Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մերիլին Մոնրոն, Սոֆի Լորենը եւ Բրիջիդ Բարդոն «գեղեցիկ» չեն եղել

Փետրվար 12,2015 11:30

Ինչո՞ւ են մարդիկ արտաքին տեսքից դժգոհ

Ցանկացած անհատ, ըստ հոգեբանների, երբ ունենում է ներքին կոնֆլիկտ, ներքին դժգոհություն՝ առաջինը դրսեւորվում է սեփական անձից: Այս դեպքում մարդը կառչում է իր անհատական տվյալներից: Անհատն ինքն իրեն չի հավանում. վարքը, խոսքը, շարժուձեւը: Իրականում այս երեւույթն ամենաշատը հանդիպում է անչափահասության շրջանում եւ եթե մարդ արտաքինի հետ կապված խնդիրներ ունի 30, 40 տարեկանում, ապա ինչպես մասնագետներն են ասում՝ մնացել է դեռահասության շրջանում եւ հոգեբանական տարիքով փոքր է:

Հոգեբան Աննա Բադալյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ գեղեցկության չափանիշները միանշանակ չեն կարող ասել, թե որն է իդեալական գեղեցիկ, որը՝ ոչ, նայում ես՝ կոկիկ արտաքին է, բայց, միեւնույն է, անձը չի հաշտվում դրա հետ, քանի որ ունի ներանձնային խնդիրներ:

Շատ բարդույթավորված մարդիկ այսօր ազատվում են այն ամենից, ինչը, նրանց կարծիքով, տգեղացնում է եւ թույլ չի տալիս հասարակության մեջ ինքնադրսեւորվելուն եւ փորձում են իրենց գտնել՝ պլաստիկ վիրաբուժության «հրաշագործությանը» դիմելով, որին Աննա Բադալյանն այդքան էլ կողմ չէ. «Փոխանակ շտկեն իրենց ներաշխարհը, ներքին կոնֆլիկտներն ու բարդույթները, դիմում են առարկայական բաների: Լինում է, երբ մարդ շտկում է արտաքինը եւ շատ տեղին է լինում. ճակատագրական է դառնում՝ օրինակ, Շերլին Սարգսյանի տարբերակը, որն այդքան դեմքի վիրահատություններ արեց, ոչ թե դեմքը գտնելն էր, այլ իրականությունը «ես»-ի գտնելու մեջ է: Շերլինը մանկության տարիներին բավականին տրավմաներ է ունեցել, որը նաեւ վերլուծվել է հոգեվերլուծողների կողմից»: Հոգեբանն անդրադառնալով համաշխարհային գեղեցկուհիներին՝ ասաց, որ իրականում աշխարհում շատ գեղեցկուհիներ բավականին լուրջ թերություններ են ունեցել. Բրիջիդ Բարդոն ունեցել է աչքերի շեղություն, որը շտկել են, պարզապես նա այնքան ինքնավստահ է եղել, որ դրա մասին ոչ մեկը չի էլ մտածել: «Մերիլին Մոնրոն էլ քթի արտաքին խնդիրներ է ունեցել, աստղերից առաջինն է եղել, որ քիթը վիրահատել է, Կլաուդիա Կարդինալեն գեղեցիկ կին չի եղել, բայց բոլորի համար էտալոնային է, կամ շատերի կուռք՝ Սոֆի Լորենը, եթե նայում ենք՝ շքեղ կին է, բայց եթե նայենք նրա քթի կառուցվածքին՝ իդեալական չէ ամենեւին, դրա համար պետք է, որ ծնողները երեխային դաստիարակեն որպես ամբողջական կերպար, աուրայով, շարմով»,- նշեց Աննա Բադալյանը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728