Օրվա լրահոսը
Մոսկվան ճանաչեց Ղրիմի անկախությունը. Ազատություն ռ/կ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ ստորագրել է հրամանագիր Ղրիմը որպես անկախ պետություն ճանաչելու մասին։ Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռադիոկայանի կայքում:
Թբիլիսին դեմ է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը. Ամերիկայի ձայն
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն: Վրաստանի նախագահը մարտի 17-ին հրապարակված հայտարարության մեջ շեշտել է, որ, քանի որ Ուկրաինայի սահմանադրությամբ նման հանրաքվեի անցկացման հնարավորություն չի նախատեսվում, ապա հանրաքվեն իրավաբանական հետևանքներ չի կարող ունենալ: Մարգվելաշվիլին, բացի այդ, ասել է, թե «անհնար է խոսել ժողովրդի ազատ ընտրության և կամքի արտահայտման մասին
Интерфакс. Չինաստանը հավատարիմ է չմիջամտելու սկզբունքին. Ուկրաինայում ՉԺՀ դեսպան
Ուկրաինայում Չինաստանի դեսպան Չժան Սիյունը հայտնել է, որ Չինաստանի ժողովրդական հանրապետությունը հավատարիմ կմնա իր արտաքին քաղաքականության չմիջամտելու սկզբունքին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մարտի 15-ին Ուկրաինայի հարցով քննարկված բանաձևի շրջանակներում փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովի և Չինաստանի դեսպանի հետ հանդիպմանը Սիյունը ասել է, որ «Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական
Կողոպուտներ կանանց նկատմամբ Մալաթիայում. (Տեսանյութ)
Փետրվարի 25-ից մարտի 3-ը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գողությունների դեպքեր էին գրանցվել. անհայտ անձը 3 կանանց պարանոցներից քաշել-պոկել էր ոսկյա շղթաներ՝ նրանց պատճառելով 80- 400 հազար դրամի նյութական վնաս: Ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է ՏեԲ-2 թաղամասի բնակիչ, «Բոյով» մականունով Արմեն Վարդանյանը, ում տուժողները ճանաչել էին առերեսման ժամանակ: Տուժողները դիմել էին ոստիկանություն, հարուցվել
Մարքսիստն ապաքինվել է «կարդիոյաստրեբ»-ի շնորհիվ
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն, ով առողջական խնդիրների պատճառով օրերս տեղափոխվել էր սրտաբանության ինստիտուտ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրեն շատ լավ է զգում: «Քաղաքական գործչի մահը սկսվում է ոչ թե սրտի կանգից, այլ բանականության»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը հումորով հավելելով, որ այդ ամենն արտահերթ նախագահական ընտրություններից առաջ պրոֆիլակտիկա էր: Դավիթ
Դերասանները դեմ են պարտադիր կենսաթոշակայինին. (Տեսանյութ)
Մնջախաղի, Ստանիսլավսկու անվան, Պարոնյանի անվան, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները այսօր՝ մարտի 17-ին, պատրաստել էին գեղարվեստական իրազեկման ակցիա՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին: Ակցիաներ տեղի ունեցան Առնո Բաբաջանյանի արձանի շրջակայքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ Հանրապետության հրապարակում: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային եւ Մնջախաղի թատրոնների դերասանուհի Իննա Հախնազարյանը հայտարարեց, որ իրենց իրավունքների համար գեղարվեստորեն են պայքարում.
Ռոբերտ Ահարոնյան. «Ես չեմ իջնի այն մակարդակի, որ Սուրենյանցի քիթը կամ աչքի տակը կապտացնեմ»
«Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Սուրեն Սուրենյանցը գտնվում է «բելայա գարյաչկայի» տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն` անդրադառնալով Սուրեն Սուրենյանցի վերջին հարցազրույցին , որտեղ վերջինս պնդում է, թե գրառումը , որը կատարել էր ֆեյսբուքյան իր էջում, իբր Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար է վերցրել` «Փակ շուկայի» ցույցերը կազմակերպելու
Ֆավորիտ էին համարում Լեւոն Արոնյանին
Շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ մասնագետները գրեթե միաբերան ֆավորիտ համարում էին Լեւոն Արոնյանին: Անգամ մեկնարկային տուրում Վիշվանաթան Անանդից կրած պարտությունից հետո էլ նրանց կարծիքը չի փոխվում: Ինքը՝ Արոնյանը, այդ պարտությունից հետո լրատվամիջոցներից մեկին հայտարարել է, թե ինքը որպես կանոն իր իսկական խաղը խաղում է պարտություն կրելուց հետո: Չորրորդ տուրում Շախրիյար Մամեդյարովը առավելության
ԼՂՀ-ն անկախացել է ԽՍՀՄ փլուզման համատեքստում, ուստի Ղրիմի հետ համեմատությունները տեղին չեն
Հարցազրույց ԼՂՀ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ -Ղրիմի հանրաքվեն արդեն կայացած փաստ է` թեպետ այն իրարամերժ մոտեցումների տեղիք է տալիս: Ի՞նչ գնահատականներ կտաք այս նոր իրավիճակին: – Թե ինչո՞ւ Յանուկովիչի իշխանազրկությունից հետ անմիջապես Ղրիմում որոշեցին «վերադառնալ Ռուսաստանի կազմ», այդ մասին, երեւի, կիմանան գալիք սերունդները: Կատարվածն, ինձ թվում է, գործարք էր Յանուկովիչի եւ Ռուսաստանի միջեւ,
«Եթե կառավարությունը ձևախեղված է, մեղավոր եք նաև դուք». հոգեբանը` «հրաշալի քառյակին»
Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ կառավարության հրաժարականը պահանջող չորս քաղաքական ուժերին` ԲՀԿ-ՀԱԿ-Ժառանգություն-ՀՅԴ կամ Լևոն Տեր-Պետրոսյանի բառերով ասած «հրաշալի քառյակին» չի հաջողվի հասնել իր նպատակին, քանի որ նրանց նպատակը քաղաքական զարգացումների տեսանկյունից կեղծ է շարադրված: Բացի այդ, ըստ հոգեբանի, այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը` իր գործող անձանցով, ղեկավարներով կարող էր ինչ-որ
«Ամեն հիմարին չեն առարկում». արձագանքում է Վոլոդյա Ավետիսյանի գլխին «սարքելու» մեղադրանքներին
Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հիմարություն է համարում իր հասցեին ուղղված իր մարտական ընկերների մեղադրանքները, թե ինքն է «սարքել Վոլոդյա Ավետիսյանի գլխին»: Հիշեցնենք, որ այսօր ազատամարտիկ Յուրա Աթոյանը հայտարարեց, որ Խաչիկ Ավետիսյանն է Վոլոդյա Ավետիսյանի գլխին սարքողը, ու նրա տեսակետը կիսեցին մի շարք ազատամարտիկներ: Պարոն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նախ ծիծաղեց՝ լսելով մարտական ընկերների մեղադրանքները, հետո հակադարձեց.
Տավուշի սահմանագոտում գյուղացիները վտանգի տակ են մշակում հողերը
Սահմանամերձ գյուղերում շատ են չմշակվող հողերը
Ալվարդ Պետրոսյան. «Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոտքերն ամպոտ, թող հայտարարություններ չանի»
Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «1999 թվականից հետո, առաջին անգամ, Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների եւ բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետեւողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված»: Առաջին նախագահի այս հայտարարության
Սուրեն Սուրենյանց. «Շանտաժի հեղինակը Սամվել Ալեքսանյանը չի»
«Իմ եւ պարոն Ալեքսանյանի միջեւ որեւէ խնդիր չի եղել ու չկա: Տեղի ունեցածը Ռոբերտ Ահարոնյանի բարոյական շանտաժի հետեւանք է»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Սուրեն Սուրենյանցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ, վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Սամվել Ալեքսանյանից հինգ հազար դոլար էր վերցրել` «Փակ շուկայի» համար ցույցեր անելու համար: Դրան հետեւեց Ռոբերտ
Էդվարդ Նալբանդյան. «Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Հայլուր» լրատվական ծրագրի հարցին Հարց. Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո։ Պատասխան. Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Հարց. Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ուկրաինական ճգնաժամը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Պատասխան. Մենք
Կապանցիները ցանկանում են, որ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես այցելեն Կապան
Մարտի 15-ին Կապան ժամանած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ կապանցիները հարցեր տալուց բացի նաեւ խնդրանքով դիմեցին բանախոսներին: «Որպես կապանցիներ, որպես սյունեցիներ մեր ցանկությունն այն է, որ 4 ոչ իշխանական ուժերից ամեն մեկի պատգամավորը, ներկայացուցիչը գոնե այսպիսի շրջագայությունների գա, լինի ժողովրդի կողքին, լսի մեր խնդիրների, հոգսերի
Հովիկ Աբրահամյան. «Ժողովրդավարությունը հարատև չէ առանց ժողովրդավարական մշակույթի»
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները
Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին. News.am
Ղրիմի հանրաքվեի հաջորդ օրն իսկ Սպիտակ տունը հայտարարել է ռուսաստանցի 7 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների մասին: ԱՄՆ գանձարանը նաեւ պատժամիջոցներ է ընդունել չորս ուկրաինացների նկատմամբ, այդ թվում՝ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Ղրիմի երկու նախկին առաջնորդների, հաղորդում է Associated Press-ը: Ցուցակում հայտնվել են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչպես Վլադիսլավ Սուրկովը, Սերգեյ
Ղրիմի հանրաքվեն Ուկրաինայի տրոհման իրավական նախադրյալն է
«Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության համատեղ գործադրած ջանքերի և տեղի քաղաքական վերնախավի պահվածքի արդյունքում հանգեց նրան, որ սկսվեց երկրի տրոհման գործընթացը: Այդ համատեքստում Ղրիմի հանրաքվեն նշված գործընթացի ոչ թե մասն է միայն, այլ դրա հետագա ծավալմանը նպաստող իրավական նախադրյալը»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ մեր զրուցակցի, երեկ
Հունգարիայի Օմբուդսմենը դատապարտել է Սաֆարովի արտահանձնումը
Օրերս Հունգարիայի Օմբուդսմենը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներկայացրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ Հունգարիայի Օմբուդսմենի արտահերթ զեկույցը: Հունգարիայի Օմբուդսմենը քննադատել է հունգարական կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարի գործողությունները՝ կապված Սաֆարովի արտահանձնման հետ: Զեկույցում մասնավորապես նշված է. «Երբ խոսքը վերաբերում է նման դեպքերին, պետությունը պետք է ավելի աչալուրջ լինի և պահանջի
ԼՂՀ ԱԳՆ-ն դիտարկում է Ղրիմում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում
ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Ղրիմի կարգավիճակի հանրաքվեի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար
Կանանց առողջության պահպանման միամսյակ. Մեկ շաբաթում դիմել է 5982 կին
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ողջ հանրապետությունում իրականացվող կանանց առողջության պահպանման միամսյակի առաջին շաբաթվա ընթացքում Երևանում և Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում կազմակերպված «բաց դռների» օրերի ընթացքում դիմել է 5982 կին։ Երևանի պոլիկլինիկաներ դիմած 3786 կանանցից 2507-ին տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, 2066-ը ենթարկվել է առաջնակի զննման մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, 1853
Լեւոն Արոնյանը Պյոտր Սվիդլերին փրկվելու շանս չտվեց
Քիչ առաջ Խանտի-Մանսիյսկում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի չորրորդ տուրում 57-րդ քայլում հաղթեց գրոսմայստեր Պյոտր Սվիդլերին: Ռուսաստանի բազմակի չեմպիոնն ամբողջ պարտիայի ընթացքում համառորեն պայքարում էր փրկվելու ուղի գտնելու համար, սակայն մեր շախմատիստնը նրան այդպիսի շանս չտվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` susanpolgar-blogspot-ի
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է պատգամավորի հարազատին պատկանող ռեստորանից հնչող բարձր երաժշտության դեմ
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը: Ռեստորանում հնչում է կենդանի երաժշտություն, և, քանի որ ձայնամեկուսացման աշխատանքներ չեն կատարվել, հնչող
2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում. «Շանթ և ազատություն» հիմնադրամ
Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։ Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ
Դեսպան Մանուկյանն այցելել է Աջարիայի Ինքնավար Հանրապետություն
Մարտի 15-ին և 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցելություն ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն: Առաջին հանդիպումը կայացավ Բաթումի քաղաքապետի պաշտոնատար Գիորգի Երմակովի հետ, ով ներկայացրեց Բաթումի զարգացման հեռանկարներն ու ուղղությունները՝ ընդգծելով բաթումահայերի ավանդական դերը քաղաքի զարգացման գործում: Դեսպան Մանուկյանն իր հերթին խոսեց Բաթումում առաջիկա զբոսաշրջային շրջանի ընթացքում մեր հայրենակիցների՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետություն այցելությունների հետ
Արմեն Մարտիրոսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ճիշտ չէ, որ մնացածի աշխատանքը չեն տեսնում»
«Համաձայն չեմ առաջին նախագահի հետ, այդպես չէ: Ես ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարազատ քաղաքական թիմին այդքան բարձրացնում է, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց իրականությունն, իհարկե, այլ է»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մարտի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե 1999-ից հետո առաջին անգամ է,
Գյումրիում սպանված թուրք Էվոն թուղթուգրեր է արել ու հայ աղջիկներին տարել Թուրքիա՞. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես հայտնի է, նախորդ օրը Գյումրու Մուշ 2 թաղամասի բնակիչ, ազգությամբ եզդի 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը ավտոտնակի մեջ սպանել էր իր խորթ հորը` ազգությամբ թուրք Էվիլիա Գյուլիշթեքինին: Aravot.am-ի հետ զրույցում Մաքսիմի մորաքույրը` Բասի Ալիխանի Շաքոյանն ասաց, որ հպարտ է իր քրոջ որդիով, քանի որ իրենց հոգեպես մաքրեց, ազատեց «գազան մուսուլմանից», որն ամուսնանալով իր քրոջ` Մայայի հետ`
Բերեզովսկին օլիմպիական ուղեգրերի հույսեր է փայփայում
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին armnoc.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ օրերս մեր ֆեդերացիան Եվրոպայի հեծանվային սպորտի միությունից 75 նոր հեծանիվ է ստացել, որոնց մի մասը բաժանվել է մարզիկներին, իսկ մյուսն առայժմ պահեստավորվել է: Բերեզովսկին նաեւ հույս է հայտնել, որ առաջիկայում կայանալիք աշխարհի գավաթի փուլային մրցումներում եւ աշխարհի առաջնությունում հայաստանցի երիտասարդ հեծանվորդներ Մհեր
Նամակ ՄԱԿ-ին. Պահանջում են քննարկման դնել Նախիջևանի ինքնավար հանրապետության Հայաստանի կազմում լինելու պատմական օրինականությունը
«Նախիջևան» ազգային քաղաքական նախաձեռնությունը իր բողոքն ու անհամաձայնությունն է հայտնում պատմական Հայաստանի անբաժանելի մասնիկը կազմող, իսկ այժմ ապօրինաբար Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կատարված հայ ժողովրդի, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ: Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջազգային օրենքներով ու նորմերով , արդարության հասնելու ակնկալիքով, դիմում ենք Ձեզ, քանի որ