Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյանը եւ ՀԱԿ-ը հանրահավաքներ կանցկացնեն

Փետրվար 10,2015 17:36

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 09.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի 2015 թվականի փետրվարի 6-ի իրազեկումը ՝

1. 2015 թվականի փետրվարի 18-ին ժամը 11.00-ին Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Սայաթ–Նովա պողոտա–Տերյան փողոց–Աբովյան պուրակ–Մյասնիկյան պողոտա–Գայի պողոտա–Թևոսյան փողոց–Քոչինյան փողոց երթուղով ավտոերթ, 2. 2015 թվականի փետրվարի 18-ին ժ.15.00-17.30 Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Տերյան փողոց–Թումանյան փողոց–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց՝ Միքայել Նալբանդյանի հուշարձանին հարող տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 05.02.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի իրազեկումը՝ 2015 թվականի մարտի 1-ին ժամը 12.00-22.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 17.00-ին Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728