Օրվա լրահոսը
Հալէպ Դարձեալ Հրասանդերու Թիրախ Դարձած Է. Կան Հայ Զոհեր եւ Վիրաւորներ. Yerakouyn.com
Yerakouyn.com. Նախապէս ալ հաղորդած էինք, որ քաղաքի կեդրոնը գտնուող Պըսթան Գըլափ վաճառախանութներու շրջանը քանի մը օրէ ի վեր հրթիռակոծման թիրախ դարձած էր: Արդարեւ, այսօր ալ 21 Փետրուար 2015-ին, շարունակուեցաւ հրթիռածոծումը զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ: Թէեւ քանի մը հատը չպայթեցաւ յատկապէս թիլել շրջանի մուտքը (Պապ էլ-Ֆարաճի կողմէ), սակայն կէսօրուան Պըսթան Գըլափի շրջանի «Սանոսեաններու կառատունի տարածքը» դարձաւ
Մարկոս Պիզելին անկյունայինից բացառիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Ղազախստանի «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին, ընկերական հանդիպում է անցկացրել Մախաչկալայի «Անժիի» հետ, որն ավարտվել է 2:2 հաշվով: Այդ խաղում Պիզելին անկյունային հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Armsport.am կայքը տեղադրել է բացառիկ գեղեցկության այդ գոլի տեսագրությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armsport.am-ի
Վանոյից օրինակ վերցրեք
Աշխատանքի բերմամբ («Առավոտի» արխիվային համարներն եմ կայքում տեղադրում)՝ աչքիս ընկավ 1998 թվականի մի հոդված, որում Վանո Սիրադեղյանը պատասխանում է լրագրողի հարցին՝ Կոնյակի գործարանի վաճառքի մասին: Հիշեցնենք, որ այդ թվականին Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը «Պեռնո Ռիկարին» ամենաաղմկալի գործերից էր՝ ընդդիմության համար խոսելու մշտական թեմա: Լրագրողի հարցին ի պատասխան Վանո Սիրադեղյանը, որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ՀՀՇ
Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին ավանդական դարձած սեմինարին մասնակցելու և պաշտպանական ոլորտում կանանց մտահոգող հարցերին պատասխանելու համար: Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է վերջին տարիներին
Մեդալների չարժանացան, բայց օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակեցին
Դյուսելդորֆում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix»-ի՝ Գերմանիայի մեծ մրցաշարի, առաջին օրը տատամի մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես եկել մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (նկարում՝ ձախից), որը Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության մեր գլխավոր հավակնորդն է, եւ մինչեւ 66 կգ քաշային, 21 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը: Նրանք տարել են երկուական հաղթանակ, որից հետո
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամների ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից
Յուրգեն Կլոպին սպասում են Իտալիայում
Հնարավոր է՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջորդ մրցաշրջանն սկսի իտալական ակումբներից մեկի գլխավոր մարզչի պաշտոնում: «Sportmediaset»-ի տեղեկություններով գերմանացի մասնագետին հրավիրել ցանկանում են «Նապոլին» եւ «Միլանը», որոնք պատրաստ են հրաժարվել, համապատասխանաբար, Ռաֆայել Բենիտեսի եւ Ֆիլիպպո Ինձագիի ծառայություններից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport.ru-ի
Բիբի՛ն, աշխատավարձիդ դիմաց գործ արա
Անցած երկու օրերին Զովունիում կրկին անջատել էին լույսը: Այս անգամ` 20 ժամով: Քանի որ ես այդ թեմայով գրում եմ 10-րդ անգամ, վստահաբար կարող եմ ասել, որ սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցները «չորրորդ իշխանություն» են, եթե հաշվի առնենք նաեւ, որ Զովունիում, բացի ինձնից, ապրում են նաեւ մի շարք այլ լրագրողներ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ռուսաստանյան ընկերությունը, բնականաբար,
Գյումրին նորից ոտքի կկանգնի. այստեղ հանրահավաքային տրամադրություն է (Տեսանյութ)
Ավետիսյանների քառասունքին նրանց հարգանքի տուրք մատուցելու եկած գյումրեցիները իրենց զայրույթն ու դժգոհությունն էին հայտնում թե՛ անգործության մատնված հայրենի իշխանությունների, եւ թե՛ իրավապահների հանդեպ՝ վստահեցնելով, որ շուտով Գյումրի նորից ոտքի կկանգնի: Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու նախկին անդամ Հրաչ Մելքոնյանն ասաց, որ ժողովրդին խաբում են անգամ ՌԴ դատախազին նամակ գրելու հարցում: Վերջինս վստահ է, որ Գյումրին
Ռուսները Պերմյակովին չեն հանձնի. Մոսկվայում խոստովանել են գյումրեցի պատգամավորին (Տեսանյութ)
Ինչպես հայտնի է, փետրվարի 9-10-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Մոսկվա այցելած պատվիրակության կազմում էր նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջինս իր ռուսաստանյան գործընկներից՝ ՌԴ պետդումայի պատգամավորներից հետաքրքրվել է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին, սակայն այստեղ նրան մերժել են: «Ես անձամբ Մոսկվայում բարձրացրել
Արա Երնջակյանը՝ Կամերայինի 40-ամյակի մասին.«Դեռ ցանկություն կա աշխատելու, ոչ թե նստել բեմի վրա, որ մեզ մեծարեն»
«Անկեղծ ասած` կոնկրետ նախագծերի մասին դեռ չենք խոսել ու պայմանավորվել, մտադրություն ժամանակին կար, բայց դա հնարավորությունների և միջոցների հետ է կապված»,-Aravot.am-ի հարցին՝ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի առաջարկությունը՝ Կամերային թատրոնի 40-ամյակը նշելու կապակցությամբ, այսպես պատասխանեց Երևանի Կամերային թատրոնի համահիմնադիր, ռեժիսոր Արա Երնջակյանը: Նշենք, որ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես էր եկել այսպիսի նախաձեռնությամբ. ««Երեկ անցնում
Ադրբեջանի իշխանությունները մանաթի արժեզրկման հետ կապված քայլեր են ձեռնարկել. «Ինտերֆաքս»
Ադրբեջանի հակամենաշնորհային քաղաքականության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը Էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարարության հսկողության ներքո խստացրել է գների արհեստական աճի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, հղում կատարելով նախարարության հաղորդագրությանը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Կենտրոնական բանկի որոշմամբ փետրվարի 21-ից մանաթի պաշտոնական փոխարժեքը փոխվել է համեմատած մնացած արտարժույթների հետ: «Այս կապակցությամբ ծառայությունը ուժեղացրել է
Մարտուն Գրիգորյանը զարմացած է Գեւորգ Կոստանյանի արածից (Տեսանյութ)
Ավետիսյանների քառասունքին «Շիրակ» գերեզմանատուն այցելած ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սպանության բացահայտման ուղղությամբ ավել բան չի տեսնում, ինչ կա, դա է: Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի կեղծ լինելու տեղեկությանը, համենայնդեպս ՌԴ գլխավոր դատախազությունից գրավոր պատասխանել են, որ նման նամակ չեն
Ազատ Արշակյան. «ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության մեջ կշահի նա, ով կկատարի մաքրման գործը»
Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե ՀՀԿ-ն հաղթեց, ուրեմն՝ ինքն է տնօրինելու իրավիճակը «Այս պատմական շրջանի համար հատուկ է ունեցվածքի վերաբաշխումը»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին: Նրա խոսքերով՝ հասարակությունը մոտակա ամիսների կամ տարիների ընթացքում կտեսնի, թե ինչպես են վերաբաշխում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը եւ քաղաքական դաշտը. «Մենք կտեսնենք
«Դա եղել է գրագետ, հայեցի, գրավոր, բարձրակարգ խոսք». Սերգո Երիցյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին
«Մայրենի լեզվի հետ կապված դժվարությունները պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե որքանով ենք մենք աջակցում մայրենիի զարգացմանը, որքանով ենք օգնում նրան, որ կարողանա ինքնապաշտպանվել, կարողանա իր առաքելությունը կատարել, ինչպես դա արել է դարեր շարունակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Ըստ նրա՝
ՕԵԿ. Քաղաքական ողջ դաշտի նկատմամբ հանրության շրջանում խորացած հիասթափությունն բացասական ազդեցությունն է ունենալու
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է կուսակցության կազմակերպական և կառուցվածքային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Լայն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող բազմաթիվ հարցերի: Նիստում մասնավորաբար քննարկման առարկա են դարձել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող
«Համաշխարհային բանկի փորձագետները եթե անգամ դրական եզրակացություն տան, միեւնույն է, «Նաիրիտը» չի վերագործարկվի»
Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Փորձաքննության համար Համաշխարհային բանկը տրամադրելու է 110.000 դոլար: «Նաիրիտի» աշխատակիցները թերահավատությամբ են լցված: Նաիրիտցիները, երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին, որի ընթացքում կառավարությունից պահանջում էին իրենց 18 ամսվա չմարված 5 միլիարդ դրամի աշխատավարձերը, վստահությամբ
Սամվել Մարությանի դիմանկարները ուշաթափություն առաջացրեցին Ավետիսյանների հարազատների մոտ (ֆոտոշարք, տեսանյութ)
Գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքին «Շիրակ» գերեզմանատանը հանգչող նրանց շիրիմներին այցելել էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ԱԺ Գյումրիից ընտրված պատգամավորներ. Մարտուն Գրիգորյանը իր թիմով, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանն ու Արման Սահակյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Կառավարությունից եւ ոչ մեկը չկար: Այստեղ հոգեհանգստի արարողակարգ
Եզդիները տոնել են իրենց սիրո տոնը՝ Խդր Նավին
«Եթե եզդին եզդու հետ գժտված է լինում, ազգային տոների ժամանակ պարտադիր է, որ նրանք հաշտվեն. փոքրը գնում է մեծի տուն, և հաշտվում են»,- ասում է Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզի Թամոյանը: Երեկ եզդիները տոնել են իրենց չորս ազգային տոներից մեկը՝ Խդր Նավին, որը համապատասխանում է մեր Սուրբ Սարգսի տոնին: Ա. Թամոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման
Ազատ Արշակյան. «Վերեւից «պերեստրոյկա» է սկսվել» (Տեսանյութ)
Ազատ Արշակյանի կարծիքով՝ քաղաքական դաշտը փակուղի է մտել եւ այլեւս ինքն իրեն չի կարող մաքրել «Դեռեւս 10 տարի առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը կարող էր հավասարակշռվել եւ կարող էր ինքնամաքրման գործընթաց տեղի ունենալ»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Սակայն, այժմ, ըստ նրա, քաղաքական
Կարեն Ավագյան. «Իմ գնահատականները բացառապես քաղաքական են լինում»
«Ես ինքս ինձ քաղաքական գործիչ եմ համարում, և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների շրջանակներում»,-Aravot.am-ի հարցին՝ ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո, մասնավորապես, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ գնաց հաշտեցման չի՞ զղջում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր՝ մեղմ ասած խիստ գնահատականների համար, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն
Ով ումից առաջ կընկնի
Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու
Մայրենիի օրը Օշականում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները` նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ին այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և
Մարդիկ աշխարհում ավելի ու ավելի քիչ առողջարար ուտելիք են ուտում. հետազոտություն
Թեեւ այժմ ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ առողջարար ուտելիք է հասանելի մարդկանց, քան երբեւէ, բայց, համաձայն 190 երկրներում անցկացված հետազոտության, աշխարհը ավելի շատ անառողջ ուտելիք է ցանկանում: 7online.com-ի տեղեկացմամբ՝ միջազգային հետազոտողները 1990-2010 թվականների ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 320 դիետաների մասին կարծիքներ եւ ուշադրություն են դարձրել, թե մարդիկ քանի անգամ են ասում, որ նրանք օգտագործել
Դավիթ Շահնազարյան. «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց». 1in.am
2014 թվականի դեկտեմբերի 12-ին տարածաշրջանում առաջատար քաղաքական հանդես` Turkish Policy Quarterly-ը հրապարակել է Դավիթ Շահնազարյանի «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց» հոդվածը, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ Կրճատված տեսքով հոդվածը հրապարակել է նաև ամենաընթերցվող անգլիալեզու թուրքական թերթերից մեկը՝ Hurriyet Daily News-ը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ անգլերենից թարգմանությամբ։ Հայաստանի
Երկիրը պահող խարիսխը
Վերջերս, թեեւ, անկեղծ ասած՝ վաղուց, ես կարդացել ու, ցավոք, նաեւ տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում եւ իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշեւիկներով` որպես
Վահան Արծրունի. «Այստեղ չկա քաղաքականություն»
Վահան Արծրունու խոսքերով՝ այստեղ անհասկանալի խայտաբղետ մի պատկեր է , որտեղ ինքը տեսնում է միայն շահի գերակայության հանգամանքը «Անկիրթ մեծամասնությունը ձեւավորում է անկիրթ իրականություն»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին: Նրա խոսքերով՝ այդ իրավիճակում խորտակվում է քաղաքականությունը, մշակույթը, միջանձնային հարաբերությունները: Այդ իրավիճակը ձեւավորում է նաեւ բարքեր եւ հարաբերությունների
Ավետիսյանների տանը միակ կենդանություն հաղորդողը դեռ աշխատող ժամացույցն էր (ֆոտոշարք)
Այսօր գյումրեցիները Ավետիսյանների հարազատների հետ մտան նրանց տան բակ. տան ներսից պիտի դուրս բերեին լուսանկարները գերեզմանոց տանելու համար: Տան բակում դեռ փռված էր լվացքը՝ հիմնականում մանկական շորերով ու դրված էր այն երկաթյա դուռը, որ Ավետիսյանները գնել էին իրենց սպանությունից մի քանի օր առաջ տան փայտյա դուռը փոխելու նպատակով: Հերթով դուրս էին բերում լուսանկարները: Լուսանկարները, ըստ
Գագիկ Ծառուկյանը փող ունի, բայց հարուստ չէ
Այս համոզմանն է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Այն, ինչ վերջին տասնօրյակում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտում` Գագիկ Ծառուկյանին նվիրված Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո, աննախադեպ էր թերեւս մի առումով` իրադարձությունները շատ արագ զարգացան` մինչեւ տրամաբանական ավարտին հասնելը: Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ
«Պերմյակովին Հայաստանից տարել են». Ավետիսյանների հարազատներ (տեսանյութ)
Ավետիսյանների հարազատներն առավել քան համոզված են, որ ռուս զինվորականը չէր կարող միայնակ սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: Հասմիկ Ավետիսյանի քույրն ասաց, որ ոչ մի նախաքննական գործողություն չի կատարվում: «Ես էլ կարող եմ թուղթ ու գրիչ վերցնել ու գրել, բայց արդյո՞ւնք, ոչ մի էֆեկտ չկա…Արդեն անցել է քառասուն օր :Ջուր խմելու է եկել, ու ընտանիքի սպանել,


















































