Օրվա լրահոսը
Ժողովուրդը կների՞ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Սերժ Սարգսյանին ներելու համար. «Չորրորդ իշխանություն»
«Մեծ պահքի շրջած է, եւ ես ներում եմ Սերժ Սարգսյանին՝ իմ ձայները գողանալու համար… սակայն ես դա չեմ կարող անել ողջ ժողովրդի անունից», հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «ՉԻ» – Լավ է, իհարկե, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի բոլոր մեղքերին չի թողություն տվել, այլ միայն իրենից ձայներ գողանալն է ներել։ Սերժ Սարգսյանն երեւի սաստիկ
Քրեակատարողական հիմնարկների հացի արտադրամասերում աշխատում է տասը դատապարտյալ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի դատապարտյալներ են: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչև ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և
ԱԺ-ում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խաչքար կտեղադրվի
Երեկվանից խորհրդարանի բակում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար-հուշարձանի տեղադրման աշխատանքներ են ընթանում: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ապրիլի կեսերից հետո`մինչեւ ամսի 24-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին: ՀՀ Նախագահն այնուհետև Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ
Թուրքիան պետք է հատուցի
Մոտ մեկ ամսից կնշենք Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի 100-ամյակը։ Կընդունի՞, արդյոք, թուրքական կառավարությունը, որ իրենք են Եղեռնի հեղինակը, թե՞ գիտակցաբար կշփոթի սփյուռքահայերին Թուրքիայի կողմից հատուցում տալու հարցի հետ։ Հայտնի է, որ դեռեւս 1919թ. տեղի է ունեցել Թուրքիայի կողմից ցեղասպանության կազմակերպիչների դատավարություն, որի արդյունքում դատվել է 67 հոգի, իսկ ահա հատուցման հարցով Թուրքիան դեռեւս խուսանավում
Ժիրայր Սեֆիլյան. «Կասեցվելու է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը»
«Մեր կեցվածքը ԵՏՄ-ի հետ կապված հստակ է, մենք դեմ ենք որևէ վերպետական անդամակցությանը Հայաստանի անդամակցությանը: Անշուշտ, ռեժիմի հեռացումից հետո այդ անդամակցությունը կասեցվելու է»,-հարցին՝ իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն է լինելու արտաքին քաղաքականությունը, այսպես պատասխանեց ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա կոնկրետ անուն չնշեց, թե Հիմնադիր խորհրդարանն իշխանափոխությունից հետո ում է պատկերացնում երկրի նախագահ, պարզապես հավաստիացրեց.
Մոնոպոլիստների որդեգիրը. «Չորրորդ իշխանություն»
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ խորհրդարանում արդարացրել է իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահությունը։ Օրինակ՝ հայտարարել է, որ շաքարավազի շուկայում մենաշնորհ չկա, որեւէ ոլորտում գերիշխող դիրք ունենալը հեչ էլ վատ բան չէ (կարեւորը՝ որ չչարաշահեն այդ դիրքը), որտեղ էլ մենաշնորհ կա՝ պատճառը «մասշտաբի էֆեկտն է» եւ այլն։ Մի խոսքով՝ փորձել է հիմնավորել Սերժ
Ժիրայր Սեֆիլյանը չբացառեց, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցները դիմեն բռնի գործողությունների
Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը հնարավոր է ապրիլի 24-ին միանա՞ն Հիմնադիր խորհրդարանին
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվովճարը՝ 50 հազար դրամ
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվո վճարը 25 հազար դրամի փոխարեն սահմանվեց 40 հազար դրամ: Այսօր նման որոշում կայացրեց կառավարությունը: Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին հորդորեց հաշվի առնել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյա հոբելյանը, ինչից հետո 1100 վետերանների պատվովճարը կրկնապատկվեց՝ դառնալով 50 հազար դրամ: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է. «168 ժամ»
Հիմա մի ցուցանիշ կհրապարակենք, որը շոկային կարող է թվալ։ Կարո՞ղ եք գուշակել՝ ի՞նչ փոփոխություն է կրել Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարվա հունվարին: Նվազել է. սա, թերևս, գուշակեք: Իսկ թե ի՞նչ չափով է նվազել, սա դժվար թե գուշակեք, որովհետև նվազումը ոչ թե տոկոսներով է, այլ անգամներով։ Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի
Գալիս է նոր սերունդ
Հավանական է, որ այդ սերունդը քաղաքականության մեջ եւ պետական կյանքում սինթեզելու է նախորդ երկու սերունդների դրական եւ բացասական կողմերը: Իմ կյանքի օրոք ես տեսել եմ երկու սերնդի պետական եւ քաղաքական գործիչներին՝ կոմունիստներին եւ նրանց, ովքեր քաղաքականություն են եկել 1988-1990 թվականներին: Երկուսն էլ ունեն իրենց դրական եւ բացասական դրսեւորումները: Կոմունիստների ուժեղ կողմն այն էր, որ կար առաջխաղացման
Նոր հայտ՝ քաղաքական սերնդափոխության համար. «Ա1+» (տեսանյութ)
Երիտասարդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել են նոր տեսակի կուսակցությունների ստեղծման մասին։ Քաղաքագետները ընդգծում են՝ քաղաքական դաշտում սերնդափոխություն անելու համար նրանք պետք է երկրի առաջ ծառացած խնդիրների նոր լուծումներ առաջարկեն։ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնությունների քայլերը հայտ են սերնդափոխության համար. կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, բայց ինչ կլինի հետագայում՝ ցույց կտա ժամանակը։
«Մենք մեր փողն ենք ուզում, ողորմություն չենք ուզում». նաիրիտցիները կառավարության մոտ են. (Տեսանյութ)
Նաիրիտցիները շարունակում են իրենց 18-24 ամսվա աշխատավարձերի մարման պահանջով բողոքի ցույցերը: Այսօր վաղ առավոտից գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: Նաիրիտցիներն ասում են, որ իրենց բողոքի ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ հստակ ժամանակացույց չեն տվել կառավարությունից: «Եթե մեզ «երբ»-ը ասեն, մենք կհամբերենք, մենք մեր փողն ենք ուզում, ողորմություն չենք ուզում»,- ասում
Հետո էլ ասում ենք՝ «Ադրբեջանը…». «Հրապարակ»
Հետեւում եմ հայկական լրատվամիջոցներին։ Մարտի 25-ն է։ Ոչ մի թերթ, կայք, բլոգեր կամ սոցցանցի օգտատեր չի անդրադարձել 95-ամյա վաղեմության ողբերգությանը՝ Շուշիի հայկական ջարդերին։ Մարտի 19-ին Բաքվի կենտրոնական հրապարակում Իլհամ Ալիեւը մասնակցել է Նավրուզի «համաժողովրդական տոնախմբությանը»։ Եվ առիթը բաց չի թողել՝ հերթական սպառնալիքներն է հնչեցրել ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ այն «ուժերի» դեմ, որ
Գեղեցկացեք՝ աղիքները մաքրելով
Միշտ չէ, որ ճիշտ ենք սնվում եւ դրա վատ ազդեցությունը զգում ենք որոշ ժամանակ անց: Այն, որ վատանում է մաշկի գույնը, մազերի որակը, եղունգները` պետք է առաջին հերթին մաքրել աղիքային համակարգը եւ կվերականգնվի ոչ միայն ձեր գեղեցկությունը, այլեւ` առողջությունը: Անհրաժեշտ է` 5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ, 5 ճաշի գդալ ջուր, 1 ճաշի գդալ կաթ, 1
Կանչել է տուն և գողացել հեռախոսը
Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ալիկ Կ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի վերջին Վիլնյուսի փողոցի հարևանությամբ գտնվող իր տնակում հյուրընկալելով 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին` գողացել է նրա բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Կառավարությանը քննադատելու համար էլ է ժամանակ պետք. «Հրապարակ»
Երեկ Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պաշտոնապես «ընդդիմացած» ԲՀԿ-ի ձայն-ծպտունը մինչեւ նիստի ավարտը դուրս չեկավ։ Դեռ հարցուպատասխանը շարունակվում էր, երբ մի պահ միջանցք դուրս եկած ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն ինչու որեւէ հարց չի հնչեցնում կառավարությանը։ Ի պատասխան՝ Բաբայանն ասաց, որ հարցուպատասխանը գրավոր է, այսինքն՝ դեռ գրավոր հարցերին են պատասխանում։ – Իսկ
Վերականգնեք դեմքի տոնուսը
Ամեն եղանակ իր ազդեցությունն է թողնում մեզ վրա, ուստի պետք է հետեւել, որ եղանակային տատանումը դեմքի մաշկը չչորացնի եւ տոնուսը չիջեցնի: Տան պայմաններում պատրաստեք քսուք՝ հետեւյալ բաղադրատոմսով` 1 ճաշի գդալ ձեր ընտրությամբ ձիթապտղի, արեւածաղկի, խաղողի կորիզների կամ չիչխանի յուղ, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ յուղոտ թթվասեր: Խառնել զանգվածը, քսել դեմքին եւ պարանոցին`
Հոսպիտալում մահացել է ծանր վիրավորված ՊԲ զինծառայող Սամվել Հակոբյանը
Այսօր ժամը 09:40-ի սահմաններում Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյեմբերյանի քաղաքապետի երախտագիտությունը եւ խնդրանքը Պատրիկ Լորենին
Շուրջօրյա ջրամատակարարման պայմաններում ջրահեռացումը խնդիր է
Հակացելյուլիտային սկրաբ
Հակացելյուլիտային մերսում կատարելու համար, նախ պետք է տաքացնել համապատասխան հատվածները տաք ցնցուղով: Կոպիտ սրբիչով չորացնել եւ մերսել 5 րոպե հետեւյալ բաղադրությունը պարունակող սկրաբով. 3 ճաշի գդալ աղացած սուրճը խառնել նույնչափ ծովի աղի հետ եւ ավելացնել 5 կաթիլ ձիթապտղի յուղ: Մերսումից հետո միանգամից պետք չէ լվանալ, որպեսզի սուրճը ներծծվի մաշկի մեջ: Այս սկրաբը ոչ միայն հակացելյուլիտային
Օրենսդիրները կուսումնասիրեն սահմանադրական հայեցակարգը. «Ժողովուրդ»
Երեկ հայրենի օրենսդիրները նիստերի դահլիճից դուրս էին գալիս՝ ձեռքներին մի փոքրիկ բրոշյուր։ Պարզվեց՝ ԱԺ պատգամավորներին է բաժանվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ առաջիկա 10 օրվա ընթացքում պատգամավորները պետք է այն քննարկեն իրենց խմբակցություններում եւ ներկայացնեն իրենց տեսակետը։ «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։ – Պարոն Բաղդասարյան, ՀՀ
Կոմանդոսը՝ Մանվել Գրիգորյանին. «Կոմանդոս-մոմանդոս. հիմա դրա ժամանակը չէ»
«Ուզում եք, որ մի այնպիսի բան հայտարարեմ, որ Դուք թեման պտտացնե՞ք, բայց հիմա դրա ժամանակը չէ»,-Aravot.am-ի հարցին՝ վիրավորված չէ՞ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններից, թե «Կոմանդոս մոմանդոս, ինքն իրավունք ո՞ւնի երկրապահի փոխարեն որոշել», այսպիսի կարծիք հայտնեց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոմանդոսը հայտարարել էր, որ իրատեսական ծրագիր է, որ փորձառու
Ալինա Բալայանն առայժմ միայն հաղթում է
Շախմատի Սանկտ-Պետերբուրգի կանանց առաջնությունում միջազգային վարպետ Ալինա Բալայանը երեք տուրերում տարել է միայն հաղթանակներ եւ ՖԻԴԵ-ի վարպետ Դինա Բելենկայայի հետ միասին հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր առաջատարները խաղում են միմյանց հետ: Ալինան խաղալու է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ruschess.ru-ի
Սա ղարաբաղյան թեմայով Ժիրինովսկու առաջին նման հայտարարությունը չէ. «Ժողովուրդ»
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն արդեն իսկ արձագանքել է Ժիրինովսկու առաջարկին՝ ընդգծելով, որ դա ՌԼԴԿ նախագահի անձնական կարծիքն է, այլ ոչ թե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։ Իհարկե, գուցե եւ այդպես է, սակայն վստահաբար ճիշտ այն չափով, որքանով որ իր «անձնական կարծիքն» էր Զորի Բալայանի՝ Գյուլիստաևի պայմանագրի մասին Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակը, որտեղ նա, ըստ
Ինքներդ պատրաստեք դեմքի լոսյոն
Վերցնել 3 ճաշի գդալ երիցուկի մանրացրած ծաղիկներ, 2 ճաշի գդալ անանուխի եւ կալենդուլայի ծաղիկներ, 1 ճաշի գդալ ծիտրոն, վրան ավելացնել 1 լիտր սպիտակ գինի, թողնել 15 րոպե, քամել: Ստացված լուծույթով դեմքը շփել ամեն օր երեկոյան, որից հետո մաշկին քսել յուղային քսուք: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» օրաթերթ 25.03.2015
«Ամուլսարի հանքավայրի նախագծի փորձաքննություն գործնականում չեն իրականացրել, այն կրել է ձևական բնույթ». փորձագետ
Մասնագետները շարունակում են արտահայտել իրենց մտահոգությունները կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ։ Ձեզ ենք ներկայացնում անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի մասնագիտական կարծիքը, որը հրապարակվել է aarhus.am կայքում: «ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը (ՇՄԱԳ) մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման,
Արգիշտի Կիվիրյանի գործով քննությունը հետաձգվեց մեղադրողի վատառողջության պատճառով
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ այսօր պիտի շարունակվեր ակտիվիստ, իրավաբան,խմբագիր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Մեղադրող Երիցյանը զանգել էր դատարան, հայտնել, թե վատառողջ է, խնդրել էր հետաձգել նիստը մեկ այլ հերթի նշանակելով: Դատավորը նիստը նշանակեց ապրիլի 3-ին: Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի
Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ-ում իմ մնալն այլևս աննպատակահարմար է
Հարգելի՛ հայրենակիցներ, հայտարարությունս սկսում եմ նախ շնորհակալություն հայտնելով ճակատագրին, որ ինձ հնարավորություն տվեց տարիներ շարունակ աշխատելու ԲՀԿ-ի թիմում: Շնորհակալ եմ, որ երկրում իրավիճակ փոխելու արդար ու ազնիվ գաղափարով տոգորված ուս ուսի տված իմ թիմակից գործընկերների հետ միասին անցանք աննկարագրելի դժվար ու փշոտ ճանապարհ, որի ընթացքում, սակայն, ամենաբարդ իրավիճակներում զգացել ենք միասնության քաղցրությունը, իսկ հավատը միմյանց
Մաղադանոսը՝ պեպենների եւ մուգ բծերի դեմ
Պեպենները եւ մաշկի մուգ բծերը հեռացնելու համար ժողովրդական բժշկությունը առաջարկում է օգտագործել մաղադանոս: Օգտագործել մաղադանոսի լավ խաշած տերեւներից ու արմատներից թրջոցներ, որոնք համապատասխան հատվածներին պետք է թողնել 30 րոպե: Կարելի է նաեւ օգտագործել մաղադանոսի մանր կտրատած թարմ տերեւների հյութը, որը քսում են դեմքին շաբաթը 2 անգամ: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ «Առավոտ» օրաթերթ 25.03.2015


















































