Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաւային Տաքոթան Կը Դառնայ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող 43րդ Նահանգը. «Ասբարեզ»

Փետրվար 27,2015 06:27

ՓԻԵՌ, Հարաւային Տաքոթա.- Հինգշաբթի, 26 Փետրուարին, Հարաւային Տաքոթայի Ներկայացուցիչներու տունը 51 թեր, 17 դէմ քուէով վաւերացուց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը՝ դառնալով Ամերիկայի 43րդ նահանգը, որ ճանչցաւ է մարդկութեան դէմ այս մեծ յանցագործութիւնը:
28 հովանաւորներով ճամբայ ելած բանաձեւը կոչ կ՛ուղղէ արդար լուծում տալու Հայոց Ցեղասպանութեան հարցին, կը դատապարտէ ուրացումը եւ կը խրախուսէ Հարաւային Տաքոթայի դպրոցներուն մէջ Հայոց Ցեղասպանութեան մասին դասաւանդումը: Բանաձյեւը նաեւ կ՛ակնարկէ յոյներու եւ ասորիներու ցեղասպանութեան:
Բանաձեւը 2015ը կը հռչակէ Հայոց Ցեղասպանութեան Յիշատակութեան տարի եւ կոչ կ՛ուղղէ Միացեալ Նահանգներու Քոնկրեսին եւ նախագահին պաշտօնապէս ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728