Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակարովը» դատարան չէր բերվել

Փետրվար 12,2015 16:14

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցյալ տարվա մայիսի 17-ին  Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրող Հարություն Սարգսյանը դատարանին ներկայացրեց իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ տուժողներ Արմինա Բադալյանի, Մնացական Սուքիասյանի, Մյասնիկ Հայրապետյանի, ամբաստանյալներ Գոռ Առաքելյանի, Ներսես Մելքոնյանի, Վալերի Հովհաննիսյանի հագուստները, նաեւ դեպքի վայրից առգրավված Մյասնիկ Սուքիասյանի մարմնից հանված 2 գնդակը,  ինչպես նաեւ Վալերիի մարմնից հանված 1 գնդակը:

Ուշադրության արժանի է այն, որ մեղադրողը ապացույցները ներկայացնում էր դատարանին առանց ձեռնոցների, հանելով պոլիէթիլենային տոպրակներից եւ ծրարներից եւ դրանք զննությունից հետո փաթեթավորեց:

Դատարան չէր բերվել «Մակարով» ատրճանակը, որը, ինչպես դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց՝ դատարան ներկայացնելուց հետո կհետազոտվի և, ըստ էության, ապացույցների հետազոտումը կշարունակվի:

Պաշտպանները չուզեցին հետազոտել հագուստները, չնայած դատավորն ասաց, որ նշված հագուստները կրում են հետքեր:

Քիչ հետո սպասվում է Գոռ Առաքելյանի ցուցմունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728