Օրվա լրահոսը

«Այլ քաղաք»` ֆանտաստիկայի ժանրում միակ  ամսաթերթը

Փետրվարի 27-ից  մամուլի կրպակներում  կարելի է գտնել գրական նոր ամսաթերթ, որ կոչվում է «Այլ քաղաք»: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց պարբերականի խմբագիր Վահե Ղուկասյանը, այն, ի տարբերություն գոյություն ունեցող մյուս գրական ամսաթերթերի, ունի ժանրային հստակ ուղղվածություն՝ ներկայումս միակ ֆանտաստիկայի ժանրի պարբերականն է: «Այլ քաղաքը» դեռեւս չունի առնցանց տարբերակ, բայց նրա մասին տեղեկություններ եւ  թերթի որոշ

Հարաւային Տաքոթան Կը Դառնայ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող 43րդ Նահանգը. «Ասբարեզ»

ՓԻԵՌ, Հարաւային Տաքոթա.- Հինգշաբթի, 26 Փետրուարին, Հարաւային Տաքոթայի Ներկայացուցիչներու տունը 51 թեր, 17 դէմ քուէով վաւերացուց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը՝ դառնալով Ամերիկայի 43րդ նահանգը, որ ճանչցաւ է մարդկութեան դէմ այս մեծ յանցագործութիւնը: 28 հովանաւորներով ճամբայ ելած բանաձեւը կոչ կ՛ուղղէ արդար լուծում տալու Հայոց Ցեղասպանութեան հարցին, կը դատապարտէ ուրացումը եւ կը խրախուսէ Հարաւային Տաքոթայի դպրոցներուն

Կոնստանտին Կոսաչև. «ՀՀ-ում մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ». 168.am

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի համար կարևորագույն առևտրա-տնտեսական ու քաղաքական գործընկեր է: Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները Ռուսաստանի համար կարևոր են՝ յուրաքանչյուրն իր չափով. «Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»: Ադրբեջանին

Էդուարդ Շարմազանով. «Սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ն զղջում է իր արած հայտարարությունների համար». News.am

Հայաստանում բոլոր ոչ քաղաքական երեւույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ իրենք մնում են նույն կարծիքին: «Մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել: Բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել

«Ֆիլմում գովազդվում է հայ տղամարդու կերպարը, որը դինոզավրի պես գնալով վերանում է». ռեժիսոր

«Սա հայկական կինոյում առաջին շովինիստական կատակերգությունն է, որտեղ բացեիբաց խոսվում է հայի բարոյական կերպարի մասին, որն ավելի բարձր է, քան եվրոպական նորածին շատ  ազգերի արժեհամակարգը»,- ասում է ռեժիսոր Արա Երնջակյանը: Խոսքը նրա նոր` «Ժաննա» կինոկատակերգության մասին է, որի պրեմիերան տեղի ունեցավ այսօր` փետրվարի 26-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: «Ֆիլմը Ժաննա դ’Արկի պատմության հիման վրա է նկարահանվել, բայց

Հարց տվող գյուղապետը զգացել է, որ Սերգո Կարապետյանը կրակը կընկնի. (Տեսանյութ)

Aravot.am-ը Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքվեց՝ թե գյուղնախարար Սերգո Կարապետյանին Շիրակի մարզպետարանի դահլիճում կարտոֆիլի իրացման մասին հարց ուղղելուց ու «կարտոֆիլն էլ աղջկա նման է, առաջին ուզողին պիտի տաս» պատասխանը լսելուց հետո ինչպե՞ս արձագանքեց: «Ես մեզ հուզող հարցը բարձրացրեցի, այն է՝ ինչպե՞ս պիտի լուծվի կարտոֆիլի սպառման հարցը, ինչո՞վ պիտի օգնի պետությունը, գյուղնախարարը շատ ոգեւորվեց ու բավական

«Ցանկացած կին ու աղջիկ կարող է դատի տալ նախարարին». իրավապաշտպան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գյուղնախարար Սերգո Կարապետյանին՝ կարտոֆիլը աղջիկների հետ համեմատելու համար դատի տալու բոլոր հիմքերը տեսնում է: «Ցանկացած կին ու աղջիկ կարող է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հիմքով դատարան դիմել ու պահանջել առնվազն ներողություն: Այդ համեմատությունը վիրավորանք էր, աղջիկների արժանապատվությունը նվաստացնող»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը: Ըստ նրա, նախարարը այդ համեմատությամբ, հրապարակայնացրեց այն մտածելակերը, որ Հայաստանում գոյություն ունի

«Կառավարությունը խորհուրդը ստեղծում է «գրանտ» ստանալու համար»

Նախկինում էլ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի համար կառավարությունը դրամաշնորհ է ստացել, Արթուր Սաքունցն ասում է` ոչ ծրագիրն է հայտնի, ոչ էլ փողերի ծախսը: «Դա ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ է, այլ կոռուպցիան ընդլայնող խորհուրդ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին կառավարության նիստին հաստատվեց

Նախարարը իրեն այցելած կանանցից անհատական ներողություն էլ է խնդրել

Շիրակի մարզում գյուղատնտեսների հետ հանդիպման ժամանակ «կարտոֆիլը աղջկա պես մի բան է, առաջին ուզողին պիտի տաս» գյուղնախարարի համեմատությունից զայրացած մի խումբ կանայք ու աղջիկներ այսօր այցելել են անձամբ նախարարին: «Սկզբում չէր ընդունում, բայց մեր համառ պնդումներից հետո հանդիպումը կայացավ: Զրուցեցինք նախարարի հետ նա արդարացավ, թե թյուրիմացություն է ու նպատակ չի ունեցել վիրավորել որեւէ կնոջ, բայց 

Հարկային պարտավորությունները ներելու վատ հետեւանքները

Ինչո՞ւ խաշթառակցիները հողի հարկ չեն վճարում

Գեւորգ Կոստանյանին դատի են տվել, հայցից չեն հրաժարվելու

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ն չի պատրաստվում Վարչական դատարանից հետ վերցնել գլխավոր դատախազի՝ Պերմյակովի հարցով ռուս գործընկերոջն ուղարկած նամակի բովանդակությունը հրապարակելու հարցում պարտավորեցնելու մասին իրենց հայցը: Չնայած, հիշեցնենք որ Հայաստանի գլխավոր դատախազությունը նախօրեին հրապարակեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված նամակի լուսապատճենը, որում հաստատվում է, որ փետրվարի 3-ին Գևորգ Կոստանյանը դիմել է ռուս գործընկերոջը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության

Անահիտ Բախշյանն իրեն դատի տալու դպրոցի տնօրենի հայտարարությանն ի պատասխան. «Մարտահրավերը նետել եմ, ձեռնոցը վերցրել է»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մասին աղաղակող չարաշահումներ է հրապարակել: Նա մասնավորապես, ուսումնասիրել է ուսուցիչներին տրվող պարգևավճարները և դպրոցի աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում, եղած տեղեկատվությունը: Անահիտ Բախշյանը հավաստիացրել է, որ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ տարիֆիկացիոն մատյանում չգրանցված անձինք են պարգեւատրվել: «2014 թվականին 5 մլն դրամ գումար է հատկացվել պարգևավճարների համար,

Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի

2015 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Օլիմպիական ավան»-ի հարևանությամբ գտնվող վագոն-տնակի մեջ դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել  քննչական խումբը՝ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Վագոն-տնակում հայտնաբերվել է 40-ամյա

Ովքեր տուժել են «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի գործունեությունից՝ խնդրում ենք դիմել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է  ավիատոմսեր և հյուրանոցի փաթեթներ ձեռք բերելու պատրվակով «Թայմ Թրավել Քլաբ» ՍՊԸ տնօրենի կողմից  խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քաղաքացու գրավոր հաղորդման հիման  վրա  նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված ընկերության տնօրենի հետ կնքվել է ավիատոմսերի և հյուրանոցի փաթեթների ձեռքբերման

«Այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է»․ Սեդա Սաֆարյան. «Ազատություն»

Սերժ Սարգսյանի որոշմամբ 2009-ին լուծարվեց փաստահավաք խումբը: Սեդա Սաֆարյանը հիշում է՝ իրենց ձեռքի տակ կային բազմաթիվ արժեքավոր փաստեր, բայց անտեսվեցին․ իշխանությունները իրենք իրենց տակը չէին փորի: Հակառակ դեպքում, կոնկրետ հանցագործներ կանգնելու էին դատարանի առջև․- «Եվ 7 տարի առաջ, և 7 տարի հետո ես նույն կարծիքին եմ, որ այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է,

Ազատանի գյուղապետարանը տակնուվրա են արել՝ թռցնելով կոնյակ, հուշանվերներ…

Փետրվարի 21-ին  անհայտ անձինք գիշերով մտել են Շիրակի մարզի Ազատան համայնքի գյուղապետարանի շենք՝ գումար ման գալով այնտեղ: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը Aravot.am-ին ասաց, որ գողերը կոտրել են գյուղապետարանի գրեթե բոլոր սենյակների կողպեքները՝ թվով 7-8, տարել են իր առանձնասենյակում եղած  հուշանվերները, կոնյակները: Անգամ հուշանվեր-խնայատուփ է եղել այնտեղ, ջարդել ու տարել են հավաքված գումարը՝ մոտ 5-6 հազար

Տիգրան Բալայանը` Իսրայելի ԱԳ նախարարի քայլին ի պատասխան

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական արշավի շրջանակներում Ավիգդոր Լիբերմանի ներկայությունը ադրբեջանական քարոզչության կողմից կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառմանը։ Պատասխան. Անհարիր է, որ որևէ քաղաքական գործիչ կարող է թույլ տալ իրեն ներքաշել ադրբեջանական էժանագին քարոզչական շահարկումների մեջ։ ՀՀ ԱԳՆ

Մոլորությունից մինչև բացահայտում. շաբլոնային գաղափարները չեն աշխատում

Սիվիլիթաս հիմնադրամն իր տարեկան 7-րդ զեկույցը վերնագրել է «Հայաստան 2014». մոլորության տարի:  Հետազոտությունը կատարված է` միջազգային և տարածաշրջանային զարգացումների համապատկերում ներկայացնելով Հայաստանի ներքին և արտաքին զարգացումները, տնտեսական հիմնական խնդիրներն ու միտումները։ Այն կենտրոնանում է ոչ թե երևույթների ժամանակագրական շարադրման, այլ դրանց խորքային պատճառների վերհանման վրա՝ կանխատեսելով հնարավոր զարգացումները՝ առաջարկելով լուծումներ։ Օրինակ` 2008-ի զեկույցը վերնագրվել էր

Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն. pastinfo.am

Պրոբացիոն պետական ծառայության ներդրումն ապահովող օրենսդրական նախագծերի փաթեթը կառավարություն կներկայացվի արդեն մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին այսօր հրավիրված քննարկմանը հայտարարեցին աշխատանքային խմբի անդամները` հավելելով, որ այն այժմ քննարկվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների կողմից: Նրանցից ստացված առաջարկություններն ու կարծիքները հաշվի առնելուց հետո նախագիծը կներկայացվի կառավարության, ապա նաև` ԱԺ հաստատմանը: Ի դեպ, հետաքրքրական է, որ, ինչպես այսօր ներկայացվեց

Հոգեբանը` դպրոցներում անմոռուկ բաժանելու մասին. «Դա շրջահայաց որոշում չէ»

Aravot.am-ը հոգեբանական գիտությունների թեկնածու Խաչատուր Գասպարյանից հետաքրքրվեց՝ որպես հոգեբան ի՞նչ կարծիքի է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկները որոշ դպրոցներում աշակերտներին բաժանելու մասին, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ դպրոցահասակ երեխաների վրա: «Իմ տպավորությամբ, դա այնքան էլ շրջահայաց որոշում չէ. մինչեւ երեխաներին անմոռուկներ բաժանելը պետք է նախ սկզբում որոշակի գիտելիք եւ վերաբերմունք ձեւավորել: Երեխան չունի սեփական հիշողություն, իսկ

Ինչո՞ւ է Թբիլիսիի ադրբեջանական միակ թատրոնի տնօրենը միշտ վրացի նշանակվում

Մառնեուլիի ադրբեջանցին վրացական ազգայնականության մասին

ՀՀ-ում կկատարվի բացառիկ հետազոտություն, որը կպարզի մարդկանց հակվածությունը քաղցկեղի նկատմամբ

ՀՀ-ում այսուհետ կկատարվի այնպիսի հետազոտություն, որի միջոցով հնարավոր կլինի երեխայի ծնվելուց անմիջապես հետո պարզել` արդյոք նրա օրգանիզմն ունի հակվածություն քաղցկեղի և տարաբնույթ այլ հիվանդությունների նկատմամբ: 2014-ին Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ)` որպես ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից իրականացվող «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման» մրցույթի շահառու ձեռք է

Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացումը, ողջունեց դեսպան Միլսի որդեգրած՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու քաղաքականությունը: Այս համատեքստում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը` ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը, մասնավորապես, համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական

Մեծ Այրումի ավագանին«կանաչ լույս վառեց» նոր պոչամբարի կառուցման համար. ԷկոԼուր

Մեծ Այրումի ավագանին, հաշվի չառնելով իր բնակիչների առարկությունները, փետրվարի 26-ին փոխեց համայնքի 12 հա գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցման համար: ԷկոԼուրի աղբյուրի համաձայն, առանց քննարկում ծավալելու, Մեծ Այրումի ավագանու երեք անդամները` Մեծ Այրումի դպրոցի տնօրեն Սոֆյա Այվազյանը, նախկին գյուղապետ Պապիկ Առուժանյանը եւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Սամվել Միրզոյանը, հապճեպ ստորագրել

«Պետք է կոտրվի այն կարծրատիպը, որ եթե մարդը անբուժելի հիվանդ է, ուրեմն պիտի տանջվի ցավից»

Հայաստանում տարեկան 18 հազար մարդ պալեատիվ (ամոքիչ) բուժօգնության կարիք ունի: Այս տվյալն այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և «Միջազգային պալիատիվ խնամքի նախաձեռնության»  կողմից կազմակերպված «Տեսությունից մինչև պրակտիկա. Մանկաբուժական ցավամոքիչ խնամքի զարգացումը` ցավամոքիչ խնամքի շրջանակում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը: Դավիթ Ամիրյանը մեզ

Ռուսաստանի տնտեսական խնդիրները նշանակում են, որ ԵՏՄ-ն կոշտ մեկնարկ է ունեցել. Globaltimes

Եվրասիական տնտեսական միության սկիզբը դրվել է Ռուսաստանի եւ Միությունը նախաձեռնած երկրների տնտեսական վիճակների համար շատ բարդ ժամանակաշրջանում: ԵՏՄ պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները Մոսկվայի վերաբերյալ բացասական կարծիքներ են արտահայտել: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կիրառված պատժամիջոցները ճգնաժամ առաջացրեցին Ռուսաստանի տնտեսությունում, ինչը դրսեւորվեց ռուբլիի կտրուկ արժեզրկմամբ: ԵՏՄ-ին կատարած իր անդրադարձում «Global

Գյումրեցի  ցուցարարին անգամ հետաքրքիր չէ, թե որ հոդվածով են իրեն մեղադրում    

Շիրակի մարզի քննչական բաժնում  բավական երկար՝ մոտ 2-2,5  ժամ  հարցաքննելուց հետո քիչ առաջ քրեական գործ է հարուցվել Ավետիսյանների սպանությունից հետո Գյումրու  ցույցերին  մասնակցած երկրորդ  անձի՝   26-ամյա  Անուշավան Հարությունյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258- հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ հոդվածներով: Հոդվածը  կոչվում է « Խուլիգանություն»: Երիտասարդը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն ոստիկանություն են հրավիրել

Շարմազանովն՝ ընդդեմ եթերում կլկոցների

Այսօր ԱԺ-ում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014-ի գործունեության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարց ուղղեց ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին, թե «խի՞ եթերում ցույց չեն տալիս մեր այն հերոսներին, Արցախյան գոյամարտի այն մասնակիցներին, որոնք լավ ախպեր չունեն, լավ պաշտոն չունեն, իշխող կուսակցության անդամ չեն, կամ միտինգավոր չեն: Այդ մարդկանց չեն ճանաչում: Մենք հազարավոր հերոսներ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը անդրադարձ է կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանի հունվար-փետրվար ամիսների գործունեությունը, հակիրճ անդրադարձ կատարել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակին ու քաղաքական իրադարձություններին : Խորհրդարանը հաստատել է 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը, որի անդամներ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031