Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Վայոց ձորի մարզը ևս սգում է 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահը

Հունվար 21,2015 17:18 Share

Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին, Եղեգնաձորի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում,Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցավ մոմավառության և Հոգեհանգստյան կարգ՝  ի հիշատակ  Գյումրիում կատարված սպանդի զոհ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի:

Ոգեկոչման արարողությանը մասնակցում էին մարզային իշխանությունները, մարզում գործող կազմակերպություններ,ինչպես նաև ուսանողներ, աշակերտներ ու բազում վայոցձորցիներ, ովքեր իրենց աղոթքով միացան առ Աստված ուղղված բազմահազար հայերի աղոթքներին՝ Գյումրիում դաժանաբար սպանված ընտանիքի  6-ամսյա փոքրիկի հոգու հանգստության  և հիշատակի հավերժության  համար:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել