Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին

Հունվար 22,2015 14:50

 

Ընթացիկ տարվա հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կատարվեց հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:

Եկեղեցու պատին դրվեցինՍերյոժա Ավետիսյանի լուսանկարը և մանկական խաղալիքներ: Եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմեց արտասվող ժողովրդին և կոչ արեց մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով և վիշտը հաղթահարել աղոթքով:

Մահվան ճիրաններում յոթ օր գտնվող փոքրիկ Սերյոժայի մահը կրկին փոթորկել էր վիրահայության հոգիները, ովքեր սփոփանք գտան երեխայի և Ավետիսյան ընտանիքի բոլոր անդամների հիշատակին մեկական մոմ վառելով: Հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված՝ նման ոճրագործություններից փրկելու և զոհվածների հոգու խաղաղության համար:

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն կատարվեց Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում: Մոմեր վառվեցին նաև քաղաք Բաթումիում ՀՀ հյուպատոսության շենքի մոտ:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031