Օրվա լրահոսը
Կարեն Ավագյան. «Իմ գնահատականները բացառապես քաղաքական են լինում»
«Ես ինքս ինձ քաղաքական գործիչ եմ համարում, և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների շրջանակներում»,-Aravot.am-ի հարցին՝ ներքաղաքական վերջին վերադասավորումներից հետո, մասնավորապես, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ գնաց հաշտեցման չի՞ զղջում Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած իր՝ մեղմ ասած խիստ գնահատականների համար, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն
Ով ումից առաջ կընկնի
Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի մի անկյունում, բավականին տեսանելի վայրում, օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհի մոտ ռուսական եկեղեցին սկսել է կառուցվել մոտ 2 տարի առաջ: Այս եկեղեցին կառուցվում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Աբրահամյանը դեռ 2013-ի սեպտեմբերին վստահեցրել էր, որ եկեղեցու կառուցումը կավարտվի 2014-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս այն կառուցվում է, ու
Մայրենիի օրը Օշականում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Մայրենիի օրվա միջոցառումների շրջանակներում նախարարության աշխատակիցները` նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի ղեկավարությամբ փետրվարի 21-ին այցելեցին Օշական և ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Միջոցառմանը ներկա էին նաև Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, լեզվաբաններ, ուսուցիչներ և
Մարդիկ աշխարհում ավելի ու ավելի քիչ առողջարար ուտելիք են ուտում. հետազոտություն
Թեեւ այժմ ավելի շատ միրգ, բանջարեղեն եւ առողջարար ուտելիք է հասանելի մարդկանց, քան երբեւէ, բայց, համաձայն 190 երկրներում անցկացված հետազոտության, աշխարհը ավելի շատ անառողջ ուտելիք է ցանկանում: 7online.com-ի տեղեկացմամբ՝ միջազգային հետազոտողները 1990-2010 թվականների ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 320 դիետաների մասին կարծիքներ եւ ուշադրություն են դարձրել, թե մարդիկ քանի անգամ են ասում, որ նրանք օգտագործել
Դավիթ Շահնազարյան. «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց». 1in.am
2014 թվականի դեկտեմբերի 12-ին տարածաշրջանում առաջատար քաղաքական հանդես` Turkish Policy Quarterly-ը հրապարակել է Դավիթ Շահնազարյանի «Նյարդային հարևաններ. Հայաստան-Թուրքիա արձանագրություններից 5 տարի անց» հոդվածը, որն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայի քաղաքական, դիվանագիտական և փորձագիտական շրջանակներում։ Կրճատված տեսքով հոդվածը հրապարակել է նաև ամենաընթերցվող անգլիալեզու թուրքական թերթերից մեկը՝ Hurriyet Daily News-ը։ Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ անգլերենից թարգմանությամբ։ Հայաստանի
Երկիրը պահող խարիսխը
Վերջերս, թեեւ, անկեղծ ասած՝ վաղուց, ես կարդացել ու, ցավոք, նաեւ տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում եւ իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշեւիկներով` որպես
Վահան Արծրունի. «Այստեղ չկա քաղաքականություն»
Վահան Արծրունու խոսքերով՝ այստեղ անհասկանալի խայտաբղետ մի պատկեր է , որտեղ ինքը տեսնում է միայն շահի գերակայության հանգամանքը «Անկիրթ մեծամասնությունը ձեւավորում է անկիրթ իրականություն»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց երգահան Վահան Արծրունին: Նրա խոսքերով՝ այդ իրավիճակում խորտակվում է քաղաքականությունը, մշակույթը, միջանձնային հարաբերությունները: Այդ իրավիճակը ձեւավորում է նաեւ բարքեր եւ հարաբերությունների
Ավետիսյանների տանը միակ կենդանություն հաղորդողը դեռ աշխատող ժամացույցն էր (ֆոտոշարք)
Այսօր գյումրեցիները Ավետիսյանների հարազատների հետ մտան նրանց տան բակ. տան ներսից պիտի դուրս բերեին լուսանկարները գերեզմանոց տանելու համար: Տան բակում դեռ փռված էր լվացքը՝ հիմնականում մանկական շորերով ու դրված էր այն երկաթյա դուռը, որ Ավետիսյանները գնել էին իրենց սպանությունից մի քանի օր առաջ տան փայտյա դուռը փոխելու նպատակով: Հերթով դուրս էին բերում լուսանկարները: Լուսանկարները, ըստ
Գագիկ Ծառուկյանը փող ունի, բայց հարուստ չէ
Այս համոզմանն է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – Այն, ինչ վերջին տասնօրյակում տեղի ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտում` Գագիկ Ծառուկյանին նվիրված Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո, աննախադեպ էր թերեւս մի առումով` իրադարձությունները շատ արագ զարգացան` մինչեւ տրամաբանական ավարտին հասնելը: Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ որ տեղի ունեցավ ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ
«Պերմյակովին Հայաստանից տարել են». Ավետիսյանների հարազատներ (տեսանյութ)
Ավետիսյանների հարազատներն առավել քան համոզված են, որ ռուս զինվորականը չէր կարող միայնակ սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: Հասմիկ Ավետիսյանի քույրն ասաց, որ ոչ մի նախաքննական գործողություն չի կատարվում: «Ես էլ կարող եմ թուղթ ու գրիչ վերցնել ու գրել, բայց արդյո՞ւնք, ոչ մի էֆեկտ չկա…Արդեն անցել է քառասուն օր :Ջուր խմելու է եկել, ու ընտանիքի սպանել,
Ազատ Արշակյան. «Կուսակցությունները պետք է թափանցիկ ֆինանսավորում ունենան»
Քանի որ «ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում» «Քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից, այսինքն՝ առաջին խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունենան»,- փետրվարի 21-ին «Հայք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրա խոսքերով՝ քաղաքական կյանքում այդ հավասարությունը չկա, քանի որ
«Հիմա պոմիդորի քոլերի տակից երեխա են ման գալիս, որ համոզեն՝ քիմիական ֆակուլտետում սովորեն»
«Նաիրիտի» նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը՝ «Նաիրիտի» աշխատել-չաշխատելու մասին Երեկ Համաշխարհային բանկը (ՀԲ) պատրաստակամություն հայտնեց «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար միջազգային փորձագետներ հրավիրել, որոնք ֆինանսական վերլուծություն կանեն եւ կասեն՝ «Նաիրիտը» կարո՞ղ է վերագործարկվել, թե՞ ոչ: Այդ նպատակի համար ՀԲ-ն մտադիր է որպես դրամաշնորհ հատկացնել 110 հազար դոլար: Համաշխարհային բանկի մասնագետների համոզմամբ՝
Ավետիսյանների հարազատները սպառնում են շրջափակել ռուսական ռազմաբազան (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր լրացավ դաժանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը: Այն, ինչ կատարվում էր Մյասնիկյան 188 հասցեում գտնվող նրանց տան դիմաց, բառերով նկարագրել անհնարին է: Տան ներսից լսվում էր միայն հարազատների ողբը, որոնք դուրս գալով դարպասներից ու տեսնելով իրենց մոտեցող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ սկսեցին աղերսել. «Գտեք իրական մարդասպանին»: «Գոնե իմանանք ո՞վ է, խնդրում
Արդարության համատեքստը
Ինչու է արդիական «Ես Ծառուկյան եմ» կարգախոսը «Երբ նրանք եկան կոմունիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Երբ նրանք եկան սոցիալ-դեմոկրատների ետեւից, ես լռեցի, որովհետեւ սոցիալ-դեմոկրատ չէի: Երբ նրանք եկան արհմիությունների ակտիվիստների ետեւից, ես լռեցի, որովհետեւ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան հրեաների ետեւից, ես լռեցի, որովհետեւ հրեա չէի: Երբ նրանք եկան իմ ետեւից, այլեւս
Փաստաբանի սպանության գործով երրորդ դատաբժշկական փորձաքննությունը երկարաձգվում է
2013 թվականի սեպտեմբերից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ ըստ մեղադրանքի Սամվել Դիլոյանի, Արեն եւ Արտակ Վերանյանների՝ խմբակային սպանության եւ խմբակային խուլիգանության հոդվածներով քրեական գործի դատաքննությամբ ապացուցվեց, որ հանգուցյալ փաստաբան Սամվել Շարբաթյանի հետ վիճաբանողը երեք մեղադրյալներից միայն Արտակ Վերանյանն է եղել, որն էլ, դեպքի հաջորդ օրը ներկայանալով իրավապահներին, խոստովանել է, որ ինքն է հարվածել տուժողին
Սկսվել են ԵԿՄ սերժանտական կոչումների քննությունները
«Պատանի երկրապահ» կառույցը ԵԿՄ-ում գործում է 1997 թվականից։ Այս կառույցով անցած տղաներն ու աղջիկները միշտ էլ ՀՀ լիարժեք քաղաքացի են դարձել՝ տիրապետելով տարբեր հմտությունների։ Այս կառույցի սաները նաեւ բանակի օրինակելի զինվորներ եւ սպաներ են դարձել։ Միշտ էլ ՊՆ ստորաբաժանումները շնորհակալագրեր են հանձնել ԵԿՄ-ին՝ բանակի համար օրինակելի կադրեր պատրաստելու համար։ Սակայն, 2014-ի սեպտեմբերի 9-ից, երբ ստորագրվեց
Ծանրաքաշ մեքենաները խոչընդոտում են «Զանգեր»-ի հատվածում ճանապարհի բացման աշխատանքներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը բաց է: Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը սաստիկ բքի և ցածր տեսանելիության հետևանքով շարունակում է դեռևս փակ մնալ: Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, անհրաժեշտ տեխնիկայի կիրառմանը խոչընդոտում են անսարքության պատճառով արգելակած իրանական ծանրաքաշ երեք ավտոմեքենաները, որոնց պատճառով այդ
Վեցամյա Հասմիկ Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարար է
Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» Շիրակի մարզի Բայանդուր գյուղի 6-ամյա Հասմիկ Մարտիրոսյանի նշիկների վիրահատության ժամանակ առաջացած բարդության պատճառների և դրա հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված քայլերի ուսումնասիրման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ, անեսթեզիոլոգ Զավեն Կալենտերյանի նախագահությամբ։ Հիվանդության վարման ընթացքին մասնագիտական գնահատական տալու նպատակով հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել
Մհեր Մկրտչյանը «վերադառնում» է
Դերասանի այրին՝ Թամար Հովհաննիսյանը հանրության սեփականությունը կդարձնի բազմաթիվ «փակ» էջեր Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը 17 տարի ԱՄՆ-ում բնակվելուց եւ ստեղծագործելուց հետո՝ 2013թ. ընդմիշտ վերադարձավ հայրենիք: Նա հայտարարեց, թե հայ հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա իր սցենարով ու ռեժիսուրայով բեմադրված «Վերջին կանգառը» պիեսով եւ առաջին անգամ գիրք-ալբոմի տեսքով անձնական արխիվից կներկայացնի ամուսնու՝ Մհեր Մկրտչյանի բեմական գործունեությանն առնչվող շուրջ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է սահմանում զոհի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր «հայկական կողմը դիվերսիա է իրականացրել»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ փետրվարի 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խմբերը, իբր, փորձել են հակամարտ զորքերի շփման գիծն անցնել: «Կատաղի մարտերից հետո հայկական ստորաբաժանումները նահանջել են»: Ադրբեջանի ՊՆ-ն նաեւ հաղորդել է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել
Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել
Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողները բողքում են մշտական դրամահավաքներից «Առավոտը» դժգոհություններ է ստացել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողներից: Նրանք նեղսրտել էին, որ մարտի 8-ին ընդառաջ սկսում են իրենցից գումարներ հավաքել: «Տոնից առաջ դրամահավաքության մրցավազքը նոր թափ է առնում` ո՞ր դասարանն ավելի շատ գումար կհավաքի, որը հնարավորություն կտա դասղեկին իրեն լավ զգալ
ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներով է սպառնում Ռուսաստանին. Росбалт
Սպիտակ տանը հայտարարում են Ռուսաստանի դեմ նորանոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստականության մասին այնքան ժամանակ մինչեւ դրանք կստիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: Ըստ Rosbalt.ru-ի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայի արեւելքում հրադադարի հաստատման պայմանավորվածության խախտումներից: Էռնեստը կոչ է արել «Մինսկի արձանագրությունները ստորագրած բոլոր կողմերին կատարել
Գիրք նվիրելու արշավ՝ ավանդո՞ւյթ, հաճո՞ւյք, թե՞ կենսակերպ
Արդեն մի քանի տարի է, ինչ փետրվարի 19-ը նշվում է իբրեւ գիրք նվիրելու օր: Եվ չնայած որքան էլ շատ են այն պնդումները, թե գիրք կարդալը, գնելն ու նվիրելը էլ մոդայիկ չէ, սակայն օրվա խորհուրդը ցույց է տալիս, որ դեռ պահպանվել են նախկին՝ գիրք կարդալու ավանդույթները: Փետրվարի 19-ին մեծ աշխուժություն կար հանրապետության գրախանութներում ու անհատ գրավաճառների
Ես քաղաքականությունից հեռացած ՀՀ առաջին նախագահ եմ
Սա էր Սերժ Սարգսյանին ուղղված Տեր-Պետրոսյանի բաց նամակի հիմնական ուղերձը Սխալ են բոլոր նրանք, ովքեր վերջին օրերին փորձում են Գագիկ Ծառուկյանին «դավաճան», «կես ճանապարհին փոշմանած» ու «անսկզբունքային» անվանել` նրա մի քանի ելույթների եւ վերջին հայտարարության միջեւ հակասություններ փնտրելով եւ «հիասթափված» բացականչություններ անելով: Փետրվարի 20-ի հանրահավաքի անցկացումը չեղյալ համարելով եւ «այսպես շարունակել չի կարելի» արձանագրումով` Ծառուկյանը
Ավարտվել է ակնհայտ սուտ մատնություն կատարողի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քաղաքացի Արթուր Կարապետյանի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Հրաչյա Պողոսյանի նկատմամբ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում
Ամենաթանկ ձմերուկը` $6000
Ճապոնիայում ընդունված է միմյանց դելիկատեսներ նվիրել, այդ պատճառով էլ էլիտար մթերքներն այնտեղ ամենաշատն են: Ամենաթանկ մթերքը համարվում է թագավորական սեխ յուբարին, որը 2 մուսկատ սեխերի հիբրիդն է: Այս սեխի զույգը կարող է հասնել 24 հազար դոլարի: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետա» կայքը, ըստ այդ կայքի հրապարակման՝ հաջորդ թանկ դելիկատեսը, դարձյալ Ճապոնիայում, սեւ ձմերուկն է`
Հայաստանից արտահանումը նվազել է 22 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ-ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ: Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային
Համեմի եւ սամիթի սերմերն ավելի օգտակար են
Համեմի համ ու հոտ սիրողներն այն օգտագործում են աղցանների եւ ճաշատեսակների մեջ՝ չիմանալով, որ այդ խոտաբույսը ունի նաեւ բուժական հատկություն՝ իր մեջ պարունակող եթերայուղի եւ ճարպայուղերի շնորհիվ: Առավել օգտակար է խոտաբույսի սերմը, որն ունի լեղամուղ, հակաթութքային, ցավազրկող, վերքերն ամոքող, մարսողական գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն: Օգտագործվում է լյարդի, լեղապարկի, լեղածորանի հիվանդությունների, թութքի, վերքերի, նյարդային գրգռվածության եւ
Տնտեսական ակտիվությունը խոստումնալից չէ. «Հայոց աշխարհ»
Տնտեսական տարին Հայաստանում մեկնարկում է ակտիվության բավական ցածր մակարդակով։ Անցած օրը վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 1,3 տոկոսով։ Դանդաղել է աճի տեմպը։ Անցած տարվա հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 1,8 տոկոս էր։ Դեկտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվությունը կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Չնայած դա անսովոր երեւույթ


















































