Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական հիմնարկների հացի արտադրամասերում աշխատում է տասը դատապարտյալ

Մարտ 26,2015 12:46

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի  դատապարտյալներ են:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը:

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչև ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և «Դատպարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներից հացի պատվեր է ստանում, և օրական մոտ 1000 կիլոգրամ ալյուր  օգտագործում  հաց պատրաստելու համար:

Արտադրամասում դատապարտյալներն իրենց ցանկությամբ են աշխատանքի ընդունվում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը  09:00-ին և ավարտվում 17:00-ին:

Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Միջին աշխատավարձն այստեղ  կազմում է 74 հազար դրամ, որը փոխանցվում է դատապարտյալների դեպոզիտային հաշվին:

Աշխատանքի մեջ ընդգրկելիս՝ հաշվի են առնվում դատապարտյալի հմտությունները: Նրանք նախապես ծանոթանում են աշխատանքի պայմաններին, անցնում բժշկական ստուգում, ստանում սանիտարական գրքույկներ, հետո միայն, ցանկության դեպքում, ստորագրում պայմանագիրն ու անցնում աշխատանքային պարտականությունների կատարմանը:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման արտադրամասեր են գործում նաև «Կոշ», «Արթիկ», «Սևան», «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում: Ընդհանուր առմամբ, այդ արտադրամասերում (ներառյալ Նուբարաշենը) աշխատում է 10 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031