Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի նախկին թեկնածուն պահանջել էր «Առավոտի» լրագրողի դեմ քրեական գործ հարուցել

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Պողոսյանը մեկ թերթից բաղկացած իր որոշումն էր ուղարկել «Առավոտի» լրագրող Ռուզան Մինասյանին: Այդ գրությամբ տեղեկացվել էր, որ մերժվել է լրագրողի դեմ հարուցել քրեական գործ իրավաբան Ռուբեն Լեւի Այվազյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Հանցակազմի բացակայության հիմքով քննիչը մերժել էր քրեական գործ հարուցել: Այս տարվա հունվարի 13-ին

Խորհրդակցություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական վերաբերյալ

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: ՀՀ պետական մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունը վարել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացվել են միջոցառումների ծրագիրը, դրա շրջանակներում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի ներքո Հայաստանում

«Դադարշիշն էլ էր հայ, բայց հայերի դեմ է կռվել»

ԼՂՀ ոստիկաններին եւ վերնախավին թուրք, թրքաբարո անվանելու մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի այցը Լաթաքիա և Քեսաբ

Փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ ունեցավ տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեց Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպեց Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, որի

Վարդան Դևրիկյան. «Եթե Գրիգոր Լուսավորիչն էլ գար կաթողիկոս դառնար, էլի դժգոհություններ կլինեին»

«Զարմանում եմ, որ  մեր հասարակությունը երբեմն սևեռվում է անհեթեթ, հիմնազուրկ հարցերի վրա, մանավանդ, մեր եկեղեցու բնագավառում բազում լուրջ խնդիրներ կան»,-Aravot.am-ի հարցին` արդյոք համոզի՞չ էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունով բանկային հաշվի վերաբերյալ Մայր աթոռի պարզաբանումը, Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը: Հիշեցնենք, որ վերջին օրերին սկանդալային քննարկումների

Արտակ Խաչատրյանին առևանգել է դիմակավորված երեք տղամարդ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք վկաներ և գործով տուժող ճանաչված Ա.Խաչատրյանը։ Քննությամբ պարզվել

Ո՞վ եւ ինչո՞ւ է մահափորձեր պլանավորել Աչաջրի գյուղապետի դեմ

Չբացահայտված հանցագործությունը նորն է ծնում

Քրդերի ու եզդիների, նաև հայ փաստաբանների թունդ կռիվ Շիրակի դատարանում (Ֆոտոշարք, տեսանյութ )

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր սկսվեց խորթ հոր` Թուրքիայի քաղաքացի Էվիլյա Գյուլիշթեքինի սպանության մեջ կասկածվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի  դատավարությունը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով` դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը` ազգությամբ եզդի Մայային, նախորդ տարի Թուրքիայում սպանել էր նրա ամուսնու եղբայրը` անչափահաս երեխաների աչքի առաջ: Մաքսիմ Բաքոյան էլ, վերադառնալով

Պերմյակովը կրակելիս խլացուցի՞չ է օգտագործել, թե՝ ոչ. փաստաբանը մի շարք հարցեր պարզելու միջնորդություն է ներկայացրել. pastinfo.am

Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանության գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր մի շարք քննչական, դատավարական գործողություններ կատարելու միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին: Միջնորդության մեջ նշվում է, որ ըստ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի  ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին առաջադրված մեղադրանքի՝ նա 2015 թվականի հունվարի 12-ին ՝ ժամը

Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի բողոքարկել, բայց չի ընդունում. pastinfo.am

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` բողոքարկելով իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը: Այս մասին Կարեն Սարդարյանը հայտնեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում: Հակոբ Հակոբյանը կալանավորվել է փետրվարի 4-ին` ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում պետությանը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու մեղադրանքով: Հակոբ Հակոբյանն իրեն

Արգիշտի Կիվիրյանին ոստիկա՞նն է վնասել, թե՞ բռնակը. այս հարցն է վիճարկվում

«Հաջորդ դատական նիստին մենք հանդես ենք գալու միջնորդությամբ կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու հարցով»,-Aravot.am-ին դատական նիստից հետո տեղեկացրեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նշենք, որ այսօր  փետրվարի 10-ին ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Ա. Մկրտչյան) տեղի ունեցավ Արգիշտի Կիվիրյանի դեմ 24.08.2013-ին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցված քրեական

Շաքարային դիաբետիկների հնդկական դեղերը կփոխարինեն ֆրանսիականով. (Տեսանյութ)

Էնդոկրինոլոգները նախընտրում են ֆրանսիական դեղամիջոցը

Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն

Փետրվարի 10-ին` Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցվեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկավագներ: Ս.

Հակադիաբետիկ դեղերն այսուհետև ձեռք են բերվելու Ֆրանսիայից

Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը  հանրապետության և մայրաքաղաքի առաջատար էնդոկրինոլոգների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված քննարկման ընթացքում հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30-ին հավանություն է

Հունվարի 30-ից փետրվարի 5 –ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 232 տղա և 195 աղջիկ

Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41064 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4594 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 823 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 427 երեխա` 232

Շրջանառության մեջ է դրվել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը

Մերօրյա Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդը, և այդ դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով

Ավտոմեքենան կորցրել է կառավարումն ու ընկել Դեբեդ գետը

Փետրվարի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել Դեբեդ գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Բանկային գաղտնի՞ք, օրինական գաղտնազերծո՞ւմ. շահադիտական նպատակներ հետապնդող իրավախախտո՞ւմ

HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղում բանկային գաղտնիքի առնչությամբ մամուլի արտահոսքի արդյունքում հրապարակվել են հաճախորդների հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: Խոսքը հազարավոր անձանց հաշիվների մասին է, որոնց թվում կան նաև Հայաստանի որոշ քաղաքացիներ: Լայն արձագանք է ստացել, հատկապես, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունով բացված հաշվի վերաբերյալ լուրը, ինչը սոցիալական ցանցերում առայժմ մեկնաբանվում է իբրև «մութ գործարք»: Հաշվի գոյության փաստը չժխտվեց

ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին

ՀՀ ՏԿԱՒ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզխորհրդի նիստին Փետրվարի 10-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացած ընթացիկ տարվա մարզխորհրդի առաջին նիստին: Բացման խոսքով հանդես եկավ Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանը, այնուհետև խոսք տրվեց մարզպետարանի վարչության պետերին և համայնքների ղեկավարներին, որոնք ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներն ու մարզում առկա խնդիրները: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և

Պարույր Հայրիկյանը եւ ՀԱԿ-ը հանրահավաքներ կանցկացնեն

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 2015 թվականի փետրվարի 6-ի իրազեկումը ՝ 1. 2015 թվականի փետրվարի 18-ին ժամը 11.00-ին Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա պողոտա–Տերյան փողոց–Աբովյան պուրակ–Մյասնիկյան պողոտա–Գայի պողոտա–Թևոսյան փողոց–Քոչինյան փողոց երթուղով ավտոերթ, 2. 2015 թվականի փետրվարի 18-ին ժ.15.00-17.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Տերյան փողոց–Թումանյան փողոց–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանին

Գյումրիում սկսվեց խորթ հորը սպանած եզդի երիտասարդի դատավարությունը (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ անցած տարվա մարտ ամսին Գյումրու Մուշ թաղամասի ավտոտնակներից մեկում իր խորթ հորը սպանած 25-ամյա Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանը ազգությամբ եզդի է, որի մայրը` Մայա Բաքոյանը, երկրաշարժից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլյա Գյուլիշթեքի հետ` համատեղ երկու երեխաներ ունենալով: Սակայն նախորդ

2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ

2015 թ. փետրվարի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5%: 2015 թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից

«Սերժ Սարգսյանն իր անվտանգությունից ելնելով՝ պետք է հանձնի իշխանությունը». Մանվել Եղիազարյան

«Իր ապահովությունից ելնելով՝ Սերժ Սարգսյանը պետք է գնա այդ քայլին եւ պետք է հանձնի իշխանությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի ելույթը, որ գնդակը հիմա գտնվում է իշխանության դաշում, այսպես մեկնաբանեց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը նույնպես մասնակցում էր ոչ իշխանականների խորհրդաժողովին: Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանը պետք է ապահովի նախ իր անվտանգությունը: Ես

Պլանային ջրանջատումներ Էրեբունիում և Արարատի մարզում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. –  ս.թ. փետրվարի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պող. 1, 1ա, 4, 4ա, 6, 6ա, 8, 8ա, 8/1, 8/2, 10ա, 10բ, 10գ, 10դ, 10վ, 12, 12ա, 14, 14ա, 18, 20, 20ա, 22, 22ա, 23,

Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցին մանկական զբոսայգու է վերածվելու. Artsakhpress.am

Քիլիսում գտնվող հայկական եկեղեցու վերականգնման փոխարեն մանկական զբոսայգի կառուցելու նախագիծ է ներկայացվել, գրում է demokrathaber.net-ը։ Քիլիսի քաղաքապետարանի տնօրինության տակ մնացած հին հայկական եկեղեցին քաղաքապետարանի կողմից ծրագրի հաստատվելուց հետո վերափոխվելու է: Նախկինում Քիլիսի քաղաքապետարանին պատկանող շինությունը որպես խաղողի պահեստ է օգտագործվել: Artsakhpress.am  

Բորիս Մուրազի. «Գոնե մի քանի ընտանիքներ կարող են ապաստան գտնել Հայաստանում»

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր քննարկում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկա «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին խոսեց Իրաքում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև անդրադարձավ եզդի փախստականների` Հայաստանում ապաստան գտնելու հանգամանքին: Բորիս Մուրազին իր խոսքում նկատեց, որ 2014 թվականին եզդիների

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Փետրվարի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia

Թվիթերում #հայերեն հեշթեգն արդեն աշխատում է. media.am

Թվիթերի հայաստանցի եւ հայալեզու օգտատերերն այսօր առավոտվանից իրար աչքալուսանք են տալիս՝ արդեն կարելի է նաեւ հայերեն հեշթեգեր օգտագործել: Օրինակ՝ #հայերեն: Հեշթեգը զուտ թվիթերյան տեխնոլոգիա է, որ հետագայում կիրառվել է նաեւ այլ սոցիալական մեդիա կամ բլոգերական համակարգերում՝Ֆեյսբուքում, Ինսթագրամում, Թամբլրում եւ այլուր: Այն օգտատերերին օգնում է արխիվացնել որոշակի թեմայով թվիթերյան գրառումները եւ դրանք հեշտ որոնելի դարձնել այլ օգտատերերի համար: Հեշթեգ կիրառող օգտատերը բանալի բառից առաջ

Զինվորի մայրը բյուջեի գումարը չի ուզում. Ո՞վ կլսի մեկին, որն իր որդու գուլպայի գումարը չունի

«Ես մուրացկան չեմ, բայց ոնց տեսնում եմ՝ աստիճանաբար դառնում եմ: Ես բնակարաններ եմ մաքրում, բայց միշտ չէ, որ գործ լինում է: Ինձ տալիս են չնչին գումար, այդ գումարով ինչպե՞ս ապրեմ: Ես անգամ որդուս գուլպա գնել չեմ կարող, որդուս, որը սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում», -ասում է զրուցակիցս՝ Գայանե Նասոյանը: Գ.Նասոյանը վարձակալական հիմունքներով ապրում

Դաունի համախտանիշով ծնված երեխայի մայրը 7-10 օր ժամանակ ուներ հաստատելու երեխայի հիվանդությունը (Տեսանյութ)

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հերքում է, որ բժիշկները ժամանակ են տվել կնոջը՝ հրաժարվելու դաունի համախտանիշով երեխայից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031