Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան իրականացրել է ռազմական գործողություն Սիրիայի տարածքում

Փետրվար 22,2015 13:11

Թուրքիան դուրս է հանել իր զինվորականներին Սիրիայից, որոնք  հսկում էին Սուլեյման Շահի գերեզմանոցը: Գրում է Tass.ru-ն՝ վկայակոչելով «Հուրիեթ» թուրքական պարբերականը:

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ գործողությունը, որն իրականացվել է զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների միջոցով, սկսվել է շաբաթ երեկոյան, ավարտվել կիրակի առավոտյան: Գործողությունը իրագործվել է օգտագործելով 100 զրահապատ տեխնիկա: Թուրքիա է վերադարձել մոտ քառասուն մարդ,  որոնք պահպանում էին սրբատեղին «Իսլամական Հանրապետության» զինված խմբավորումներից, որոնց վերահսկողության տակ է հիմա գտնվում այդ շրջանը:

Լքելով տարածքը, զինվորականները պայթեցրել են գերեզմանոցի շինությունը, որպեսզի կանխեն իսլամիստ ծայրահեղականների՝ գերեզմանոցի գրավումը եւ այն, որպես ռազմական բազա նրանց կողմից օգտագործելը: Պարբերականի տվյալներով, այնտեղից դուրս է  բերվել մոտ հարյուր արկղ պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշն: Նախատեսվում է սրբատեղին վերակառուցել նոր վայրում, որտեղ կտեղփոխվեն «փրկված» արվեստի ցուցանմուշները:

Ինչպես հայտնել է իր հերթին «CNN Turk»-ը տարհանման ժամանակ զոհվել է   մեկ թուք զինվորական: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

 Պատրաստեց Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. kagrigo says:

    ««Իսլամական հանրապետություն«« / Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու։ Նմանօրինակ տեղեկություններ տեղադրելուց առաջ ճշտեք խնդրում եմ դրանց իսկությունը։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728