Օրվա լրահոսը

Եվ դրա կողքին խնամի Ծառուկյանից տարանջատվող վարչապետ. «Հրապարակ»

Ո՞վ գլուխ կհանի այն խառնաշփոթից, որի մեջ հայտնվել է Հայաստան երկիրը. ծեծ ու բռնություն, դատապարտումի հայտարարություններ ու կատարվածը մեկնաբանելու փորձեր, բողոքի ակցիաներ ու մեղավորներին գտնելու պահանջներ։ Մի դեպքում ծեծվածներն ընդամենը ֆեյսբուքյան ընդվզումի են արժանանում։ Մյուս դեպքում՝ մի ամբողջ ընդդիմություն է մեջքին կանգնում։ Մի դեպքում մարդուն ծեծել են, եւ հասարակական վրդովմունքն ափերից դուրս է եկել՝ լցվել

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բուք է Արագածի և Արթիկի տարածաշրջաններում, Մարալիկ-Լանջիկ, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածներում և Մեղրու լեռնանցքում: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը: Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում

«Ռոսնեֆտ»-ի մենաշնորհն ու բենզինի 20 տոկոսով թանկ գինը

Որևիցե մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի գինն այժմ 440 դրամ է (մեկ լիտր «ռեգուլար» ԱԻ-93 վառելիքի դիմաց): Այն վարորդներն, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, համարյա նույնն էր, ինչ որ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի օրում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ

Ահը բեկվում է

Եթե դիմակավոր մարդիկ առեւանգում են քաղաքական ակտիվիստին, այնուհետեւ նրա գլխին դիմակ հագցնում եւ հերթով դաժանաբար ծեծում են, ապա ոչ ոք չի կարող ասել՝ «հարբըմ ենք, իրար ծեծըմ ենք»: Կամ էլ չենք կարող դա բացատրել նրանով, որ ինչ-որ վրդովված խոպանչի վերադարձել է Ռուսաստանից եւ որոշել է հաշվեհարդար տեսնել քաղաքական գործչի նկատմամբ: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ

Եկեղեցին պետք է մտածի, քանի դեռ ուշ չէ. «Ժամանակ»

Երեկ իսկական սկանդալի կենտրոնում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցին կամ առավել ճիշտ կլինի ասել` Մայր Աթոռը: Շվեյցարիայում մամուլի արտահոսքի արդյունքում հրապարակվել են տեղեկություններ HSBC Շվեյցարիա բանկի հաճախորդների մասին, և պարզվել է, որ հաճախորդների թվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի անունով բանկային հաշիվ գոյություն ունի 2000 թվականից, և որի վրա առկա է 1,1 միլիոն ամերիկյան

Էդուարդ Շարմազանով. «Հինգշաբթի կլինեն կարևոր որոշումներ և քվեարկություններ»

«Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ միջադեպը ամենաքիչը ձեռնտու է իշխանություններին: Իշխանության շահերից չի բխում, դա իշխանության ձեռագիրը չէ և խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակը, բազում խնդիրներ, ներկուսակցական հարցեր: Տեղեկացրեց,

Գոռ Վարդանյան. «Ես պարտավոր էի գնալ ԿԳ նախարարություն» (ձայնագրություն)

Aravot.am-ը Պոլիտեխնիկի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ արտահերթ գիտխորհրդից միայն րոպեներ առաջ տեղեկացրեց, որ չի ներկայանալու, չէ՞ որ այդքան մարդ սպասում էր իր զեկուցմանը; Գոռ Վարդանյանը պատասխանեց, որ իրեն հրավիրել էին ԿԳ նախարարություն՝ նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման, իր ձեւակերպմամբ՝ առաջացած խնդրի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Ուսխորհրդի նախագահն այն կարծիքին է, որ փետրվարի 6-ին

Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձ կատարելու համար

Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է քաղաքացի Օսեբ Մարկարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալված Մ.Պետրոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննությամբ, մասնավորապես պարզվել է, որ Երեւանի բնակիչ Մ.Պետրոսյանը 2015 թվականի փետրվարի 6-ին գնացել է Պռոշյան 2/1 շենքի նկուղային հարկում գտնվող, Օսեբ Մարկարյանին

Պոլիտեխնիկի գիտխորհուրդը դիմել է ԿԳ նախարարին

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի (Պոլիտեխնիկ) շուրջ հինգ տասնյակ գիտխորհրդի անդամներ արտահերթ նիստ էին հրավիրվել, օրակարգում էլ երկու հարց էր՝ ՀՊՃՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հաշվետվությունը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կազմավորման եւ բուհի կառավարման մարմիններում ուսանողների համակազմի ներկայացուցիչների ընտրությունների կազմակերպման մասին, ինչպես նաեւ համալսարանի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված գործողություններն ու կազմակերպչական խնդիրները:

Մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը. Հովիկ Աբրահամյանը շուրջ երկու ժամ շուտ էր ներկայացել

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը: Մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ ողջ վերնախավը: Ուշագրավ է այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բավականին շուտ՝ դեռ 18.30-ի դրությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեսնողներ են եղել, մինչդեռ նիստը նախատեսված էր ժամը 20.30-ին: Այսօրվա նիստի հետ կապված անսովոր էր ոչ միայն նիստի

Առեւանգված եւ ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը մանրամասներ է պատմում. «Ազատություն» ռ/կ

«Բարգավաճ Հայաստանի» անդամ Արտակ Խաչատրյանը, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներին, այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում պատմել է իր առևանգման և դաժան ծեծի մանրամասները։ Հիշեցնենք, Խաչատրյանին շաբաթ օրը գտել էին իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։ «Տաշիր» առևտրի կենտրոնի շրջակայքում սև հագուստով դիմակավորված ու զինված երեք անձինք առևանգել էին նրան և տարել անհայտ ուղղությամբ։

Ակտիվիստներին առեւանգելու ու ծեծելու դեպքերի մասին կհայտնեն միջազգային կառույցներին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, բռնությունը Հայաստանում դարձել է  հարցերի լուծման, խնդիրների նկատմամբ վերաբերմունքի արտահայտման միակ միջոցը: «Բռնությունները՝ որպես վերաբերմունքի ձեւ, սովորական երեւույթ են դարձել ու պարբերաբար կրկնվում են: Արդեն կապ չունի քաղաքական պատկանելությունը, զբաղմունքը, սեռն ու սոցիալական դրությունը: Բռնությունները անընդհատ կրկնվում են, որովհետեւ համակարգի բնորոշ հատկությունը անպատժելիությունն է, բռնությունները կամ չեն բացահայտվում, կոծկվում են կամ

Ոստիկանությունը բացահայտեց ավազակային հարձակումը

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցելով ազգային անվտանգության ծառայության

Հովհաննես Մարգարյան. «Ես հունքով-բունքով գյումրեցի եմ, չեմ կարող Պերմյակովի անցած ճանապարհը գտնել»

Գյումրիի ոճրագործությունից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ծառայողական երեք շները ռուս զինվորական Վալերի Պերմյակովի հետքը գտել էին Գյումրիի Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցից դեպի Ստրոմմաշ թաղամաս տանող ու այնտեղ գտնվող Գյումրու ծերանոցի հատվածում: Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ պատգամավոր գյումրեցի Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ Պերմյակովը երբեք չէր գտնի այդ ճանապարհը, եթե այդ ամենը նախապես պլանավորված եւ կազմակերպված չլիներ:

Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հավասարակշռված դիրքորոշման շարունակական պահպանումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում և, իհարկե, բանակցությունները շարունակելու, խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու ԵՄ հանձնառությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է,

Սահմանամերձ Ոսկեվանում եռյակ տղա է ծնվել

Արարատը, կարծես, զգում էր եռվորյակ եղբայրների ծնունդը

Ավտոմաքսատուն. Նորամուծություններ` ԵՏՄ անդամակցության շրջանակում

Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը: Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, համաձայն նոր կարգի՝ Հայաստանում մշտապես բնակվող անձանց կողմից ԵՏՄ անդամ երկրներում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի` ՀՀ-ում գտնվելու ժամկետային սահմանափակումներ չեն գործում: Իսկ ԵՏՄ անդամ այլ երկրներում մշտապես բնակվող անձանց կողմից ներմուծվելու դեպքում

Դեսպան Մարգարյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Փետրվարի 6-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրաքի հետ: Քննարկվեց հայ-բելգիական հարաբերությունների խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը, միջազգային ասպարեզում գործակցությանը, Բելգիայի հայ համայնքին առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, երկու երկրների արտաքին գերատեսչությունների և խորհրդարանների միջև սերտ շփումների բարենպաստ ազդեցությունը միջպետական

Կարինե Աճեմյան. «Ադրբեջանը պատշաճ կերպով չի ներկայացել Եվրանեսթի գագաթաժողովներին»

«Վերջին երկու տարում այնքան ոչ կառուցողական են եղել Ադրբեջանի` նաև այդ ձևաչափով աշխատանքները, որ դա զարմանալի չէ»,-Aravot.am-ի հարցին ինչպե՞ս կմեկնաբանի ադրբեջանցի գործընկերոջ այն կարծիքը, թե իրենց համար «Եվրանեսթում» Հայաստանի նախագահությունը անընդունելի է, այսպես պատասխանեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի «Եվրանեսթ» հայկական պատվիրակության անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նշենք, որ «Եվրանեսթի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը

Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Սպիտակի ոլորաններում ծանրաքաշ մեքենաներ են արգելափակվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում սաստիկ բքի և առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել են, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և

ԱՄՆ-ի նոր դեսպան. «Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է». «Ազատություն» ռ/կ

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում: Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ: Ըստ Հայաստանում

ՕԵԿ-ը խստորեն դատապարտում է ցանկացած ոտնձգություն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ հատկապես հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ քաղաքական խորհրդի որոշմամբ Կոտայքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ է նշանակվել Արթուր Միսակյանը, իսկ Գեղարքունիքի մարզի «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կառույցի նախագահ՝

Վահե Էնֆիաջյան. «Մենք չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ»

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը Այս կարգախոսն էր այսօր միավորել հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին իրենց ձայնը բարձրացնելու կատարված ոճրագործության դեմ: Հազարավոր մարդկանց միասնականությունը վկայում է, որ երկրում առկա անպատժելիությունն այլևս հանդուրժել հնարավոր չէ: Այն ազգային խնդիր է, ոչ թե կուսակցության կամ սոցիալական խմբի խնդիր, և այն, որ այսօր բողոքի

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը ճանաչվել է տուժող

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության  Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնակայանի քննչական բաժնի քննիչ Գ.Նահապետյանի որոշմամբ տուժող է ճանաչվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանը: Մինչ այդ, նրա դեմ հարուցվել էր քրեական գործ, եւ դատական գործընթացն էլ , որն ընթացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կապված էր ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի

Քննությամբ պարզվել է, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. արարքը որակվել է սպանության փորձ

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի,

Փետրվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝   Փետրվարի 10-14-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 10-ին լեռնային շրջաններում զգալի, 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:     ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն  

Ի. Տոնոյան. Այս ամենի միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. zham.am

«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: zham.am-ն այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի

Գողություն՝ «ՊրոԿրեդիտ Բանկից» (տեսագրություն)

Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է քաղաքացին մատների ճկուն շարժումներով հափշտակում գումարը:

Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող. Քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող, և փետրվարի 9-ին քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի

Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը նշանավորվեց նոր գրքի լույս ընծայմամբ

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծոռան՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր (նամակներ, հոդվածներ, գրախոսություններ)» գրքի շնորհանդեսը: Ինչպես նշեց գրքի հեղինակը, տարբեր պատճառներով Վահան Տերյանի կենսագրության բազմաթիվ մանրամասներ պահվել են յոթ փակի տակ, իսկ ստեղծագործություններն ամբողջությամբ չեն հրապարակվել: Այս գրքում տեղ է գտել հայ սիրված գրողի 6

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031