Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Հինգշաբթի կլինեն կարևոր որոշումներ և քվեարկություններ»

Փետրվար 09,2015 23:05

«Ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ միջադեպը ամենաքիչը ձեռնտու է իշխանություններին: Իշխանության շահերից չի բխում, դա իշխանության ձեռագիրը չէ և խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել»,-քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակը, բազում խնդիրներ, ներկուսակցական հարցեր: Տեղեկացրեց, որ հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ:

Հարցին՝ անդրադարձ կատարվե՞լ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Անդրադարձել ենք ՀՀ ներքաղաքական կյանքի բոլոր կարևորագույն հարցերին: Մեզ համար արժանի են բոլոր այն ելույթները, որոնք հուզում են մեր հասարակությանը: Մենք քննարկել ենք ոչ միայն առանձին ելույթներ, այլ ՀՀ-ում առկա բոլոր լուծումները: Իսկ լուծումները կառաջարկենք հինգշաբթի օրը»:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է նաև սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հստակեցումներ մտցնեք, պարոն Շարմազանովը դրական պատասխան տվեց:

Հարցին կադրային փոփոխությունների հարցեր քննարկվելո՞ւ են, պարոն Շարմազանովը պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել: Հստակեցմանը՝ օրինակ ոստիկանապետի հարցը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Եթե ՀՀ-ում մի քանի պրոֆեսիոնալ պաշտոնյա կա, ապա մեկը Վովա Գասպարյանն է»:

Այնուհետև անդրադառնալով եռյակի ուժերի հայտարարություններին, թե իրավիճակը նույնը կմնա, քանի դեռ խորհրդարանում և կառավարությունում հանցագործներ են և գողեր, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Մենք անթույլատրելի ենք համարում մեր որոշ գործընկերների էմոցիոնալ, իրականությունի կտրված դեմագոգիկ հայտարարությունները, միգուցե հետո, երբ սթափվեն, իրենք իրենց այդ հայտարարություններից ամաչեն»:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հինգշաբթի խորհրդի նիստում կլինեն որոշումներ, լուծումներ, բայց օրակարգում պաշտոն փոխելու խնդիր չկա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728