Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործիչ. «Սուլթանիկ Էրդողան, ձեր դատարկ ձեռքը միշտ օդում է մնալու»

Փետրվար 12,2015 17:19

«Ես ուզում եմ շնորհակալական խոսք հղել սուլթանիկ Էրդողանին նախ իր խաղաղության ձեռքը երկարելու համար»,-այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում «Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն» շարժման կազմակերպած «Հայաստանի ինքնակազմակերպման, ինքնակառավարման անհետաձգելի քայլերը և ժողովրդական վստահության կառավարության ձևավորման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց մասնակիցներից սփյուռքահայ գործիչ Գառնիկ Սարկիսյանը: Նա շարունակեց. «Էրդողանի պարզած ձեռքը միշտ էլ օդի մեջ պիտի մնա, քանի դեռ դատարկ է, քանի որ հայը տալիք չունի ձեզ պարոն Էրդողան: Երբ ձեր ձեռքի մեջ մեր հողերն ու իրավունքները դնեք, մենք տասը ձեռք կհղենք ձեզ»:

Շարունակելով շնորհակալական խոսքերի շարանը՝ պարոն Սարկիսյանն ասաց. «Որոշել են 2015-ի ապրիլի 24-ին Գալիպոլիի հաղթանակը տոնել: Նրանք գնում են տոնելու հայ ժողովրդի սպանության 100-ամյակը»:

Aravot.am-ը «Հայաստանի ժողովրդական նախաձեռնություն» խորհրդի անդամ Իշխան Թովմասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուժեր են համախմբված այս կառույցում, պարոն Թովմասյանն ասաց. «Ճգնաժամային վիճակն արդեն վաղուց է Հայաստանում, և այս միջոցառումները, որ կատարվում են, հենց այդ ճգնաժամից դուրս գալու ելքերից մեկն է: Սա պահի հրամայականն է»:

Պարոն Թովմասյանը տեղեկացրեց, որ այս նախաձեռնության շրջանակներում արդեն համախմբվել են 23 հ/կ-ներ, քաղաքական կուսակցություններ, շուրջ 3000 անձ: Նա նշեց, որ իրենց առաջնային խնդիրներից է լինելու կառավարության ձևավորումը ու ասաց. «Հիմա կասեք կառավարություն կա, այո, կա, դեռ մի բան էլ «արհեստավարժ», բայց այդ կառավարության գործունեության արդյունքը ժողովրդին աղետալի վիճակի հասցնելն է»:

Մեր հարցին՝ արդյոք կտրուկ քայլերի դիմելու՞ են, մասնավորապես պահանջու՞մ են կառավարության հրաժարականը, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Մեր այս քայլերը հենց իշխանության հրաժարականի պահանջ կարելի է համարել»: Դառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ պարոն Թովմասյանն ասաց. «Գործող Սահմանադրությունը փաթաթել են ժողովրդի ուսերին: Չեմ իմանում ինչու և ինչպես ՀՀ իշխանությունները հանձինս նախագահի՝ գնացին սահմանադրական բարեփոխումների գործընթացի: Այն մարդիկ, որ ասում էին Սահմանադրությունը պիտի փոխվի, այսօր ասում են, թե դրա պահը չէ: ՀՀ-ում ինչու իշխանությունը նո՞ր է մենաշնորհվել: Մենք պահանջում ենք ոչ թե գործող Սահմանադրության բարեփոխումներ, քանի որ այն ոչ կարող եմ ասել կապ ունի ՀՀ-ի հետ, և ոչ էլ հայ ժողովրդի հետ: Մենք պահանջում ենք մեկ օր առաջ Սահմանադրության հանրաքվե, բայց ընդունվի այն Սահմանադրությունը, որը կբխի Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների շահերից»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728