Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ կեցվածքից խախտվում է ներքին օրգանների դիրքը

Փետրվար 12,2015 11:00

Որոշ հոգեբանների կարծիքով՝ վստահ քայլվածքը վախեցնում է հակահասարակական արարքների հակված մարդկանց եւ նրանց հետ պահում նախահարձակ լինելուց: Այդպիսի քայլվածքի տեր մարդը շրջապատի վրա թողնում է կայացած, զուսպ եւ հուսալի մարդու տպավորություն:

Շատերը գիտեն, որ գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձեւի անբաժանելի մասն են եւ ամենաինքնատիպ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում: Ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկանները, նյարդային համակարգը, իսկ քայլվածքի եւ առողջության վրա մեծ ազդեցություն են թողնում կոշիկները, այդ պատճառով էլ դպրոցահասակ աղջիկներին բժիշկները խորհուրդ չեն տալիս կրել բարձրակրունկ կոշիկներ, քանի որ դրանք կարող են առաջացնել ողնաշարի կամ կոնքագոտու թերություններ: Հարկավոր է միշտ ուղիղ կանգնել, սակայն չպետք է լարվել: Լավ չէ կանգնել հարցական նշանի նման՝ գլուխը, ուսերը կախ, մեջքը կորացրած, ծնկները կիսածալած: Այդպես կանգնելն առաջին հերթին վնաս է թոքերին, քանի որ կրծքավանդակը սեղմվում է:

Ճիշտ քայլվածքը մասնագետները բնութագրում են հետեւյալ կերպ. գլուխը եւ ողնաշարը պետք է լինեն միեւնույն ուղղահայաց գծի վրա, երբ երկար ժամանակ գլուխը առաջ կամ հետ է ուղղվում, ուսերի եւ պարանոցի մկանները լարվում են: Դա կարող է գլխացավերի, ուշադրության անկման պատճառ դառնալ: Թույլ կեցվածքը սովորություն է դառնում, իրանն աստիճանաբար ծռվում է, որի հետեւանքով խախտվում է ներքին օրգանների դիրքը:
Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը մշտապես պահպանելու համար հարկավոր է զբաղվել մարմնամարզությամբ, օրվա ընթացքում գոնե 30 րոպե տրամադրեք ֆիզիկական վարժություններին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728