասնամյա դադարից հետո անգամ դեռ չի վերացել այն ամոթը, որ զգում ես բոլոր պատասխանատուների՝ բարեգործականների, եկեղեցիների, կուսակցականների, ՀՀ իշխանությունների, հին ու նոր կիպրահայերի, վերջապես մեծամեծ ձեռնահասների փոխարեն մեր կրթասեր նախնիների առաջ: Այնպես որ մեզ մեր աչքին արդարացնելու միակ ելքը Մելգոնեան կրթական հաստատութեան վերականգնոմն է: Լավ է ուշ, քան ավելի ուշ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031