Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետացած 13-ամյա աղջիկը զբոսնել է սոցիալական կայքերի հետքերով

Փետրվար 21,2015 23:55

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ոստիկանները հայտնաբերել էին ոստիկանության կողմից փնտրվող Գյումրու բնակիչ 13-ամյա Քրիստինա Գարիկի Խաչատրյանին:

Վերջինս, ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հայտնել է, որ ինքը տարբեր վայրերում է եղել. Արարատի և Կոտայքի մարզերում, Երևան քաղաքում: Իսկ թե ի՞նչ էր անում այդ տեղանքներում, ասել է, որ գնացել էր պարզապես զբոսնելու, իր ծանոթներին տեսնելու:

Ի դեպ, անչափահաս աղջիկը ծանոթություններ է ձեռք բերել սոցիալական կայքերով:

Հիշեցնենք, որ նա գտնվում է տատիկի խնամքի տակ. մայրն աշխատում է Մոսկվայում: Մեր տեղեկություններով, անհետանալու օրը աղջիկը տատիկին ասել է, թե  դասերից հետո մեկ ժամով կուշանա, սակայն հեռախոսն անջատել ու կորել էր:

Դպրոցի տնօրենը, անչափ մտահոգված աղջկա ապագայով, մեր միջոցով հորդորեց լրագրողներին այլևս չանդրադառնալ կատարվածին, քանի որ սա հոգեբանորեն վատ կարող է անդրադառնալ Քրիստինայի վրա: Տնօրենն աշակերտուհու հետ դեռ դեմ առ դեմ չէր հասցրել խոսել, քանի որ նրան երեկ գիշեր էին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղափոխել Գյումրի, որտեղ և նրան քննել էին տեղի իրավապահները:

Հավելենք, որ աղջկա մայրը, լսելով նրա անհետացման մասին, շտապ վերադարձել է Մոսկվայից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728