Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաթանկ ձմերուկը` $6000

Փետրվար 21,2015 11:30

Ճապոնիայում ընդունված է միմյանց դելիկատեսներ նվիրել, այդ պատճառով էլ էլիտար մթերքներն այնտեղ ամենաշատն են: Ամենաթանկ մթերքը համարվում է թագավորական սեխ յուբարին, որը 2 մուսկատ սեխերի հիբրիդն է: Այս սեխի զույգը կարող է հասնել 24 հազար դոլարի: Այս մասին հայտնում է «Մոյա պլանետա» կայքը, ըստ այդ կայքի հրապարակման՝ հաջորդ թանկ դելիկատեսը, դարձյալ Ճապոնիայում, սեւ ձմերուկն է` դենսուկեն, որի գինը 1 հատի համար հասնում է մինչեւ 6 հազար դոլարի: Այս ձմերուկը, ինչպես եւ սեխը, աճում է Ճապոնիայի Հոկայդո կզղու վրա եւ համարվում է հազվադեպ:

Ճապոնիայում թանկ մթերքներից մեկը համարվում է սուտակե (ռուբին) խաղողը, որի գինը հասնում է մինչեւ 54 հազար դոլարի: Այս խաղողի յուրօրինակ գույնը, քաղցրությունը եւ տեսքը առանձնացնում է խաղողի մնացած տեսակներից: Խաղողի ողկույզի ամեն հատիկը 20 գրամ է:

Քչերն են համտեսել սպիտակ ալբինոս` բելուգա ձկան ադամանդե խավիարը, որի 1 կգ արժե 10 հազար եվրո: Ինչքան տարիքով մեծ է ձուկը, այնքան խավիարի գույնը բաց է եւ թանկ:

tank.
Թանկությունը ոչ թե խավիարի, այլ ձկան հետ է պայմանավորված, քանի որ բելուգան շատ հազվադեպ ձուկ է, որը գրանցված է «Կարմիր գրքում»: Ձուկը սեռական հասունացման է հասնում 27 տարեկանում:

Միջազգային շուկայում` մսամթերքի տեսականու մեջ ամենաշատը գնահատվում է կոբե տավարի միսը, որի 1 կգ արժե 250-400 դոլար:

Այս կովերին կերակրում են խոտի եւ ցորենի ընտրանիով, խմեցնում են պրեմիում դասի գարեջուր եւ կատարում են հատուկ սթրեսի դեմ մերսումներ:

Ամենաթանկ սունկը աշխարհում` սպիտակ գետնասունկը, աճում է Ֆրանսիայում, Իտալիայում եւ Խորվաթիայում, որի 1 կգ արժե 32 հազար դոլար: Այս սունկը դժվար է գտնվում եւ պահպանվում, ինչի շնորհիվ էլ պահպանում է իր գինը:

tank..2

Զաֆրան համեմունքը եւս շատ թանկարժեք է` կգ 500-2500 դոլար: Համեմունքը համարվում է թագավորական: Դժվար ստացվող համեմունք է` 100 գրամ համեմունքի համար անհրաժեշտ է 5000 ծաղիկ: Համեմունքը սննդին տալիս է դեղնավուն երանգ եւ հանդիսանում է հականեխիչ, հանգստացնող, կարգավորում է նյութափոխանակությունը եւ հարթեցնում դեմքի մաշկը:

Հաջորդ թանկ մթերքը համարվում է կապույտ թունան, որի1 կգ հասնում է մինչեւ 8100 դոլարի: 2012 թվականի դեկտեմբերին կայացած աճուրդում 222 կգ ձուկը վաճառվել է 1,8 միլիոն դոլար:

Աշխարհում ամենաթանկ կարտոֆիլն աճում է Ֆրանսիայում` 1 կգ 457 եվրո:
Սուրճի տեսականիից ամենաթանկը համարվում է մուստանգի սուրճը՝ «Kopi Luwak», որի ստացմանը մեծ մասնակցություն ունի մուստանգը: Այս կենդանին ուտելով սուրճի ամենահասած եւ քաղցր պտուղները՝ արտաթորանքի տեսքով դուրս է հանում կորիզները, որն էլ հավաքվում եւ հատուկ մշակության է ենթարկվում` համարվելով էլիտար սուրճ: Այս սուրճի 1 կգ հասնում է մինչեւ 810 հազար դրամ: Ի դեպ, երեւանյան սրճարաններից մի քանիսում եւս կարելի է ըմպել այս սուրճից` վճարելով 1 գավաթի համար 6000 դրամ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

20.02.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728