Օրվա լրահոսը

«Եթե հարձակվեին զորամասի վրա, դա կլիներ սկիզբը մեր՝ Ռուսաստանի հետ ընդհարման»

Ըստ Ռուստամ Գասպարյանի՝ Գյումրիի սպանդը կազմակերպված է Արեւմուտքի կողմից ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Գյումրիում սահմռկեցուցիչ ոճրագործության հետ կապված: Մեր հարցին՝ Դուք ունե՞ք որեւէ վարկած կատարվածի մասին, ո՞ւմ էր սա ձեռնտու, նա պատասխանեց. «Իմ վարկածը սա է՝ ինձ թվում է, սա ինչ-որ ուժերի կողմից կազմակերպված էր, ոչ թե պատահական հանցագործություն

Լեւոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Ծաղկաձորում գտնվող Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի առողջությունը երեկ կտրուկ վատացել է: Անվանի մարզիկն ու մարզիչը շտապ տեղափոխվել է Երեւան` «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ստենդավորել են: Լեւոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը լավ է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լեւոն Ջուլֆալակյանի հետ բացառիկ զրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

«Որևէ մեկն իրավունք չունի սահմանին կանգնած զինվորին աղանդավոր կոչել». զինվորի հայրն ահազանգում է բանակում հավատաքննության մասին

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի իրավապաշտպաններն ամենաշատ ահազանգերն ու բողոքներն են ստացել հայկական բանակում տիրող կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ: «Վերջին շրջանում զինված ուժերում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, որը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման առումով: Սա պետական անվտանգության խնդիր է»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ

Ալեքսանդր Արզումանյան. «Կորած են, արտգործնախարար չկա, ԱԱԾ պետը ոչ մի բան չի ասում»

Կարո՞ղ էին լինել այլ հանցակիցներ, թե՞ չէին կարող: Գործի քննության արդյունքում այդ հարցերին էլ կպատասխանեն: Ցանկացած երեւույթ էլ հնարավոր է:

«7 մարդու կյանքի գնով լակմուսի թուղթ էր, որ լրիվ բացեց մեր երկրի դեմքը»

«Ես ուղղակի մեղադրում եմ մեր իշխանություններին: Շատ բան կարող էին անել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ առաջին 5-6 օրերի ընթացքում Հայաստանում ընդհանրապես իշխանություն չկար: Ոչ մեկը չէր խոսում, ոչ մեկը ոչ մի բան չէր անում, հանրապետության գործող նախագահը լռում էր: 7 օր լռեց: ՀՀԿ-ն այդպես էլ հոդաբաշխ, հասկանալի ոչ մի բան չասաց: Այդ ամեն

Մոմավառություն՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին

  Ընթացիկ տարվա հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կատարվեց հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների: Եկեղեցու պատին դրվեցինՍերյոժա Ավետիսյանի լուսանկարը և մանկական խաղալիքներ: Եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմեց արտասվող ժողովրդին և կոչ արեց

Ճշմարիտյանը՝ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհի եւ սպիտակ շաքարի մասին (Տեսանյութ)

«Եթե որեւէ մեկն ավելի էժան շաքարավազ բերի, շուկան ինքը կկարգավորի»

Գուրգեն Եղիազարյան. «102-րդ ռազմաբազան օդ ու ջրի պես պետք է Հայաստանին» (Տեսանյութ)

Գուրգեն Եղիազարյանի խոսքերով՝ Գյումրիում առաջին հայացքից անտրամաբանական, անհասկանալի սպանություն է կատարվել

Նիկոլայ Բաղդասարյան. «Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի «բաց ռեժիմով»

«Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի «բաց ռեժիմով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքի և առաջադրված մեղադրանքի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Այնուհետև մանրամասնեց. «Պատժաչափը, ըստ էության, կարևոր չէ, որովհետև նման սովորական անզգույշ ավտովթարի հետևանքով սպանության գործերով սովորաբար կիրառվում է պատժի բաց ռեժիմ»: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի համար մեղադրող դատախազը

Վիլեն Խաչատրյան. «Այս տարի ավելի վատ ենք ապրելու, քան 2014-ին էր» (Տեսանյութ)

 ՎԶԵԲ-ի կանխատեսած զրո տոկոս աճը հնարավոր է մինուս էլ լինի

Ֆրանսիական ողբերգություն եւ մղձավանջ

Փարիզի «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա կատարած դառը եւ անախորժ ահաբեկչությունը կրկին ի տես աշխարհի բացահայտեց ահաբեկչության դեմքն ու վտանգավորությունը: Այդ միջադեպը ցույց տվեց, որ ահաբեկչությունը սահման եւ աշխարհագրություն չունի: Վկայությունների համաձայն, այդ հարձակումը տեղի է ունեցել գաղափարական վրեժխնդրության ներքո՝ այն կատարողների գաղափարներին հակառակ պարբերականում տպագրված նյութերի պատրվակով: Անկախ ահաբեկիչների կողմից ներկայացված պատրվակներից, այդ

Փոստանջյանը՝ Կոստանյանին. «Ես հիմա հաղորդում եմ տալիս հանցագործության մասին»

ԱԺ-ում շարունակվում են լսումները՝ Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե եթե ՀՀ տարածքում է եղել, ինչու են ՌԴ Սահմանադրությունը մեջբերում՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Զորամասի տարածքը ՌԴ տարածք չի, բայց այնտեղ գործում է Ռուսաստանի իրավազորությունը: Անկախ նրանից՝ դա ՀՀ տարածք է, թե

«Կամ դուք կպատժեք, կամ մենք ձեւը կգտնենք պատժելու»

Կասկած չկա, որ աշխարհի յուրաքանչյուր սրտացավ, ազգասեր հայ ուշիուշով հետեւելու է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին դաժանորեն սպանդի ենթարկման մեղավորների ու պատճառների բացահայտմանը: Գյումիրի ոճրագործության բացահայտման հանրային պահանջն ավելին է, քան արդարության հաստատումը, այն ազգային արժանապատվության, ազգային ինքնուրույնությունն ապացուցելու պահանջ է: Նշենք, որ այժմ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք եւ սպանության մեջ կասկածվող, մեղադրյալ

Արծրուն Հովհաննիսյան. «Նման բան չկա»

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հերքեց, թե երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչ թե մեկ, այլ 5 զոհ ենք ունեցել: Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի` Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, այսօր նախագահական նստավայրի դիմաց պատմում էր, որ երեկ 5 զոհ ենք ունեցել: «Նման բան չկա»,- զինվորի մոր տեղեկություններին Aravot.am-ի հետ

Ջազմենի գործով հարցաքննություն.նա տեսել է դանակահարողներից մեկին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում է երաժիշտ Արտյոմ Լալայանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը, դատարան ներկայացավ նոր թարգմանը՝ ռուսերենի: Նա թարգմանում էր ամբաստանյալին: Հարցեր էին տալիս մեղադրողը, դատավոր Արշակ Վարդանյանը: Երաժշտին պաշտպանում է փաստաբան Սամվել Հովհաննիսյանը: Հայտնի երաժշտին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 31-ին Պուշկինի փողոցի

«Հյուսիսային Իրաքի եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, մինչդեռ արեւմտյան երկրների կողմից արձագանք չկա»

Ազիզ Թամոյանի խոսքով` Հյուսիսային Իրաքի տարածքը շուտով քրդերը իրենցը կհամարեն

Ճշմարիտյանը` մեր տնտեսության 0% աճի կանխատեսման մասին

«Տարբեր կառույցներ գնահատման տարբեր մեթոդներ ունեն»

Պոլիտեխնիկում փոփոխություններ են կատարվում

Վերջին շրջանում մամուլում որոշ հրապարակումներ եղան, թե Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գալով փակման վտանգի տակ է սպորտային համալիրը, եւ իբր Թոքմաջյանը վարձակալից ետ է վերցրել բուհի լողավազանը՝ անձնական նպատակներով օգտագործելու համար: Հունվարի 20-ին մեր այցելության պահին այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: «Երեւան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Երվանդ Ավագյանն «Առավոտին» հայտնեց, որ

ՓՄՁ ներկայացուցիչները նորից բողոքի ալիք կբարձրացնեն, եթե… (Տեսանյութ)

ՓՄՁ-ները միավորվել են եւ պահանջում են վերացնել փաստաթղթավորումը

Դատախազը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Աղավաղվում են տղամարդկային հատկության վերաբերյալ պատկերացումները»

Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ Գյումրիում տված իր տղամարդկային խոստմանը եւ այսպիսի հայտարարություն արեց. «Ես պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին, դա իմ պարտականությունն է: Իհարկե, դա կատարելու եմ: Բայց ես ասացի՝ դիմելը, միջնորդություններ ներկայացնելը չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք լինում են համապատասխան փուլում:

 «Վերնիսաժի գործով» դատը հետաձգվեց

«Վերնիսաժի» կրակոցների գործով ամբաստանյալ Երեմ Սարգսյանը խնդրել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին տասնհինգ րոպե ժամանակ՝ դատական նիստը նշանակված ժամից ուշ սկսելու համար: Քառասուն րոպե ուշացումով նիստը սկսվեց, սակայն պաշտպանը չներկայացավ: Գոռ Առաքելյանը դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ պաշտպանից հրաժարվելու, նոր պաշտպան ունենալու մասին, պատասխանեց, թե չի հրաժարվում նրանից: Դատական նիստը հետաձգվեց: Այն

Ոստիկանության աշխատակիցը պաշտոնեական կեղծիք է կատարել. քրեական գործն ընդունվել է վարույթ

Քաղաքացի Աղունիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը իր որդու` Սիմոն Կ.-ի` մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերով, առանց բժշկական կենտրոն այցելելու, կազմել է վերջինիցս բացատրություն վերցնելու մասին արձանագրություն` թվագրելով այն 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ամսաթվով այն պարագայում, երբ իր որդին 2014 թվականի դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել

ԵՀՄՖ Նախագահությունը դիմում է բոլոր առաջադեմ երկրների ղեկավարներին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը դիմում է բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ հաղթանակի շուրջ, հայտարարելով, որ այն հակամարդկային է և նպատակադրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության

Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում՝ սրտի թրթիռների ու կսկիծների մասին

Գյումրիի ողբերգական դեպքերի իրավական գործընթացների մասին այսօր ԱԺ-ում սկսվեցին լսումներ, որոնց մասնակցում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Օրակարգով նախատեսված էր, որ նա նախ կզեկուցի, հետո հարցեր կուղղեն պատգամավորները: Գեւորգ Կոստանյանը զեկուցելու փոխարեն մոտ 20 րոպե խոսեց հայի զգացմունքների, ապրումների, հույզերի մասին, տարբեր ձեւակերպումներով նշեց, որ բոլորս նույն ցավն ենք ապրում եւ այլն: Նրա խոսքերով՝ «Միջազգային

Ահաբեկչության գենեզիս

Էս աշխարհում ամեն մի բան ունի իրեն մի պատճառ, Էս պատճառն էլ՝ ուրիշ պատճառ… էսպես անվերջ, անդադար, Մինչև պատճառն սկզբնական… Յովհ.Թումանյան հատված «Հազարան բըլբում» պոեմից   Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սովետմիության փլուզումից և միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից հետո երկրագնդի վրա հաստատվեց մեկ գերտերության քաղաքական, տնտեսական և ռազմական հեգեմոնիան: Այդ իրավիճակը որքան աներկբա էր, նույնքան էլ

Կառավարությունը արտահանումը խթանելու աննախադեպ քայլի է դիմում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրով ՀՀ տարածքից արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ դրանով իսկ նպաստելով տնտեսական աճի

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի հիշատակի միջոցառում Բաթումում

Հունվարի 21-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության առջև հավաքվել էին բազմաթիվ բաթումցիներ, ովքեր ծաղիկներ զետեղեցին և մոմեր վառեցին գլխավոր հյուպատոսության առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին: Հավաքվածներն իրենց կարեկցանքի խոսքերը հղեցին զոհվածների հարազատներին ու ողջ հայ ժողովրդին` մաղթելով տոկունություն և համբերություն: Իրենց հերթին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը և աջարահայության

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց բռնության ենթարկված վկաների գործով վերաքննիչ բողոքը

2015 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝  Ա. Պետրոսյանի, հրապարակեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա կայացված որոշումը: Մասնավորապես, դատարանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտը: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ N

«Խնդիրը մեր թե՛ իշխանության, թե՛ առհասարակ հասարակության դաշտում է»

Անդրադառնալով Գյումրու դեպքերին՝ վստահեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ՀՅԴ ԳՄ անդամ, թարգմանիչ եւ բանասեր Լիլիթ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը, այդ առիթով սգո օր չհայտարարելուն: Պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես, նրան, որ Գյումրու դեպքերի հետ կապված արդեն մեկ շաբաթ է՝ մտավորականների ձայնը դուրս չի գալիս, չնայած,

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031