Օրվա լրահոսը

Բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել  3.78 մլն. դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13-20.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.16 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 286.71 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ

        Մի՞թե  սա կյանք է…

  (Հատված)   Կյանքը՝ խաղադաշտ, կյանքը արհավիրք… Եվ խաղադաշտում անզիջում պայքար, Շուրջը իշխում է և սպանդ, և կիրք, Վրեժի կանչը չի առնում դադար:   Ոմանք հարբել են փողի մոլուցքից, Ոտնատակ արել բյուր արժեքները, Նրանք բոլորին նայում են վերից, Մարդկանց լքել են սթափ մտքերը:   Օրենքը մերկ է, ուժն է թագավոր, Ողջը զավթել են արտոնյալ մարդիկ,

Թուրքիայի իշխանական աղբյուրները հերքում են, որ Գալիպոլիի հիշատակի միջոցառումները չեղյալ են հայտարարվել

Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ վարչապետի աղբյուրները հերքում են  Today’s Zaman-ի հրապարակած այն տեղեկատվությունը, ըստ որի, Գալիպոլիի հիշատակի միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել, քանի որ հրավիրված երկրները չեն ցանկացել մասնակցել միջոցառմանը: Գրում է dailysabah.com-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Today’s Zaman-ը համարվում է ընդդիմադիր լրատվամիջոց, որը կապ ունի գյուլենական շարժման   հետ:  Իշխանական աղբյուրները

 Փոլ Սմիթն ընդունել է Արթուր Աբրահամի  առավելությունը

Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը այս գիշեր երկրորդ միջին քաշային կարգում WBO չեմպիոնի տիտղոսի համար ռեվանշ մենամարտում եւս Արթուր Աբրահամին բացահայտ պարտվելուց հետո որոշ հետեւություններ է արել: «Զգում եմ, որ աշխարհի չեմպիոնի դեմ բավականին երկար դիմացա: Կարծում էի, թե կկարողանամ ճնշում գործադրել նրա վրա: Սկզբում դա հաջողվում էր: Սակայն հինգ-վեցերորդ ռաունդում նա իրանիս ուժեղ հարվածներ սկսեց

Գարրի Կասպարովը ճիշտ է վարվում, որ Ռուսաստան չի վերադառնում

Ցյուրիխում ընթացած շախմատային գերմրցաշարի շրջանակներում խաղատախտակի առջեւ հանդիպում էր կազմակերպվել նաեւ համաշխարհային շախմատի լեգենդներ, 85-ամյա Վիկտոր Կորչնոյի, որը ներկայացնում է Շվեյցարիան եւ գերմանացի, 80-ամյա Վոլֆգանգ Ուլմանի միջեւ, որն ավարտվել էր 2:2 հաշվով: Վիկտոր Կորչնոյը ծնվել է Սանկտ-Պետերբուրգում, ԽՍՀՄ-ում է դարձել գրոսմայստեր, նվաճել շախմատային բազմաթիվ բարձունքներ: Սակայն 1976 թվականին Ամստերդամում անցկացված միջազգային մրցաշարի ավարտից հետո մնացել

Գորիսում և Սիսիանում թույլ ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 17:30-ի դրությամբ, Գորիսում և Սիսիանում թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Կրկին հաքերային հարձակում Կարեն Ավագյանի դեմ

Aravot.am-ի տեղեկություններով՝ կրկին հարձակման է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական նոր էջը: Ավելին, կեղծ էջը շարունակում է պատգամավորի անունից տեղեկատվություն տարածել: Այժմ արգելափակված է պատգամավորի երեկ բացված նոր՝ իրական ֆեյսբուքյան էջը, մինչդեռ կեղծ էջը գրում է. «Շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներից, որ նպաստեցին ինքնակոչ Կարեն Ավագյանի FB էջը փակել»: Նշենք, որ

Հարսանիք, որն արժեցել է $ 23 մլն. եւ որին մասնակցել է 16 հազար մարդ

Հնդիկ միլիարդատեր Սանջայ Հինդուջան, որը սերում է Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկից, ամուսնացել է սիրելի  էակի՝ դիզայներ Անա Մահթանիի հետ: Հնդկաստանի Պիկոլա կղզու դղյակում երեք օր տեւած պսակադրությանը մասնակցել է 16 հազար հրավիրյալ, որոնց հյուրասիրելու համար ծախսվել է $ 23 միլիոն: Հարսանիքն իրենց կատարումներով զարդարել են Ջենիֆեր Լոպեսը եւ Նիկոլ Շերզինգերը, որոնցից յուրաքանչյուրին վճարվել է $

3 ռոք սերունդ՝ 1 բեմի վրա

«Հայարդ», «Նաիրի» եւ «Էլիպս» խմբերը փորձեցին վերականգնել 70-ականներին տիրող միջավայրը «Ուլիխանյան» ակումբում փետրվարի 21-ին հայ ռոք սիրահարները հնարավորություն ունեցան մասնակցել «Հայարդ», «Նաիրի» եւ «Էլիպս» խմբերի միացյալ համերգին: Համերգի ընթացքում խմբերը կատարեցին ինչպես հանդիսատեսին հայտնի իրենց երգերը, այնպես էլ ներկայացրեցին նոր երգեր եւ հանրահայտ երգերի cover տարբերակներ: «Հայարդ» խմբի թմբկահար Արթուր Մկրտումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց,

Թուրքագետը՝ Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառման չեղարկման մասին. «Կարծում եմ, որ հնարավոր է»

«Մինչեւ պաշտոնական հաղորդագրություն չլինի, դժվար թե մենք կարողանանք հարյուր տոկոսով համոզված լինել, որ դա իրականություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում՝անդրադառնալով «Today’s Zaman»-ի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի` թուրքական կառավարությունը չեղյալ է հայտարարել «Գալիպոլիի» ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Սակայն թուրքագետը կարծում է, որ հնարավոր է՝ այդ մասին պաշտոնական  հաղորդագրություն չլինի էլ: «Որովհետեւ եթե նրանք դա

Ծառուկյանը նույն նվերներն էր տալիս Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Շուրջ երեք տարի առաջ նկատել էինք, որ Գագիկ Ծառուկյանը նույն նվերներն է անում Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին: Այն ժամանակ դա ոսկե հովազ էր, որի վիզը պատված էր ադամանդներով: Այդ թանկարժեք հովազը Հայաստանի ներկա եւ նախկին նախագահների նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի՝ առնվազն նվերների մասով նույնական վերաբերմունքի միակ ապացույցը չէ: Ուշադրություն դարձրեք այս արծիվներին, որոնք

Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություն Սիրիայի տարածքում

Թուրքիան դուրս է հանել իր զինվորականներին Սիրիայից, որոնք  հսկում էին Սուլեյման Շահի գերեզմանոցը: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով «Հուրիեթ» թուրքական պարբերականը: Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ գործողությունը, որն իրականացվել է զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների միջոցով, սկսվել է շաբաթ երեկոյան, ավարտվել կիրակի առավոտյան: Գործողությունը իրագործվել է օգտագործելով 100 զրահապատ տեխնիկա: Թուրքիա է վերադարձել մոտ քառասուն մարդ,  որոնք պահպանում

Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառումները չեղյալ են հայտարարվել. «Today’s Zaman»

Թուրքիայի կառավարության կողմից նախաձեռնած Գալիպոլիի ճակատամարտի հիշատակին նվիրված միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլի 24-ին, չեղյալ են հայտարարվել, քանի որ միջազգային լիդերները ցանկություն չեն ցուցաբերել այդ օրն այցելել Անկարա՝ Երեւանում Ցեղասպանության միջոցառումների ստվերի տակ: Գրում է թուրքական «Today’s Zaman» պարբերականը: «Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կախյալ վիճակում են, քանի որ հրավերն

Բանջարեղենային ռիզոտո

Բրնձով պատրաստվող ամենահամեղ ուտեստներից է բանջարեղենով ռիզոտոն: Թեեւ նրա մեջ միս չկա, սակայն այն չի կարող համարվել պահքի ճաշատեսակ: Այդուհանդերձ, որոշ փոփոխություններ անելու դեպքում՝ պաս պահողներն էլ կարող են ուտել: Անհրաժեշտ մթերքները Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ Կարագ-50 գրամ Բրինձ (իտալիկա կամ արբորիո տեսակի՝ միայն դրանք են պիտանի իսկական ռիզոտոյի համար)- 500 գրամ Սոխ- 1

«Անտիմայդան» Մոսկվայում (Ֆոտոշարք)

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել «Անտիմայդան» ցույց՝ նվիրված Կիեւի Մայդանում տեղի ունեցածի մեկ ամյակին: Այս մասին իր բլոգում գրել է բլոգեր Իլյա Վարմալովը եւ պատրաստել ֆոտոռեպորտաժ. «Միջոցառման կարգախոսն էր՝ «Չենք մոռանա, չենք ների», իսկ կազմակերպիչներից էին սենատոր Դմիտրի Սաբլինը եւ գրող Նիկոլայ Ստարիկովը, եկել էին նաեւ բայքերներ՝ Խիրուրգի գխավորությամբ, կազակներ՝ կադիրովականներ «Երիտասարդ գվարդիայից»: Ակցիայի մասնակիցներն

Գորիսից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին թույլ քամի է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 10:00-ի դրությամբ, Լաչինում ձյուն է տեղում: Գորիսից դեպի Սիսիան տանող միջպետական ավտոճանապարհին թույլ քամի է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ

Միայն հայերը չեն, հանգստացե՛ք

Երկու օր է՝ ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, իրար հերթ չտալով, ախուվիշ են անում «ազգի վիճակի», մակարդակի, «մեղքության» վրա՝ «ողբամ զքեզ» տոնով: Պատճառը այս անգամ ոչ թե այսինչ օլիգարխի բաժանած մատաղն է կամ այնինչ օլիգարխի փողերով կազմակերպված ձրի համտեսը, այլ՝ «Երեւան մոլում» հայտարարված ակցիան, որի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեին 1000 դրամով էլեկտրական ինչ-ինչ սարքեր գնել: Բնականաբար, անհավանական

Անհետացած 13-ամյա աղջիկը զբոսնել է սոցիալական կայքերի հետքերով

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ոստիկանները հայտնաբերել էին ոստիկանության կողմից փնտրվող Գյումրու բնակիչ 13-ամյա Քրիստինա Գարիկի Խաչատրյանին: Վերջինս, ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հայտնել է, որ ինքը տարբեր վայրերում է եղել. Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում: Իսկ թե ի՞նչ էր անում այդ տեղանքներում, ասել է, որ գնացել էր պարզապես զբոսնելու,

Գյումրիում նորից զինծառայող է կորել

Aravot.am-ի տեղեկություններով,  գիշերվանից կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը,  որի մասին տեղյակ է  պահվել  Շիրակի մարզային ոստիկանությանը: Ոստիկանությունից  հավաստիացնում են, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը  կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ

Հալէպ Դարձեալ Հրասանդերու Թիրախ Դարձած Է. Կան Հայ Զոհեր եւ Վիրաւորներ. Yerakouyn.com

Yerakouyn.com. Նախապէս ալ հաղորդած էինք, որ քաղաքի կեդրոնը գտնուող Պըսթան Գըլափ վաճառախանութներու շրջանը քանի մը օրէ ի վեր հրթիռակոծման թիրախ դարձած էր: Արդարեւ, այսօր ալ 21 Փետրուար 2015-ին, շարունակուեցաւ հրթիռածոծումը զինեալ ահաբեկչական խմբաւորումներու կողմէ: Թէեւ քանի մը հատը չպայթեցաւ յատկապէս թիլել շրջանի մուտքը (Պապ էլ-Ֆարաճի կողմէ), սակայն կէսօրուան Պըսթան Գըլափի շրջանի «Սանոսեաններու կառատունի տարածքը» դարձաւ

Մարկոս Պիզելին անկյունայինից բացառիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Ղազախստանի «Ակտոբեն», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին, ընկերական հանդիպում է անցկացրել Մախաչկալայի «Անժիի» հետ, որն ավարտվել է 2:2 հաշվով: Այդ խաղում Պիզելին անկյունային հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Armsport.am կայքը տեղադրել է բացառիկ գեղեցկության այդ գոլի տեսագրությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armsport.am-ի  

Վանոյից օրինակ վերցրեք

Աշխատանքի բերմամբ  («Առավոտի» արխիվային համարներն եմ կայքում տեղադրում)՝ աչքիս ընկավ 1998 թվականի մի հոդված,  որում Վանո Սիրադեղյանը պատասխանում է լրագրողի հարցին՝ Կոնյակի գործարանի վաճառքի մասին: Հիշեցնենք, որ այդ թվականին Կոնյակի գործարանի սեփականաշնորհումը «Պեռնո Ռիկարին» ամենաաղմկալի գործերից էր՝ ընդդիմության համար խոսելու մշտական թեմա: Լրագրողի հարցին ի պատասխան Վանո Սիրադեղյանը, որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ՀՀՇ

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի մասնակիցներին: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին ավանդական դարձած սեմինարին մասնակցելու և պաշտպանական ոլորտում կանանց մտահոգող հարցերին պատասխանելու համար: Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում Սեյրան Օհանյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրել է վերջին տարիներին

Մեդալների չարժանացան, բայց օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակեցին

Դյուսելդորֆում մեկնարկած ձյուդոյի «Grand Prix»-ի՝ Գերմանիայի մեծ մրցաշարի, առաջին օրը տատամի մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից համեմատաբար հաջող են հանդես եկել մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (նկարում՝ ձախից), որը Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակցության մեր գլխավոր հավակնորդն է, եւ մինչեւ 66 կգ քաշային, 21  տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը: Նրանք տարել են երկուական հաղթանակ, որից հետո

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամների ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից

Յուրգեն Կլոպին սպասում են Իտալիայում

Հնարավոր է՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաջորդ մրցաշրջանն սկսի իտալական ակումբներից մեկի գլխավոր մարզչի պաշտոնում: «Sportmediaset»-ի տեղեկություններով գերմանացի մասնագետին հրավիրել ցանկանում են «Նապոլին» եւ «Միլանը», որոնք պատրաստ են հրաժարվել, համապատասխանաբար, Ռաֆայել Բենիտեսի եւ Ֆիլիպպո Ինձագիի ծառայություններից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ eurosport.ru-ի  

Բիբի՛ն, աշխատավարձիդ դիմաց գործ արա

Անցած երկու օրերին Զովունիում կրկին անջատել էին լույսը: Այս անգամ` 20 ժամով:  Քանի որ ես այդ թեմայով գրում եմ 10-րդ անգամ, վստահաբար կարող եմ ասել, որ սա այն դեպքը չէ, երբ լրատվամիջոցները «չորրորդ իշխանություն» են, եթե հաշվի առնենք նաեւ, որ Զովունիում, բացի ինձնից, ապրում են նաեւ մի շարք այլ լրագրողներ: «Հայաստանի էլեկտրացանցեր» ռուսաստանյան ընկերությունը, բնականաբար,

Գյումրին նորից ոտքի կկանգնի. այստեղ  հանրահավաքային տրամադրություն է (Տեսանյութ)

Ավետիսյանների քառասունքին նրանց հարգանքի տուրք մատուցելու եկած գյումրեցիները իրենց զայրույթն ու դժգոհությունն էին հայտնում թե՛ անգործության մատնված հայրենի իշխանությունների,   եւ  թե՛ իրավապահների հանդեպ՝ վստահեցնելով, որ  շուտով Գյումրի նորից ոտքի կկանգնի: Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու նախկին անդամ Հրաչ Մելքոնյանն ասաց, որ ժողովրդին խաբում են անգամ ՌԴ դատախազին նամակ գրելու հարցում: Վերջինս վստահ է, որ Գյումրին

Ռուսները Պերմյակովին չեն հանձնի. Մոսկվայում խոստովանել են   գյումրեցի պատգամավորին  (Տեսանյութ)

Ինչպես հայտնի է, փետրվարի  9-10-ը  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Մոսկվա այցելած պատվիրակության կազմում էր նաեւ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Վերջինս իր  ռուսաստանյան գործընկներից՝ ՌԴ պետդումայի պատգամավորներից  հետաքրքրվել է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք  հունվարի 12-ին Գյումրիում  Ավետիսյանների  ընտանիքի սպանության  մեջ  կասկածվող  Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին, սակայն այստեղ նրան մերժել են: «Ես անձամբ Մոսկվայում բարձրացրել

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031