Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին». Արթուր Աղաբեկյան

Փետրվար 12,2015 11:13

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որին ասուլիսում Ժիրայր Սեֆիլյանն անվանել էր «հայտնի սուտասան»՝ հավելելով, թե բոլորը գիտեն այդ մասին, իր ֆեյսբուքի էջում գրել է. «Ստիպված եմ անդրադառնալ, Ժիրիկի ասուլիսին՝ չցանկանալով անել այդ: Երիտասարդներին ցուցակագրելու հետ կապված՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կցանկանան միանալ Ժիրիկի կոչին, կխնդրեմ կարծիք հարցնեն Շուշիի առանձնակի գումարտակի սպաներին, ովքեր անմիջական շփում են ունեցել նրա հետ, բայց կարծիք հարցրեք նրանցից, ովքեր 5.45 չեն շփոթում 7.62-ի հետ:

Կարծիք հարցրեք 7-րդ պաշտպանական շրջանի բոլոր այն նախկին զինվորներից, ովքեր, բարեբախտաբար, շատ կարճ ժամանակ ծառայել են Ժիրիկի հրամանատարության ներքո: Սիրելի լրագրողներ, հուսով եմ, որ մեկ օր կլինեք Շուշիում և Ժիրիկը ձեզ ցույց կտա այն բնագիծը, որտեղից նա մղել է իր կյանքի «ամենամեծ ճակատամարտը»:

Ժիրիկը նշում է, որ ուրախ է, որ գիտեն իր մասին, ես էլ եմ ուրախ, որ շատերը արդեն ճանաչում են Ժիրոյին: Եվ ցանկալի է, որ նման մամլո ասուլիսներ հաճախ լինեն, որովհետև դեռ շփոթված մարդիկ շատ կան: Ժիրո, Սաշիկի հետ կապված, պարզաբանում տամ՝ ինչից էլ ես խոսեմ, դու ուշադիր լսելու ես…

Հակառակորդ արտահայտությանդ հետ կապված՝ Արցախը իր բնակչությամբ, իր բանակով, իր իշխանությունով ունի մեկ հակառակորդ և մեկ թշնամի: Եթե դու քեզ հակառակորդ ես հռչակել, ապա դա արդեն հետաքրքիր է և կարծում եմ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:

Երևան գալուն պես, չցանկանալով հանդերձ, այնուամենայնիվ քեզ կհրավիրեմ հեռուստաբանավեճի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գարեգին says:

    երկու մեկնաբանություններ կային, այստեղ

    յանկարծ ջնջվեցին

    խի՞

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728