Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. Շիրակի քննչական պետի տեղակալը Պերմյակովի համար փաստաբան է կանչել ոչ իրավական ճանապարհով

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախկին փաստաբան Թամարա Յայլոյանը ոչ պատշաճ վարք է դրսեւորել՝ կեսից հրաժարվելով Պերմյակովի շահերի պաշտպանությունից: «Նա կարող էր հրաժարվել հենց ի սկզբանե, եթե նման զգացմունքային վերաբերմունք ուներ այդ գործի նկատմամբ, իսկ համաձայնվելուց հետո էլ, երբ զգացմունքային վիճակ էր առաջացել, հրաժարումը պետք է համաձայնեցներ Պերմյակովի հետ,

ԵՄ Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար. «Հույս ունեմ, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կպահպանվի». «Ազատություն»

Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո սա Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստն էր, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝

Գյումրու ողբերգության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները սրտխառնոց են առաջացնում. Ֆահրադդին Աբոսզոդա. Regnum

Վերջին օրերին ադրբեջանական լրատվության ամբողջ ներուժը ուղղված է Հայաստանի ու Ռուսաստանի միջև սեպ խրելուն, սակայն ցանկացած նորմալ մարդու մոտ այդ ջանքերը սրտխառնոց են առաջացնում: Նողկալի է այդ նպատակների համար օգտագործել հայ ընտանիքի ողբերգությունը, «Ռեգնում»-ում գրում է թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան: «Հայ-ռուսական բարեկամության դեմ առաջինը գրեց «Վեստի.ազ»-ը, որը հայտնել էր. «Մեր ենթադրություններն այն մասին,

Վալերի Պերմյակովն ընդունել է Հայաստանի Հանրապետության անունից իրեն առաջադրված մեղադրանքը

Կարեւորելով հանրության տեղեկություն ստանալու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է տեղեկատվություն տրամադրել՝ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքի մասին։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և հանցագործության

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին

21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սահմանագծում զոհված զինծառայողը 3 անչափահասի հայր էր

Նրա փոքր երեխան մանկապարտեզ է հաճախում

Բանկերից որոշները կամ կմիավորվեն, կամ` կփակվեն

ԿԲ-ի` բանկերի կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու պահանջը պիտի ստիպի բանկերին ներդրումներ անել, բայց ներդրող դժվար գտնեն

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել  է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։ 20.01.2015թ.՝ ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից  ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական

Կարեն Վրթանեսյան. «Ադրբեջանական կողմն իրավիճակն ավելի սրելու համար կարող է լրացուցիչ ճնշումներ գործադրել»

Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ անկախ Գյումրիի իրադարձություններից ադրբեջանական կողմը շարունակում է ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի

«Ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ Պերմյակովը»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, փաստաբան Թամարա Յայլոյանի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր համաձայնել ու կեսից հրաժարվել պաշտպանել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը: «Բացարձակապես պրոֆեսիոնալ չէր, ինքը հենց սկզբից կարող էր հրաժարվել, չգնար, իսկ գնալուց հետո պարտավոր էր պաշտպանել. ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ նաեւ Պերմյակովը: Փաստաբանի որակի մասին

Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու առթիվ

21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ: Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել  բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում: Դեպքի առթիվ ՀՀ

Թուրքիան ռազմավարություն է փոխել. հնարավոր է սահմանը բացվի

Մինչ օրս Թուրքիայի նախագահը չի պատասխանել Հայաստանի նախագահի հրավերին՝ ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Փոխարենը նա ՀՀ նախագահին հրավեր է ուղարկել, որ մասնակցի ապրիլի 24-ին Թուրքիայում մեծ շուքով նշվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել մարտի 18-ին: Այս ամենին հաջորդեց Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը  Թուրքիայի

Ավետիք Իշխանյան. «Եթե Բաբուխանյանը համարձակություն ունի, թող պարզի գործընկերների եկամտի, կոռուպցիայի աղբյուրները»

«Նորմալ հասարակական կազմակերպությունները  բոլորը թափանցիկ են գործում եւ ցանկացած միջոցառման ժամանակ հրապարակում է իր դոնորի անունը: Նա ինչ-որ հայտնագործություն չի արել: Պարզապես սա նրա՝ իշխանություններին հաճոյանալու հիստերիկ պահվածքն է՝ ամեն գնով ռուսական եւ մեր իշխանություններին հաճոյանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսպես մեկնաբանեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությունը՝ արեւմտամետ ՀԿ-ների ֆինանսական

«Ազատության» լրագրողը կհամալրի Բաքվի «սև ցուցակը». «Ազատություն»

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը հետևել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կողմից լրագրող Բաֆի՝ Լեռնային Ղարաբաղում արված լուսանկարների հրապարակմանը: Ուշագրավ է, որ «Ազատության» ադրբեջանական

«Նախագահը ինքը պետք է լիներ Գյումրիում, ոչ թե գնար շախմատ նայեր». Քաղաքացի. (Տեսանյութ)

Ազատության հրապարակն այսօր կրկին բազմամարդ էր: Քաղաքացիները շարունակում էին մոմավառությունը ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից մահացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, որը 7 օր շարունակ իր կյանքի համար պայքարելուց հետո մահացավ հունվարի 19-ին: Այսօր Գյումրիում 6 ամսեկան Սերյոժային հողին հանձնեցին: «Մայրն իր որդուն տարավ իր ծոցը»,- արտասուքն աչքերին ասում էր մոմավառության մասնակիցներից մեկը: Aravot.am-ը Ազատության հրապարակում

Հայկ Կալեյանի գործով բռնության ենթարկված վկայի գործով բողոքի քննություն ավարտված է

2015 թ. հունվարի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր  Ա. Պետրոսյանի, շարունակվեց Մերուժան Կալեյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատական ստուգման է ենթարկվում ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2014 թ. սեպտեմբերի 22-ին կայացված դատական ակտի օրինականության հարցը: Նախագահող դատավոր Ա. Պետրոսյանը հայտնեց, որ գործով

Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Այսօր Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին նաև ռուս և այլ ազգերի ներկայացուցիչներ, ծաղիկներ դրեցին ի նշան միասնական վշտի և ցավի: Արարողությունը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից: Ներկա էին դաշնային, մոսկովյան, ինչպես նաև հայկական և այլ ԶԼՄ-ների

«Իշխանությունները շոկի մեջ էին, արդեն ուշացած կլիներ սուգ հայտարարելը». Լեռնիկ Ալեքսանյան

«Սուգ հայտարարելով չի չափվում: Որոշ ուժեր փորձեցին քաղաքականացնել: Սուգ կարելի էր հայտարարել, բայց չհայտարարելը ես չեմ կարծում, որ մեծ բացասական բան էր: Սուգ հայտարարելով չի չափվում: Դա համապետական խնդիր է: Սա ցավալի էր բոլորի համար, մարդկային էր: Չկա մարդ, որը դրա հետ կապված չունենա այդ էմոցիաները սգո»,- Aravot.am-ի հետ զրույցում հասարակության քննադատություններին, որ ինչու իշխանությունները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հանրապետության մարզպետները և տարբեր  գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գյուղոլորտում նախատեսվող ծրագրերը, ներկայացվել  են նաև նախորդ տարում իրականացված ծրագրերի

Հայտարարություն. Ոստիկանների գործողությունները եղել են չհիմնավորված և ոչ իրավաչափ

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ  2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել  բողոքի  զանգվածային  միջոցառումներ: Մասնավորապես, ժամը 16.00-ին ՌԴ դեսպանատան, այնուհետև ՀՀ դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` հանցագործության քննությունը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու և կասկածյալ Վ.Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության  ենթարկելու պահանջով: Ակցիայի  ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները

Սերժ Սարգսյանի «սահմանումը» սգո օր հայտարարելու մասին եւ ՀՀԿ-ականի մեկնաբանությունը

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 9 օր, եւ հասարակությունը շարունակում է քննադատել իշխանություններին, Սերժ Սարգսյանին՝ այս օրերին իրենց պահվածքի, մասնավորապես՝ սգո օր չհայտարարելու համար: «Մեդիամաքսի» հիշեցմամբ, 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո՝ մարտի 26-ին, ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանը իր բլոգում արված գրառման մեջ այսպես էր «սահմանել»,  թե որ դեպքերում են սուգ հայտարարում.

Ադրբեջանում ցուցարարները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները. «Ազատություն» ռադիոկայան

Ադրբեջանի Նարդարան ավանում այսօր անցկացվել է բողոքի ակցիա ընդդեմ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման: Haqqin.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, իմամ Հուսեյնի անվան հրապարակում կայացած ակցիայի մասնակիցները այրել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսրայելի և Հայաստանի դրոշները:  Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Վռամ Խոջագորյան. «2015 թվականը ցավալի իրադարձություններով եւ լարվածությամբ հարուստ է լինելու»

Վռամ Խոջագորյանի խոսքերով` բախումների օրերին սահմանում լարվածության անկում է նկատվել

Հարավկովկասյան երկաթուղու մամուլի քարտուղար է նշանակվել Վարդան Ալոյանը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, գլխավոր տնօրենի մամուլի քարտուղար է նշանակվել Վարդան Ալոյանը: Վ.Ալոյանը ծնվել է 1956 թվականին: Ավարտել է Մ.Գորկու անվան Գրականական ինստիտուտը: 1981 – 1989 թթ. աշխատել է «Կոմունիստ» հանրապետական թերթում: 1989 – 2000 թթ. – «Комсомольская правда» թերթի թղթակից Հայաստանում: 2000 – 2004 թթ. – «Республика Армения» թերթի գլխավոր

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անուշ Սեդրակյան եւ Գուրգեն Եղիազարյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ գրող, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանի միջեւ: Թեման՝ Գյումրիի ողբերգության վարկածները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են

Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ  քրեական հետապնդում սկսելը  եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից: Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ

ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը

Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում,Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝  ի հիշատակ  Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի: Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություններ,ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար

Ռոբին Հուդի ժամանակակից հետնորդները (տեսանյութ)

Ժամանակակից նետաձիգները դիպուկությամբ ամենեւին էլ չեն զիջում իրենց լեգենդար ուսուցչին, եթե չասենք՝ ինչ-որ տեղ էլ գերազանցում են: Դա նրանք ապացուցում են անհավանական հնարքներով: Մերօրյա Ռոբին Հուդերն առանց դժվարության մեծ հեռավորությունից կտրում են թելը, կոտրում թելով ճոճվող հավկիթը, թռչող օղակը «մեխում» թիրախին… Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031