Օրվա լրահոսը

Զ.Փոստանջյանի նամակը ՄԻՊ-ին Գյումրիում տեղի ունեցած ձերբակալության կապակցությամբ

Պարոն Կարեն Անդրեասյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Երևան, Հայաստանի Հանրապետություն Հարգելի պարոն Անդրեասյան, 2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք

Ռազմիկ Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Սպասենք ինչի՞ն, այս իշխանություններին ինչքա՞ն ժամանակ ենք տալու»

Այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին Ռուբեն Գեւորգյանն ասաց. «Երդվյալ ազատամարտիկների միությունը առաջիններից մեկն է, որ չի կարող անտարբեր մնալ երկրի ճակատագրի հանդեպ: Մինչ այսօր երկրում մշակվող եւ տարվող քաղաքականությունը տարվում է ըստ իշխանության կարիքի, բայց ժողովրդի կարիքն ավելի ուժեղ է, քան իշխանությանը: Մենք ՝ ազատամարտիկներս, ապրելով ժողովրդի ցավով, մեր եղբայրների արյան պայքարի միջոցով

«Երբ Ալեքսանդր Սարգսյանը ոչխարի մսի արտահանումը վերցրեց իր ձեռքը, ո՞վ կանխարգելեց». Հարցադրում ԱԺ-ում

«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից եզրափակիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը նշեց, թե օրենքի նպատակը մնում է անհասկանալի: «Հասկանանք` ի վերջո ինչ եք բերել ԱԺ: Դուք ասում եք` նախագիծն ուղղված է նրան, որ խթանենք արտահանումն ու Հայաստանում ներդրումները: Պարոն Միրումյան (ֆինանսների փոխնախարարին է դիմում) ասուլիսում

Մշակութային ևս 4 օջախներ կունենան Wi Fi ցանց

Երևանի քաղաքապետարանի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով են ապահովվել մայրաքաղաքում գործող մի շարք գրադարաններ: Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի բոլոր մասնաճյուղերում ստեղծվել են Wi Fi անկյուններ: Տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող թվով տասներեք 3G երթուղիչ: Wi Fi կապի շնորհիվ բոլոր ընթերցասերների համար բացվում են գրադարաններից նաև տեխնոլոգիական նորամուծությունների կիրառմամբ օգտվելու

Հսկայական վնաս հասցվեց ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգությանը

«Առավոտ»-ի զրուցակիցն է մարդու իրավունքների եւ խաղաղության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհանջանյանը: – Պարոն Օհանջանյան, հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ տեղի ունեցածի վերաբերյալ ԼՂՀ-ում հասարակության տեսակետը տարբերվո՞ւմ է իշխանական տեսակետից: Ծանոթացանք Արցախի հանրային հեռուստատեսության ոչ օբյեկտիվ, միակողմանի ռեպորտաժին, եւ կարելի է ենթադրել, թե ինչ

Սերժ Սարգսյանը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում, կարևորել օրակարգի շրջանակներում նախատեսված հարցերի համատեղ քննարկումը

Ազատ Արշակյան. «Արցախը Հայաստան է»

Ազատ Արշակյանի կարծիքով՝ Արցախում պետք է իմանային, որ ավտոերթից վատ բան չի լինի

Դատախազից պահանջում են անհապաղ ազատ արձակել սառնաղբյուրցի երիտասարդին (Տեսանյութ)

Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալելու իրավական հիմքեր չի տեսնում: «Մնացականին բազմիցս կանչել են ոստիկանություն, եւ նա չի խուսափել ներկայանալ: Որպես ձերբակալման հիմք նշել են, որ նա կկատարի քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կամ կխուսափի պատասխանատվությունից: Նման հիմքեր, բնականաբար, չկան, եթե նա փախուստի դիմեր,

ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստ՝ Երևանում

Փետրվարի 5-ին Երևանում տեղի ունեցավ  ՀԱՊԿ անդամ-պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը: Մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար, անօրինական միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահ Կոնստանտին Ռոմոդանովսկին, Բելառուսի Հանրապետության ՆԳ նախարարության քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսանդր Տատուրան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ միգրացիոն ոստիկանության

ԵՏՄ երկրներից Հայաստանի «Դյութի ֆրին» բացառություն է անում եւ ԵՏՄ երկրների քաղաքացուն ապրանք վաճառում

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի օդանավակայանների անմաքս խանութները ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներին ապրանք չեն վաճառում

Ուշագրավ պատկեր ԲՀԿ համաժողովից. Lragir.am

Համացանցում տարածվել է կադր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համաժողովից, որի երկրորդ պլանում օգտատերերն արձանագրել են մի ուշագրավ պատկեր: Պատկերում ԲՀԿ անդամներից կամ համակիրներից մեկն է, որն, ի դեպ, մասնակցել է կուսակցության նաեւ այլ միջոցառումների, օրինակ ոչ իշխանական ուժերի երիտթեւերի հանդիպմանը ԲՀԿ գրասենյակում: Այդ ներկայացուցիչը վերցված է կարմիր շրջանակի մեջ: Այդ երիտասարդը 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի

«Եթե մեզ անվանում են սադրիչ, շոումեն, թող հրապարակեն ամբողջ տեսագրությունը»

Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավորներն անդրադարձան Բերձորի դեպքերին եւ Ժիրայր Սեֆիլյանին, ավտոերթի մասնակիցներին անվանեցին «հայրենասիրության շոումեններ», «կեղծ հայրենասերներ» եւ այլն: Ըստ ՀՀԿ-ականների՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց այդ քայլով ջուր են լցրել Ադրբեջանի ջրաղացին: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանն ասաց. «Բուն իրադարձության մասին խոսելիս պետք է փաստերով խոսել: Ոստիկանների կողմից նկարահանվել է

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմեն Մարուքյան եւ Հակոբ Չաքրյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Թեման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Գագիկ Մելիքյանն անհանգստացած չէ

«Թող դատի տան, ի՞նչ ա եղել»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Հարցը վերաբերվում էր նրան, որ Հիմնադիր խորհրդարանը և հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գագիկ Մելիքյանի հայցադիմում ներկայացնել դատարան: Նրանք կարծում են, որ ՀՀԿ-ական պատգամավորը հրապարակայնորեն վիրավորանք է հասցրել և զրպարտել է իրենց`հայտարարելով, որ երթը կազմակերպվել է թուրքաադրբեջանական փողերով: Ահաբեկված

Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. «Փաստինֆո»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեում: Մեր հարցին ի պատասխան` այստեղ հայտնեցին, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ հայտնել իր առարկությունները: Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է

Սառնաղբյուրում վիճակը լարված է. բնակիչներն ամեն վայրկյան պատրաստ են ոտքի կանգնելու (Տեսանյութ)

Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանն այդպես էլ չի հասկանում, թե ինչու են ձերբակալել իր որդուն՝ Մնացական Ալեքսանյանին, երբ նա էլ մյուսների նման Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց իր արդարացի բողոքն էր հայտնում Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանության համար: Ըստ նրա, իր որդին որեւէ տեղ փախչող չէր, որ ձերբակալեին: «Թող հարցաքննությունը ընթանա, ես կողմ եմ, դեմ չեմ, բայց ոչ

Իսլանդիայում`Հայոց ցեղասպանության մասին

Օրերս, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում հայ ասպիրանտները հանդես են եկել դասախոսությամբ: ԵՊՀ ասպիրանտներ Նարեկ Մկրտչյանը և Տիգրան Եփրեմյանն Aravot.am-ի հետ զրույցում ընդգծելով դասախոսության կարևորությունը, տեղեկացրեցին, որ Իսլանդիայի՝ 14 հազար ուսանող ունեցող մայր բուհն առաջին անգամ էր հյուրընկալում հայ երիտասարդ պատմագետների: Դա նաև Ցեղասպանության մասին իսլանդական գիտական հաստատություններում երբևէ կայացած առաջին գիտական դասախոսություն- քննարկումն է եղել։ Դասախոսություն-քննարկումը

Օսիպյանը սպառնացել է Հիմնադիր խորհրդարանի անդամին

Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ կատարվածը Բերձորի դեպքերի տրամաբանական շարունակությունն է

Քաղաքացիներին առևանգելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, շահադիտական դրդումներով Արթուր Կ.-ին ու Սուրեն Ք.-ին առևանգելու և Արթուր Կ.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ

Թմրամիջոցների մասին օրենքը դեռ չի հաստատվել, բայց ափիոնային դեղերն ընդգրկվել են հիմնական դեղերի ցանկում

«Չնայած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական երաշխիքներին՝ պատգամավորների թվի ընդամենը 10,69 տոկոսն են կանայք, եւ այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Հազարամյակի զարգացման նպատակների թիրախներին». մեր երկրում այսպիսի իրավիճակ է արձանագրել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը, որը դիտարկել է Հայաստանում տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների վիճակը: Քաղաքացիական հասարակության

Ֆրանսիան Ուկրաինային չի ուզում տեսնել ՆԱՏՕ-ի կազմում. Ֆրանսուա Օլանդ. Росбалт

Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանում Ուկրաինայի տեսնել որպես ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 5-ին մամուլի Փարիզում կայացած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը: «Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը Ֆրանսիայի համար անցանկալի է», – ասել է Օլանդը, – «Սա ես ասում եմ ռուսներին, որոնք դեռևս անհանգիստ են այդ հարցով»: Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ

Հեղինե Բիշարյան. «Ձեր բերած օրենքների համար ամեն օր եմ սև հագնում»

«Ձեր բերած օրենքների համար ամեն օր եմ սև հագնում»,-ՀՀ ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կես կատակ-կես լուրջ այսպես արձագանքեց, երբ նիստերի դահլիճից նրա ելույթից առաջ ռեպլիկ հնչեց, թե ինչու է սև հագնված: Տիկին Բիշարյանը ամբիոնից քննադատեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ու ասաց. «Սա խայտառակ, մտացածին նախագիծ է, որը բերում փաթաթում են ԱԺ-ի

ՀՀԿ-ի ֆուտբոլային պատասխանը Գագիկ Ծառուկյանին

«Ես դեռ չեմ հասցրել ելույթին ծանոթանալ ու դեռ չեմ ցանկանում մեկնաբանություններ անել: Բայց եթե այդ հարցն եք տալիս`եթե իշխանություն է, ուրեմն գնդակը միշտ պետք է իր դաշտում լինի եւ այդ գնդակը խաղարկելու համար իշխանությունն անում է իր քայլերը»,- Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում նրա ելույթը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ

«Կին եւ երեխաներով էին գնում, որպես բարի կամքի դրսեւորում»

«Հիմնադիր խորհրդարանը» դեպի Արցախ ավտոերթի էր գնում կանանց եւ երեխաների հետ, որպեսզի ապահովեր իրենց անմեղության կանխավարկածը: Այսինքն` նրանք կանանց եւ երեխաների հետ գնալով, ապացուցում էին, որ խաղաղ միջոցառման են գնում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպես է ասել «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանն` անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորի դեպքերին: Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի փետրվարի 3-ին հրապարակած`

YouTube-ը փորձարկում է տեսանյութը տարբեր անկյունների տակ դիտելու ֆունկցիա. ITtrend.am

YouTube տեսահոսթինգը սկսել է փորձարկել նոր ֆունկցիա, որը թույլ կտա օգտագործողներին ինքնուրույն փոխել դիտման անկյունը։ Առաջին անգամ դիտման անկյունը փոխելու հնարավորությունը հայտնվել է սպորտային միջոցառումների ցուցադրության ժամանակ, սակայն YouTube-ում այժմ տեղադրվել է Մեդելին Բեյլիի համերգից ձայնագրություն, որի ընթացքում կարելի է ընտրել դիտման չորս անկյուններից մեկը։ Տվյալ ֆունկցիան առայժմ փորձարկման փուլում է, սակայն շատ լավ է

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է հեռանա՞լ «Բորուսիայից»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի այդ մտադրության մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է գործակալ Ռայոլան: «Հենրիխը ուզում է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը: Մենք կսպասենք եւ կտեսնենք, թե այդ ուղղությամբ ինչ կարելի է անել», – գործակալի խոսքերը մեջբերում է «Bild»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ imago-ի

Ռազմական ինստիտուտում գազանաբար սպանվածի գործով ներգրավվել են պաշտպաններ

Aravot.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ի գիշերը գազանաբար սպանված Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալներ Գնել Թեւոսյանի եւ Նորայր Սահակյանի պաշտպանությունը այսօրվանից ստանձնել են համապատասխանաբար ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արա Զաքարյանն ու Հովիկ Արսենյանը: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժնի քննիչը մեղադրանք է առաջադրել փետրվարի մեկին, այն բանի

Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է (տեսանյութ)

Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Արցախի ազատագրումը, կարծես, անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության

Հայը եւ թուրքը. հայացք հակառակ կողմից

Թուրքն անիծած, խոսքը օրհնած: Ժողովրդական ասացվածք Ադրբեջանցիների հետ իմ շփումը եղել է շատ սահմանափակ (իսկ թուրքերի հետ՝ համարյա չի եղել): Ներկայացնեմ, թե մեր թեմային առնչվող ի՞նչ եմ կարողացել նկատել այդ շփման արդյունքում: 2012 թվական: Ախալցխայում համակովկասյան գիտաժողով էր: Բազմաթիվ մասնակիցների մեջ էին նաեւ մի քանի ադրբեջանցի: Գնացել էինք էքսկուրսիա՝ Խերթվիսի հրաշալի ամրոցը Կուր գետի ափին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները հայտնի են

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2017 թ. Առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընդգրկվել է 5-րդ խմբում, որտեղ վիճակահանությամբ նրա մրցակիցներ են դարձել Դանիան, Ռումինիան, Ուելսը, Բուլղարիան եւ Լյուքսեմբուրգը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ffa.am-ի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031