Օրվա լրահոսը

Երիտասարդ ակտիվիստին հարցաքննում են

Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց տեղի ունեցած բախումներին մասնակցած սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանին այս պահին հարցաքննում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի քննչական վարչությունում, քննիչը Հրաչյա Առաքելյանն է: Լրագրողներին բնականաբար թույլ չտվեցին մասնակցել քննչական գործողություններին: Ինչպես մեզ փոխանցեց երիտասարդի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը, որդու փաստաբանը տեղեկացրել է, որ նրան հրավիրել են քննչական վարչություն՝ քննություն անցկացնելու: «Ես էլ, ինչպես եւ

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ գործ ունեն հակառակորդի հետ, իսկ ինչպես վարվել հակառակորդի հետ՝ թերեւս պարզ է. «Հայոց աշխարհ»

Ժիրայր Սեֆիլյանը, իսկ որ ավելի վատ է՝ նրա անունն օգտագործող ու շահագործող ինչ-ինչ շրջանակներ, որոշել են, որ կարելի է ուղղակիորեն թքա՛ծ ունենալ ոչ թե սոսկ ԼՂՀ ղեկավարության խնդրանքի, այլեւ իրենից ոչ պակաս «կռված տղաների», պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած մարդկանց, ըստ էության՝ մարտական ընկերների խնդրանքի վրա: Ավելին՝ նա, չգիտես ինչու, կարծում է, որ իրավունք ունի

Կալանավորը հայտնել է, որ իրեն անհիմն մեղադրում են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, իսկ իրական հանցագործին զերծ պահում քրեական պատասխանատվությունից

2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, և  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Կարեն Կ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք

Սմբատ Կարախանյան. «ՀՀ-ի շահերից է բխում փոփոխությունը». «168 ժամ»

ՀՀ պետականության համար իշխանական համակարգը պետք է փոխվի։

Մերիլին Մոնրոն, Սոֆի Լորենը եւ Բրիջիդ Բարդոն «գեղեցիկ» չեն եղել

Ինչո՞ւ են մարդիկ արտաքին տեսքից դժգոհ Ցանկացած անհատ, ըստ հոգեբանների, երբ ունենում է ներքին կոնֆլիկտ, ներքին դժգոհություն՝ առաջինը դրսեւորվում է սեփական անձից: Այս դեպքում մարդը կառչում է իր անհատական տվյալներից: Անհատն ինքն իրեն չի հավանում. վարքը, խոսքը, շարժուձեւը: Իրականում այս երեւույթն ամենաշատը հանդիպում է անչափահասության շրջանում եւ եթե մարդ արտաքինի հետ կապված խնդիրներ ունի 30,

Աբրահամ Մանուկյանը «հիմարություն» է անվանել Արտակ Խաչատրյանի ծեծի վերաբերյալ մի վարկած. «Ժողովուրդ»

ԲՀԿ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որ նախկինում եղել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմը, հիմա Ծառուկյանի ամենահավատարիմն է համարվում։ Եվ հնարավոր է՝ նրան դուր եկած չլինի իրավիճակը, որ ինչ-որ երիտասարդներ կարող են Ծառուկյանի աչքը մտնել՝ մարդաշատ ակցիաներ կազմակերպելով եւ հանդես գալով այն դիրքերից, ինչպիսին Արտակն էր։ Եվ ըստ այդմ, լուրեր են

«Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին». Արթուր Աղաբեկյան

Եթե դու քեզ հակառակորդ ես հռչակել, ապա դա արդեն հետաքրքիր է և կարծում եմ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Ինչո՞ւ է կրակել իր ծառայակցի վրա. «Հայկական ժամանակ»

Փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 23– ամյա ավագ լեյտենանտ, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի առթիվ ձերբակալվածներ դեռեւս չկան։ Քննություն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի մանրամասները։ Այն փաստը, որ կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալված

ՀԱԿ առաջնորդը Սերժ Սարգսյանին «աջակցելու» հրապարակային ձեռք է մեկնում. «Ժողովուրդ»

Միայն այն փաստը, որ նա փորձում է քաղաքական օրակարգը վերադարձնել Սերժ Սարգսյանի մատնանշած ուղեծրին, արդեն իսկ մեծ լավություն է իշխանություններին։

Թույլ կեցվածքից խախտվում է ներքին օրգանների դիրքը

Որոշ հոգեբանների կարծիքով՝ վստահ քայլվածքը վախեցնում է հակահասարակական արարքների հակված մարդկանց եւ նրանց հետ պահում նախահարձակ լինելուց: Այդպիսի քայլվածքի տեր մարդը շրջապատի վրա թողնում է կայացած, զուսպ եւ հուսալի մարդու տպավորություն: Շատերը գիտեն, որ գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձեւի անբաժանելի մասն են եւ ամենաինքնատիպ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում: Ոչ ճիշտ քայլվածքը

Կբոյկոտե՞ն, թե՞ կաջակցեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծին. «Հայկական ժամանակ»

«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած որոշման նախագիծն ընդգրկվել է փետրվարի 20-ին նշանակված ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի օրակարգում։ Հարցով հիմնական զեկուցող է նշանակված նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Սույն նախագիծը Փաշինյանը պաշտոնապես շրջանառության մեջ էր դրել 2014 թվականի դեկտեմբերի 25-ին։ Դեկտեմբերի 26-ին

Կարող էր միանգամից ասել, որ այդ հռչակագիրը չպետք է գրվեր. «Հրապարակ»

Եկեք ազգովի փող հավաքենք, մի հատ ՄԱԿ-ի կոնվենցիա դնենք Տեր-Պետրոսյանի թեւի տակ ու նրան գործուղենք Հայոց ցեղասպանությունը չճանաչած որեւէ երկիր:

Գագիկ Ծառուկյանի պատվիրակության այցը Մոսկվա (Տեսանյութ)

ՌԴ մայրաքաղաքում է գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Տեսանյութը՝ ԲՀԿ պաշտոնական կայքի

Բռնության դեպքը կարո՞ղ է հանգեցնել ԲՀԿ-ի քաղաքական կուրսի կոշտացման. «Ա1+» (տեսանյութ)

Արդյոք ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնությունը կարո՞ղ է հանգեցնել կուսակցության քաղաքական կուրսի ավելի կոշտացմանն ու արմատական ընդդիմության դաշտ տեղափոխվելուն: Քաղաքական ուժերը չեն շտապում գնահատականներ տալ. ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշում է. «Մենք շատ նուրբ պետք է լինենք մեր դիրքորոշումների մեջ, քանի որ իմ պատկերացումներով այսօր առանց այն էլ լարված, սոցիալ-տնտեսական ծանր վիճակում

Որոշ ճանապարհահատվածներում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում, Աշոցքում և Սևանում տեղում է ձյուն: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններից մինչև Քաղսի ընկած ճանապարհին, Արթիկ – Ալագյազ հատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Խիտ

Թող օրենքով արգելեն ուսուցիչներին կուսակցական լինել. «Հրապարակ»

Աշոտյանը հղում է տալիս օրենքին, որ ուսուցիչներն իրավունք ունեն լինել նաեւ քաղաքական կուսակցությունների անդամներ։

ՌՇՖ-ն խզել է պայմանագիրը Յուրի Դոխոյանի հետ

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան խզել է պայմանագիրը այդ երկրի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանի հետ այն բանի համար, որ 2014 թվականին Նորվեգիայում անցկացված համաշխարհային օլիմպիադայում վարկանիշային առաջատար թիմը մրցանակային տեղ չի զբաղեցրել: ՌՇՖ-ի որոշմամբ 2015 թվականին կայանալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին հավաքականը նախապատրաստելու առաջարկ է արվել գրոսմայստերներ Ալեքսանդր Մոտիլյովին եւ Վլադիմիր Պոտկինին: Աշխարհի թիմային

Հայաստանում հակառակորդներ չկան

Վերջերս մի քանի կայքերում կարդացի միեւնույն տեղեկատվությունը, որը սկսվում էր հետեւյալ բառերով՝ «ի հեճուկս ֆեյքերի և նրանց տերերի, ինչպես նաև մանր-մունր թերթոնների և կայքերի»: Կարեւոր չէ, թե ինչի մասին է խոսքը, կարեւոր է, որ լուրը սկսվում է «ի հեճուկս»-ով, ինչն առնվազն շեղում է ուշադրությունը տեղեկատվության բովանդակությունից, իսկ հաճախ նաեւ՝ «սուզում է» մարդկանց անիմաստ վեճերի մեջ:

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ

Էս նկարահանող սարքերն էնքան վատն են, որ ավելի լավ ա Շամշյանին ռաստ գաս, քան՝ դրանց:

ՀՀ ԱԺ-ն կդատապարտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը

Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ: Ամենայն հավանականությամբ, այն կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Հայտարարությանը կցված է նաեւ չորս էջից բաղկացած հիմնավորում , որում, մասնավորաբար ասված է. «1948 թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն

Սամվել Բեգլարյան. «Չի կարելի մեր փողերը մսխել Թուրքիայում»

Նա դեմ է հայկական ակումբների Թուրքիայում մարզական հավաքներ անցկացնելուն

«Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնը կընդլայնի իր գործունեությունը». կենտրոնի տնօրեն

Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից 2014 թվականին հիմնադրված Սոցիալական ծառայության կենտրոնը 80 միլիոն դրամի ֆինանսական և իրային աջակցություն է ցուցաբերել կարիքավորներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականի ընթացքում Մայր Աթոռը 1.5 միլիոն դոլարի փոխանցում է կատարել Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

«Ես կարող եմ միայն գլուխս կախ իմ գործն անել». Եղիշե Պետրոսյան

«Ինչ-որ քաոսային իրավիճակում ենք հայտնվել բոլոր ասպարեզներում, շունն իր տիրոջը չի ճանաչում, ամենաթողության մթնոլորտ է, ու այս համատեքստում ժողովուրդը չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, որոշումներ կայացնել: Անգրագետ ինֆորմացիան ամեն տեղից անընդհատ թափվում է ժողովրդի գլխին: Լրատվական ամբողջ դաշտը կրիմինալ խռոնիկա է դարձել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց երգիչ, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Քաղաքականության մեջ,

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կենսաթոշակային և հարկային օրենսդրության բարեփոխումներին ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի և հարկային օրենսդրության բարեփոխումների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են կատարվող աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող քայլերը: Տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի փոխանակություն: Ներկայացվել են կենսաթոշակային և հարկային ոլորտների հետագա զարգացմանն առնչվող

«Ռուսներին հայերի նկատմամբ գերարհամարհական վերաբերմունքով են դաստիարակում». Արշակ Սադոյան

«Գյումրիում տեղի ունեցածը շատ խորը հետք է թողնելու մեր պատմության մեջ և մարդկանց վրա: Սա հանգեցնելու է ռուսների հետ հարաբերությունների վերանայման: Ինչպե՞ս են կերել այդ 19-ամյա տղայի ուղեղը, ի՞նչ քարոզչություն է տարվել ռուսական կողմից, որ ջուր խմելու համար մի ամբողջ ընտանիք սպաներ: Ռուսներին հայերի նկատմամբ գերարհամարհական վերաբերմունքով են դաստիարակում: Դրա համար էլ մի երիտասարդ զինվոր

Բնակչուհին մեղադրվում է պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացի Անիի կողմից Լոռու մարզի 3 բնակչի դիմանկարներով պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու և տարածելու, անձնական արժանապատվությունը պարբերաբար նսեմացնելու ճանապարհով նրանցից մեկին անզգուշությամբ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ  Անին 2013 թվականի փետրվարից հունիս

«Թուրքիան ու Ադրբեջանը նոր ցեղասպանության են նախապատրաստվում»

ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր, պատմաբան Համլետ Հարությունյանի համար «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» հաջող փաստաթուղթ է: «Հիանալի հռչակագիր է, բոլոր ասպեկտները շոշափվում են ու այն որեւէ ձեւով չի խանգարում, որ աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը»,- ասաց Համլետ Հարությունյանը: Անդրադառնալով 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողություններին՝  պարոն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ եթե իդեալական փաստաթուղթ էլ լիներ, էլի քննադատություն լինելու

20 տարի առաջվա բռնաբարությունը տիկինը նոր է հիշել

«Փաստինֆոյի» տեղեկացմամբ,  52-ամյա գյումրեցի մի կին դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն՝ հայտնելով, որ Գյումրու ապակու գործարանի տնօրենը, իրեն թուրմ խմեցնելով, բռնաբարել է: Նկատի ունենալով այն փաստը, որ Գյումրու ապակու գործարանը վաղուց չի աշխատում, լուծարվել է, այս գործարանի ալան-թալանի հետ կապված բավական երկար պատմություն կար, այն ժամանակին հայտնվել էր անգամ իրավապահների ձեռքում, մենք իրավապահներից հետաքրքրվեցինք,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031