Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նոր դեսպան. «Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է». «Ազատություն» ռ/կ

Փետրվար 09,2015 18:44

Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով՝ իր առաքելության նպատակն է ազատ և բարգավաճ Հայաստանը` հարևանների հետ խաղաղության պայմաններում:

Այդ նպատակներին հասնելու համար, ըստ դեսպանի, առաջնահերթություն է լինելու աջակցել Հայաստանի կառավարությանը և մարդկանց, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, նաև՝ ազատականացնել տնտեսությունը և ընդլայնել առևտրաշրջանառությունը գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ:

Ըստ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան կայքում տեղադրված հաղորդագրության, դիմելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին, Ռիչարդ Միլսն առանձնացրել է երկու հիմնական հարց:

«Առաջինը տարածաշրջանային խաղաղությունն է: Անցյալ տարվանից Լեռնային Ղարաբաղի սահմանագծին զոհերի և բռնությունների կտրուկ աճը շատ անհանգստացնող է, և դա որևէ ժողովրդի շահերից չի բխում: Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղության հասնելու համար կողմերին օգնելու և Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու հարցում»,- ասել է դեսպանը:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ Երևանում առաջնահերթություն կլինի աջակցել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ջանքերին՝ ճնշելու աճող և մտահոգիչ բռնությունները՝ խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728