Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ

Հունվար 21,2015 19:59

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել  է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։

20.01.2015թ.՝ ժամը 01:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից  ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ, խոշոր տրամաչափի հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Խաչատուրի Փիլոսյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս մահացել է՝ գլխի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031