Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԱԿՌԻՎ

Փետրվար 06,2015 10:26

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունչորսերորդ

ԼԵԶՎԱԿՌԻՎ

Եվ հարց տվողը մի քիչ մտածեց ու Չուգունին ասաց՝ «դուք շատ փոքր եք, որ Հովհաննեսին ինչ-որ բան բացատրեք», եւ Չուգունն ատելությամբ նայեց հարց տվողին ու հարցրեց՝ «դու շատ մեծ ե՞ս», եւ հարց տվողը մի քիչ մտածեց, արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «ես էլ եմ շատ փոքր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հովհաննեսի համեմատ սաղս էլ շատ փոքր ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն տեսակետից», եւ Չուգունն ատելությամբ նայեց հարց տվողին, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ էլ թազա քծնելու ձեւ ա՞», եւ հարց տվողը  զարմացած նայեց Չուգունին ու հարցրեց՝ «ի՞նչ քծնելու ձեւ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Հովհաննեսը սաղիս համար էլ հեղինակություն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց քծնելը հեչ պարտադիր չի», եւ Հովհաննեսն ատելությամբ նայեց Չուգունին ու գոռաց՝ «հերիք ա մարդկանց վրա շառեր անես», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «ի՞նչ շառեր», եւ Հովհաննեսը Չուգունի վրա գոռաց՝ «ինչի՞ պիտի ինձ քծնեն», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ով որ քծնում ա՝ նա էլ կիմանա», եւ Հովհաննեսը գոռալով  Չուգունին հարցրեց՝ «ո՞վ ա քծնում», եւ Չուգունը նայեց հարց տվողին, հետո նայեց Հովհաննեսին ու բազմանշանակ ժպտալով ասաց՝ «քծնողը», եւ հարց տվողը թարս նայեց Չուգունին, հետո նայեց Հովհաննեսին ու ասաց՝ «ամեն մարդ  իրա արշինով ա ուրիշներին չափում», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց, թարս նայեց Չուգունին ու հարցրեց՝ «ես կարող ա՞ մինիստր եմ, որ ինձ քծնեն», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին ասաց՝ «մինիստր չես, բայց մինիստրից  ավելի մեծ հեղինակություն ես», եւ հարց տվողը փռթկացնելով Հովհաննեսին հարցրեց՝ «հիմի ես ե՞մ քծնում, թե՝ ինքը», եւ Հովհաննեսը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ինքը», եւ Չուգունը Հովհաննեսին զարմացած հարցրեց՝ «ես ի՞նչ ունեմ քեզ քծնելու, այ Հովհաննես», եւ հարց տվողը զարմացած նայեց Չուգունին ու հարցրեց՝ «բա ե՞ս Հովհաննեսին քծնելու ինչ ունեմ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու արհամարհական ժպտալով  հարց տվողին ասաց՝ «դու կիմանաս», եւ հարց տվողը Չուգունին հարցրեց՝ «դու չգիտե՞ս», եւ Չուգունը զարմացած նայեց հարց տվողին ու հարցրեց՝ «ես որտեղի՞ց պիտի իմանամ», եւ հարց տվողը մի քիչ մտածեց ու Չուգունին հարցրեց՝ «որ չգիտես, ինչի՞ ես ավելպակաս խոսում», եւ Չուգունը թարս նայեց հարց տվողին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու արդեն իսկականից ավելպակաս ես խոսում», եւ հարց տվողը Չուգունին  հարցրեց՝ «ի՞նչն եմ ավելպակաս խոսացել», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու հարց տվողին ասաց՝ «ծերից ծեր ավելորդ ես խոսում», եւ հարց տվողը մի քիչ մտածեց ու Չուգունին ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ ով ա ավելորդ խոսում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու հարց տվողին ասաց՝ «հեչ էլ հարց չի», եւ Հովհաննեսը Չուգունին ասաց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս, էս թեմաներով քեզ ընդհանրապես խոսք չի հասնում», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու հարցրեց՝ «այսինքն, ո՞նց խոսք չի հասնում», եւ Հովհաննեսն արհամարհական ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հենց ըտենց չի հասնում», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու Հովհաննեսին հարցրեց՝ «բայց ինչի՞ չի հասնում», եւ Հովհաննեսը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ փոքր ես», եւ Չուգունը Հովհաննեսին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով եմ փոքր», եւ Հովհաննեսը պատասխանեց ու ասաց՝ «բոլոր իմաստներով էլ փոքր ես», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Հովհաննեսն արհամարհական նայեց Չուգունին ու հեգնանքով ասաց՝ «կմեծանաս՝ կհասկանաս», եւ հարց տվողն արհամարհական նայեց Չուգունին եւ Հովհաննեսին ասաց՝ «դժվար էլ մեծանա», եւ Չուգունը հարց տվողի վրա գոռաց՝ «չափդ ճանաչի, արա՛», եւ Հովհաննեսը թարս նայեց Չուգունին ու ասաց՝ «որ դու էլ չափդ ճանաչեիր, հեչ չէր խանգարի», եւ Չուգունը զարմացած նայեց Հովհաննեսին ու ասաց՝ «այսինքն», եւ Հովհաննեսն արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «այսինքն, ձենդ շատ ես բարձրացնում» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «կողքի սեղաններից մեզ են նայում», եւ Չուգունը կողքերը նայելով՝ Հովհաննեսին ասաց՝ «ոչ մեկն էլ մեզ չի նայում», եւ Հովհաննեսը կողքերը նայելով՝ մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ չեն նայում, էդ չի նշանակում, որ ձենդ պիտի բարձրացնես», եւ մինչ Չուգունը կմտածեր՝ ինչ ասեր, Չուգունի համախոհներից էն արտահայտվածը վերստին արտահայտվեց ու Չուգունին ասաց՝ «Հովհաննեսը շատ ճիշտ ա ասում», եւ Չուգունն ապշահար նայեց իր համախոհին ու զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Չուգունի համախոհը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ որ ասում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հովհաննեսը չի կարա սխալ բան ասի», եւ Չուգունն իր արդեն նախկին համախոհին հարցրեց՝ «բայց ի՞նչ ա ասել», եւ նախկին համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «ինչ որ լսել ես», եւ Չուգունը զզվանքով նայեց իր նախկին համախոհին ու ասաց՝ «ես բան չեմ լսել», եւ նախկին  համախոհն արհամարհական նայեց Չուգունին ու ասաց՝ «սրանից հետո աշխատի ուշադիր լսես», եւ Չուգունն արհամարհական նայեց իր նախկին համախոհին ու ասաց՝ «մի քիչ առաջ ինձ էիր շիրա տալի, հիմի արդեն իրանց կողմից ես խոսում», եւ  նախկին համախոհը զարմացած նայեց Չուգունին ու հարցրեց՝ «իրանք ո՞վ են», եւ Չուգունը մի քիչ մտածեց, արհամարհական նայեց նախկին համախոհին ու ասաց՝ «ինչքան հիշում եմ, քո տան պարկետն էլ ա ինքը խփել», եւ նախկին համախոհը Չուգունին հարցրեց՝ «ինքը ո՞վ ա», եւ Չուգունը քմծիծաղով պատասխանեց ու ասաց՝ «մեծ բանաստեղծը», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն ժամանակ ինքը մեծ բանաստեղծ չէր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էն ժամանակ դեռ սովորական բանաստեղծ էր», եւ Չուգունը քմծիծաղով իր նախկին  համախոհին ասաց՝ «քո պարկետից հետո միանգամից մեծ բանաստեղծ դարձավ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հենց պարկետդ խփեց պրծավ, սկսեցիր իրան ռեկլամ անել», եւ նախկին համախոհը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես իրան ոչ թե որպես բանաստեղծ եմ ռեկլամել, այլ՝ որպես պարկետչիկ», եւ Չուգունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու որպես պարկետչիկ ես ռեկլամել, Հովհաննեսը՝ որպես բանաստեղծ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728