Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Մենք չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ»

Փետրվար 09,2015 18:27

ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության
պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը

Այս կարգախոսն էր այսօր միավորել հազարավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին իրենց ձայնը բարձրացնելու կատարված ոճրագործության դեմ: Հազարավոր մարդկանց միասնականությունը վկայում է, որ երկրում առկա անպատժելիությունն այլևս հանդուրժել հնարավոր չէ: Այն ազգային խնդիր է, ոչ թե կուսակցության կամ սոցիալական խմբի խնդիր, և այն, որ այսօր բողոքի ցույցին բացի Արտակի ընկերներից և հարազատներից միացել էին նաև Արտակին անձնապես չճանաչող հազարավոր մտահոգ քաղաքացիներ, ապացուցում է, որ հասարակության համբերությունն արդեն սպառվել է, և այևս ոչ մի անարդարություն չի հանդուրժելու: Մենք չենք նահանջելու, պայքարելու ենք մինչև վերջ, պայքարելու ենք այնքան, մինչև հարցն արդարացի լուծում ստանա, պայքարելու ենք մինչև բացահայտվեն հանցագործության կատարողներն ու պատվիրատուները:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք սեղմ ժամկետում բացահայտել դեպքը և պատժել մեղավորներին, այլապես հասարակական այս լայն ալիքն էլ ավելի է մեծանալու՝ կազմակերպելով ցույցեր և պահանջելով հրաժարականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728