Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՌԻՎ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ
Գլուխ երեսունչորսերորդ

Երեք տարբերակ

«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը: Զրույցի ընթացքում դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի, և այսօր 500 000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչները գործունյա են, շատ լավ կազմակերպված և լիովին ինտեգրված ֆրանսիական իրականությանը: Նա փաստեց, որ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն 

Մոսկվան ԼՂ հակամարտության կողմերին լարվածության նվազեցման կոչ է անում. «Ազատություն»

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնարկել լարվածության նվազեցմանն ուղղված գործուն միջոցներ, խուսափել հակամարտության սրմանը հանգեցնող քայլերից։ «Իրավիճակը շփման գծում և հայ – ադրբեջանական սահմանին բարդ է մնում։ Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են մարտական բախումները, ակտիվացել է հետախուզադիվերսիոն խմբերի գործունեությունը», – այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր

Կոնսալեսի համերգը չի կայացել ոչ թե ծեծկռտուքի, այլ առողջական խնդիրների պատճառով

Օպերային թատրոնի տնօրինությունը հայցում է ունկնդրի ներողամտությունը:

«Աժիոտաժի մի ենթարկվեք, հո  ձեր որդին մարդասպան չէ՞», -ասել է Շիրակի  դատախազը  

Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանին, որի 21-ամյա որդուն` Մնացական Մարտիրոսյանին,  որպես Գյումրիում տեղի ունեցած բախումների մասնակից,  երեկ ձերբակալել էին  Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի (լուսանկարում) որոշմամբ, այսօր չի հաջողվել մտնել  այդ նույն դատախազի մոտ: Մարտիրոս Ալեքսանյանը   Aravot.am-ի հետ զրույցում  ասաց, որ ինքը շատ էր ուզում հանդիպել դատախազին ու խնդրել, որ ազատ արձակեն  իր որդուն, քանի որ

«ՀՔԾ-ի հարուցած քրեական գործն անհեռանկար է»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով հունվարի 15-ին Ազատության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով տուժող է ճանաչվել նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նրան բռնի ուժով այդ օրը բերման են ենթարկել ոստիկանություն: Իրավապաշտպանը Aravot.am-ին ասաց, որ արդեն երկրորդ դեպքն է, որ ՀՔԾ-ն գործ է հարուցում ոստիկանների ապօրինի գործողությունների կապակցությամբ: Առաջինը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը՝ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ

Ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության սանկցիա է կիրառում այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել:

Սպանության փորձ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2015թ. փետրվարի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական մարտական հենակետից ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել «Բաղաղբյուր»  կոչվող հանդամասում գտնվող

ԼՂՀ ՊՆ. Մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում  ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների,

«Դեռ 2-3 հոգու պատանդ կվերցնեն». Լեւոն Բարսեղյանը՝ ձերբակալությունների մասին

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը համոզված է, որ Սառնաղբյուրի բնակիչ 21-ամյա Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունից բացի, կձերբակալեն եւս մի քանիսին: «Կարծում եմ, որ ոստիկանությունը դատախազության հետ, այս դեպքում ավելի շատ դատախազությունը քավության նոխազ է որոնում, ուզում է ինչ-որ մեկի վրա բարդի այս պատմությունը: Սրա հետ մեկտեղ, իհարկե, դեմ չեն լինի, որ հանրությանը ահաբեկեն: Երեւի մտահոգություններ

Ստեփանակերտ. Կարող ենք քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցու հետ փոխանակման հարցը. Arminfo.am

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր

Երազանք…

Սառը, անթարթ հայացքով, Հիվանդ ու որբ մի աղջնակ… Խաղալիքներով լեցուն, Հեքիաթային մի քաղաք… Աշխարհը կուչ էր եկել, Աղջնակի մի բուռ սրտում, Տիեզերքն էր պար գալիս, Նրա դալուկ աչքերում: Ոչինչ չասող հայացքներ, Անցորդների բյուր հոսքեր, Վշտով լի անմեղ աչքեր… Դարեր ձգվող վայրկյաններ: Մարդիկ նայում աղջնակին, Խորհում էին, զարմանում. Նա միայնակ՝ այս ժամին… Տեսնես, ու՞մ էր սպասում:

Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավարն է Մելանյա Առուստամյանը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավարին: Հանրային պաշտպանի նախկին ղեկավար Մասիս Ղազանչյանը ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի

Յուրաքանչյուր քայլ տնտեսական քաղաքականության հետ կապված անխուսափելիորեն քաղաքականացվում է. Հ. Նաղդալյան

-Ձեր կարծիքը այսօր խորհրդարանում «Շահութահարկի մասին» օրինագծի քննարկման վերաբերյալ: –  Այսօր խորհրդարանի ուշադրությունը ներկայացված «Շահութահարկի մասին» օրինագիծը, կարծում եմ, կարևորություն ունի, և առանձնահատուկ է նրանով, որ աննախադեպ մեծ բեկում կարող է իրականացնել մեր արտադրանքի արտահանման, դրսի շուկաներում մեր ավանդական «նիշան» ամրապնդելու, նոր ապրանքատեսակներով ներկայանալու, նոր շուկաներ գրավելու իմաստով: Այսօրվա տնտեսական իրողությունների պայմաններում, մեր առջև ծառացած

Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի   շրջանակում   Մոսկվայում այսօր տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երկկողմ հանդիպումը: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել  համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն  ուղղված հարցերի լայն շրջանակ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել

«Ես ավելի շատ պատերազմի հետևանքների կրողն եմ, քան մասնակիցը». Նառա Վարդանյան

«Առաջին իսկ քայլերից նա առանձնանում էր իր ուրույն ձեռագրով, և հենց սկզբից կանխատեսելի էր, որ ճիշտ աշխատանքի դեպքում նա գրականության մեջ լավ ճանապարհ կունենա: Այդպես էլ եղավ, որովհետև նա իր վրա աշխատող, նախորդ փորձերից դասեր քաղող հեղինակ է»,- գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն այսպես է բնութագրում արձակագիր Նառա Վարդանյանին, որի պատմվածքների և էսսեների նոր՝ երրորդ ժողովածուի («Արգելված

Ստեփան Սաֆարյան. Բերձորի միջադեպում իշխանությունն առյուծի բաժին ունի (Տեսանյութ)

Ստեփան Սաֆարյանի խոսքերով՝ անգամ թշնամին չէր կարող այսպես հարվածել Հայաստանի թիկունքին, ինչպես Արցախի իշխանություններն արեցին

«Ապօրինություն գործած որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվի»

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքով հունվարի 15-ին ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության կողմից անօրինական գործողությունների հետեւանքով տուժող ճանաչված Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: «Մեզ հրավիրել էին հատուկ քննչական ծառայությունից, հայտնել են, որ քրեական գործ են հարուցել «Առավոտ» թերթում տեղ գտած հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հիման վրա: Քրեական գործ է հարուցվել 308 հոդվածի

Ցանկանում էին միլիոն շահել, սակայն յուրաքանչյուրը տուգանվեց 600 հազար դրամի չափով

Ամբաստանյալները դատարանում ցուցմունք չեն տվել

«Արցախը բոլոր հայերի տունն է»

«Տեղի է ունեցել շոկային ահաբեկչություն, ընդ որում՝ խաղաղ, անզեն քաղաքացիների նկատմամբ: Ո՞վ իրավունք ունի մեզ ասելու, թե Արցախ մի մտեք: Մենք ի՞նչ օրենքներ ենք խախտել: Եթե օրենք ենք խախտել, թող ձերբակալեին, ինչո՞ւ չի զգուշացվել, որ դուք խախտում եք այսինչ օրենքի այսինչ հոդվածը»,- «Առավոտի» հետ զրույցում Բերձորի դեպքին այսպիսի գնահատական տվեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը:

«WEB Ծիրան»-ը սպասում է ֆիլմերի

«WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը, որն այս տարի անցկացվում է չորրորդ անգամ, մինչեւ փետրվարի 20-ը սպասում է մեծ թվով ֆիլմերի:Փառատոնի կազմակերպիչներից Webtv.am ինտերնետային հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը նշեց, որ բազմաթիվ նոր ֆիլմերի են սպասում, քանի որ շատ երիտասարդ ռեժիսորներ կան, որոնք ունեն արված աշխատանքներ, իսկ «WEB Ծիրան»-ը լավագույն հարթակ է՝ համացանցի միջոցով ներկայանալու աշխարհին: Հիշեցնենք,

Կայացավ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի խորհրդի անդրանիկ նիստը

Երեկ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ ԵՏՀ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ: Նիստում քննարկվեցին մեկ տասնյակից ավել հարցեր, այդ թվում` Ղրղզստանի անդամակցության պայմանագրի հավելվածները, Միասնական նոր մաքսային օրենսգրքի վերաբերյալ հարցեր: Մեկ հարց վերաբերում էր Տրանսպորտային միջոցների միասնական անձնագրերի ներդրման համաձայնագրին

«Պարոն Լեոն, քաղաքական շահարկումներով եք զբաղված». ՀՀԿ պատգամավոր

«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մասին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների ելույթներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միայն քաղաքական շահարկումներ է տեսնում: «Պարոն Լեոն (դիմեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին) այս պահին քաղաքական շահարկումներով էիք զբաղված: Դուք զբաղված եք քաղաքական շահարկումներով, իսկ նրանք, որոնք նախագծում լավ նպատակն են տեսնում, մտածում են ապագայի

Ազնիվ աշխատավարձով սահմանամերձ բնակավայր չես գնա

Ընդդիմադիր պատգամավորի պատասխանը Գալուստ Սահակյանին «Ոնց որ սահմանամերձ համայնքների օրենքն էիք քննարկում: Այդքան պայքարեցինք, այդ պայքարելուց հետո որեւէ մեկդ չգնաց այդ ժողովրդին հարցնեիք՝ լա՞վ եք, վա՞տ եք: Ստիպված նորից մենք հանձնախումբ կազմեցինք՝ ուղարկեցինք, որպեսզի տեսնենք` է՞լ ինչ առաջարկություններ ունեն: Հատվածային վարքագծով քաղաքականությունը որոշակի չի դառնում: Մենք հատվածային քաղաքականությանը դեմ ենք»,- խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրը

«Մի Պերմյակով չկարողացաք ձերբակալել». լրագրողը՝ Շիրակի մարզի ԱԱԾ-ի պետին (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր փակ խորհրդակցություն էր տեղի ունենում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի մոտ, որին մասնակցում էին գլխավոր դատախազի տեղակալը, մարզի բոլոր ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի, ոստիկանության բաժինների ներկայացուցիչներն ու Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մի քանի ժամ շարունակ այդ խորհրդակցության ավարտին սպասող լրագրողները համոզված էին, որ խորհրդակցություն հրավիրելու պատճառը սառնաղբյուրցի երիտասարդի՝ Մնացական Ալեքսանյանի երեկվա ձերբակալությունն

Զ.Փոստանջյանի նամակը ՄԻՊ-ին Գյումրիում տեղի ունեցած ձերբակալության կապակցությամբ

Պարոն Կարեն Անդրեասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Երևան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պարոն Անդրեասյան, 2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք

Ռազմիկ Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Սպասենք ինչի՞ն, այս իշխանություններին ինչքա՞ն ժամանակ ենք տալու»

Այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին Ռուբեն Գեւորգյանն ասաց. «Երդվյալ ազատամարտիկների միությունը առաջիններից մեկն է, որ չի կարող անտարբեր մնալ երկրի ճակատագրի հանդեպ: Մինչ այսօր երկրում մշակվող եւ տարվող քաղաքականությունը տարվում է ըստ իշխանության կարիքի, բայց ժողովրդի կարիքն ավելի ուժեղ է, քան իշխանությանը: Մենք ՝ ազատամարտիկներս, ապրելով ժողովրդի ցավով, մեր եղբայրների արյան պայքարի միջոցով

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031