Օրվա լրահոսը
ԱԺ աշխատանքների բոյկոտի հարցը դեռ չի քննարկվում
«Այդ հարցով դեռ չեն դիմել, դեռ խորհրդակցություն չի եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ եռյակում արդեն սկսվե՞լ են խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու շուրջ քննարկումները: Հիշեցնենք. նախօրեին ի պաշտպանություն ԲՀԿ քաղխորհրդի ծեծված անդամ Արտակ Խաչատրյանի բողոքի ակցիայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն եռյակում կքննարկի խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը,
Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ռիգա
«Առաջին անգամը չէ, որ մեր երկրի ղեկավարները նաեւ առաջին հերթին երկրի նախագահը, հայտարարել են, որ թեպետ մենք քաղաքական որոշում ենք կայացրել՝ անդամակցել ԵԱՏՄ-ին` առաջնորդվելով երկրի անվտանգության եւ տնտեսական շահերով, այնուհանդերձ, ԵՄ-ն եւ եվրոպական արժեհամակարգը Հայաստանի համար այլընտրանք չունեն: Եվ մարդու իրավունքների պաշտպանության, եւ ժողովրդավարական տարբեր ինստիտուտների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ հարցերում մենք առաջնորդվել եւ
Հրապարակվել է Մինսկում ընդունված խաղաղ կարգավորման պլանը
Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայում պետք է լինի սահմանադրական ռեֆորմ, իսկ Դոնեցկին եւ Լուգանսկին պետք է հատուկ կարգավիճակ տան
«Բերձորյան ահաբեկչության քրոնիկոն» 2
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Ի գիտություն մեր հանրության և Բերձորյան դեպքերի ուսումնասիրության համար ստեղծված ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովի Բերձորյան ահաբեկչության մասնակիցների թվում եղել են մեծ թվով քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց մի մասը եղել են ոստիկականական համազգեստով: Բացի այդ՝ որոշ քրեականների, այդ թվում՝ մարդասպանության համար մեկ դատապարտվածի, հանել են Շուշիի բանտից, այնուհետև նորից բանտ են տարել:
Խուզարկություններ Իջևանում
Փետրվարի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, Իջևան քաղաքում կատարել են մի շարք խուզարկություններ: – 1982 թ. ծնված Արթուր Մ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել
«Փոխանակ պայքարեն սովի դեմ, սովածների դեմ են պայքարում ». «Ա1+» (տեսանյութ)
ՀՀ-ում անիշխանություն է` կա մահակ եւ կա մահակին թելադրող անձ: Կարծում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Քանի որ ԱԺ քառօրյային դեռ շատ ժամանակ կա, ՀԱԿ-ն իր հերթական նիստի ժամանակ հիմնականում քննարկել է ԱԺ-ից դուրս տեղի ունեցող բռնարարքները: Արամ Մանուկյանին վրդովեցրել էր թխվածքաբլիթ գողացողի եւ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունները.
Հուշ-ցերեկույթ` նվիրված Հրանտ Մաթևոսյանի հիշատակին
Հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրա անունը կրող դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, նաև գրողի մտերիմներն ու ընկերները: Հուշ-ցերեկույթի շրջանակում տեսաշարով ներկայացվել են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից, որոնք ընդմիջվել
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Հինգշաբթին ճակատագրական օր է Հայաստանի՞, թե՞ ՀՀԿ-ի համար
Քաղաքական ուժերը պատրաստվում են բախումների՞ Հինգշաբթի օրը ՀՀԿ-ն խորհրդի նիստ է հրավիրում, որի ժամանակ քննարկվելու են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր: Նախօրեին՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ լրագրողներին փոխանցած այս տեղեկությունը թերեւս այդքան ինտրիգային չէր լինի, եթե ՀՀԿ խոսնակը չհավելեր, որ հինգշաբթի օրը կարեւոր որոշումներ եւ քվեարկություններ կլինեն:
Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է խոստանում՝ Արտակ Խաչատրյանի ծեծի բացահայտման համար
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է ՀՀ Ոստիկանություն, հանդիպել Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվել է «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհդի անդամ Արտակ Խաչատրյանի դեմ կատարված հանցագործության քննության ընթացքով: ԲՀԿ նախագահը ևս մեկ անգամ շեշտել է, որ միայն հանցագործության լիակատար բացահայտումը կարող է փարատել կասկածներն ու տարբեր վարկածները
Սփյուռքահայ գործիչ. «Սուլթանիկ Էրդողան, ձեր դատարկ ձեռքը միշտ օդում է մնալու»
«Ես ուզում եմ շնորհակալական խոսք հղել սուլթանիկ Էրդողանին նախ իր խաղաղության ձեռքը երկարելու համար»,-այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում «Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն» շարժման կազմակերպած «Հայաստանի ինքնակազմակերպման, ինքնակառավարման անհետաձգելի քայլերը և ժողովրդական վստահության կառավարության ձևավորման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց մասնակիցներից սփյուռքահայ գործիչ Գառնիկ Սարկիսյանը: Նա շարունակեց. «Էրդողանի պարզած ձեռքը միշտ էլ օդի մեջ պիտի մնա, քանի դեռ
Սամվել Բալասանյանը օգնություն է խնդրել Ֆելիքս Ցոլակյանից ու ԱԺ պատգամավորներից
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր դիմել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին ու մեկ տասնյակից ավելի պատգամավորների, հիմնականում ծնունդով շիրակցիների՝ խնդրելով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ու աջակցել Գյումրիին նոր կարգավիճակ շնորհելուն: Այս թեմայով քաղաքապետի, մարզպետի ու պատգամավորների առաջին հանդիպումը տեղի է ունենալու ամսի 27-ին: Aravot.am-ին այս մասին տեղեկացրեց քաղաքապետի մամլո խոսնակ Լիլիթ Մակարյանը: Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ
Ծանուցումներ՝ մի շարք լիցենզիաների փոխարեն
Այսօր կառավարության հավանությանն արժանացան ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք պարզեցնում են բիզնեսի եւ քաղաքացիների հարաբերությունները պետության հետ: Մասնավորապես, առաջարկվում է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման, օղու ներմուծման եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեությամբ զբաղվելու լիցենզավորման գործընթացը փոխարինել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նախնական ծանուցման գործընթացով: Առաջարկվում է նաեւ
Տրայան Հրիսթեա. Եվրոպան Հայաստանից չի հեռանալու
«Մենք այստեղից չենք հեռանալու, սատարելու ենք երկրի արդիականացմանը»,- այսօր նման հայտարարություն արեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան`ելույթ ունենալով «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով կոնֆերանսում: ԵՄ պաշտոնյան տեղեկացրեց, որ ԵՄ-ն օժանդակելու է
Վերնիսաժի կրակոցների գործով. ամբաստանյալները հրաժարվեցին ցուցմունք տալ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ապացույցների հետազոտումը եւ սպասվում էր, որ ցուցմունքներ պետք է տային Գոռ Առաքելյանը, Ներսես Մելքոնյանը եւ Վալերի Հովհաննիսյանը: Սակայն երեքն էլ հրաժարվեցին, իսկ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի որպես վկա Վալերի Հովհաննիսյանի ցուցմունքը: Դրան առարկեց Վալերիի պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանը, որն ասաց, որ պետք է
Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 12-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի, Իջման Ս. Սեղանի առջև խոսված իր քարոզում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց նահատակների տոնի խորհրդին: «Արդարությունն ու անմահությունը Աստծուց մարդուն տրված
ԵԽ արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դիտարկում է մարդու իրավունքների համատեքստում
Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև
Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով: Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ: Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի հաղորդագրություն
ՀՀ-ն եւ ԵՄ-ն դեռ խորհրդակցությունների փուլում են
«Մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտարարվել է, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացնելու, զարգացնելու վերաբերյալ: Հստակորեն ձևակերպված է Վիլնյուսյան գագաթաժողովին ձևակերպված հայտարարության մեջ, այնպես որ, Հայաստանն անկաշկանդ զարգացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը`պատասխանելով հարցին՝ ԵՄ ներկայացուցիչները հստակ նշեցին, որ բաց են ՀՀ-ի հետ համագործակցելուն, ինչպիսի՞ն են
Մեկնարկում է Ցյուրիխի գերհզոր մրցաշարը
Վաղը բլից մրցաշարով մեկնարկում է «Zurich Chess Challenge» գերհզոր մրցաշարը, որի արդյունքներով որոշվելու է մասնակիցների դասավորության հերթականությունը հիմնական մրցաշարում: Հանդես են գալիս աշխարհի լավագույն գրոսմայստերներից վեցը` Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյանինը (երկուսն էլ` Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`zurich-cc.com-ի
Ստրասբուրգի դատարանում ՀՀ ներկայացուցչի թեկնածուներն արդեն 2-ն են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելուն հավակնում են արդեն երկու թեկնածուներ՝ Լիզա Գրիգորյանը եւ Լիանա Հակոբյանը: Վերջինիս փաստաթղթերն ընդունվել են երեկ:
Հովիկ Աբրահամյանի պատասխանն ուղղված էր կոնկրետ մեկ մարդու՝ Գագիկ Ծառուկյանին
Ըստ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի` իշխանությունը Ծառուկյանին ցույց է տալիս, թե մտահոգված է, որ նա ընդունելի սահմաններն անցնում է: – Պարոն Վարդանյան, ԲՀԿ-ն դատապարտելով Արտակ Խաչատրյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու փաստը՝ գրասենյակների ներկայացուցիչներին եւ ակտիվիստներին կոչ արեց կտրուկ ակտիվացնել աշխատանքները տեղերում՝ համաժողովրդական ընդվզման միասնական օր անցկացնելու համար: Հայտնի է, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» պայմանավորվածություն
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով. ՀՖՖ
Փետրվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 5 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Արգենտինան, երրորդը Կոլումբիան է: 1. Գերմանիա – 1729 միավոր 2. Արգենտինա – 1534 3. Կոլումբիա – 1456 4. Բելգիա – 1430 5. Հոլանդիա – 1385
Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին գողացողը մեկ այլ գողություն էլ է հեղինակել
Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում՝ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 62 շենքի մոտ տեղադրված Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողությունն օրերս բացահայտվել է և գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն: Փետրվարի 11-ին պարզվել է, որ նա մեկ այլ գողություն էլ է հեղինակել. 2014 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին
Հարկային արտոնություններ գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում
Փետրվարի 12-ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիր մարմինը հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով. ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հետ վերադարձնել ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկը` ԼՂՀ տարածքում վերջին 5 տարիների ընթացքում բնակարանի ձեռք բերման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման
Հայաստանը եւ Ադրբեջանը կդառնա՞ն Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ. Eurasianet.org
Ադրբեջանը եւ Հայաստանը ձգտում են ամրապնդել իրենց կապերը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Ըստ Eurasianet.org-ի՝ նրանք այդ նպատակով արդեն դիմել են պաշտոնական դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Չինաստանի գլխավորած տնտեսական եւ անվտանգության բլոկը ընդլայնման փուլում է: Ենթադրվում է, որ այս ամառ Հնդկաստանը եւ Պակիստանը կդառնան լիիրավ անդամներ: ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցեւի խոսքերով՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Մալդիվիան,
Յունիբանկը կբացի Private Banking-ի մասնաճյուղ և կսկսի զարգացնել մասնավոր բանկային սպասարկման ուղղությունը
Յունիբանկ ՓԲԸ-ն ընդլայնում է իր հաճախորդների հնարավորությունները և մասնավոր բանկինգի ոլորտում առաջարկում է անհատական սպասարկում` Unibank Privé: Հաճախորդների սպասարկումը կիրականացվի բարձր մակարդակի վրա` Երևանի կենտրոնում գտնվող ժամանակակից, հարմարավետ գրասենյակում: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին Յունիբանկն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության
«Մակարովը» դատարան չէր բերվել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրող Հարություն Սարգսյանը դատարանին ներկայացրեց իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ տուժողներ Արմինա Բադալյանի, Մնացական Սուքիասյանի, Մյասնիկ Հայրապետյանի, ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի, Վալերի Հովհաննիսյանի հագուստները, նաեւ դեպքի վայրից առգրավված Մյասնիկ Սուքիասյանի մարմնից հանված 2 գնդակը, ինչպես նաեւ Վալերիի մարմնից հանված 1
Ռիգայի գագաթաժողովում հստակություն կարձանագրվի ԵՄ-Հայաստան հարաբերություններում
Առաջիկա վեց ամիսներին ԵՄ խորհրդում նախագահելու է Լատվիան: Ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանի եւ ԵՄ-ի ու ԵՄ անդամ երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարում հարցն այսօր քննարկվում էր «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» (ACGRC) հասարակական կազմակերպության եւ ՀՀ-ում Լատվիայի հանրապետության դեսպանատան կազմակերպած «Եվրոպական Միության Խորհրդում Լատվիայի նախագահության առաջնայնությունները և Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ոլորտները» խորագրով կոնֆերանսում: «Մեր


















































