Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի

Հունվար 21,2015 18:20 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Մոսկվայում ՀՀ Դեսպանատան շենքի մոտ տեղի է ունեցել մոմավառություն` ի հիշատակ Գյումրիում դաժան սպանդի հետևանքով զոհված Ավետիսյանների ընտանիքի: Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում էին նաև ռուս և այլ ազգերի ներկայացուցիչներ, ծաղիկներ դրեցին ի նշան միասնական վշտի և ցավի:

Արարողությունը կազմակերպված էր Ռուսաստանի հայերի միության կողմից: Ներկա էին դաշնային, մոսկովյան, ինչպես նաև հայկական և այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: