Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հուշ-ցերեկույթ` նվիրված Հրանտ Մաթևոսյանի հիշատակին

Փետրվար 12,2015 17:31

Հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրա անունը կրող դպրոցում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հրանտ Մաթևոսյանի ընտանիքի անդամները, նաև գրողի մտերիմներն ու ընկերները: Հուշ-ցերեկույթի շրջանակում տեսաշարով ներկայացվել են հատվածներ Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցներից, որոնք ընդմիջվել են դպրոցի աշակերտների մատուցմամբ մեծ գրողի ստեղծագործություններից հատվածների ներկայացմամբ:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նկատել է, որ հայ մեծանուն գրողի անունը կրող դպրոցում սովորելը ևս մեկ հրաշալի հնարավորություն է օրինակ վերցնելու մտավորականի կեցվածքից, դրսևորումներից  և, իհարկե, Հրանտ Մաթևոսյանի յուրօրինակ տեսակից:

«Հրանտ Մաթևոսյանը գեղեցիկը կարողացավ զանազանել վաղուց հոմանիշ դարձած սիրուն բառից և գեղեցկորեն ու գեղեցիկի մեջ ներկայացրեց ամենատարբեր երևույթներն ու ամենատարբեր հասկացությունները: Նրա մատուցմամբ գեղեցիկ էր խոտը, բնությունը, ծառը, թուփը, ժայռը, լեռը: Եվ ահա այս գեղեցկության մեջ ամեն մեկն ուներ իր հստակ կերպարը և այդ կերպարայնության մեջ էր, որ Հրանտ Մաթևոսյանի գեղեցկությունը թափառում է մեր մտքերում: Թափառում է, որովհետև նրա ստեղծած գեղեցիկ աշխարհը նաև մեծ աշխարհի մեր անկյունն է, որտեղ ամեն մի խոտը, ամեն քարն ու թուփը իր «ես»-ն է ապացուցում աշխարհում: Եվ այս ամբողջության մեջ Հրանտ Մաթևոսյանը ապացուցեց իր «ես»-ը գրականության մեջ, համաշխարհային գրականության և ամենադժվարը՝ մեր ազգի, ժողովրդի մոտ», – ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերի հետ, դպրոցի տնօրենի ուղեկցությամբ, ծանոթացել է նաև կրթօջախում առկա մաթևոսյանական շնչով լեցուն նկարներին, հայ մեծանուն արձակագրի անձնական իրերին, որոնք պահվում են դպրոցում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728