Օրվա լրահոսը
Հունվարին պաշտոնյաններն իրենց կանանց հետ մի բոլ կհանգստանան
Կառավարությունն ամեն ինչ անում է ամանորյա տոներն որքան հնարավոր է` երկարացնել, եւ որքան հնարավոր է, ուշ գործի դուրս գալ: Կառավարության վաղվա նիստին առաջարկվելու է 2015 թվականի հունվարի 8-ի եւ 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014 թվականի դեկտեմբերի 20-ը եւ 27-ը` շաբաթ օրերը: Հունվարի 8-ն ու 9-ը հինգշաբթի եւ ուրբաթ օրեր են, իսկ առջեւում էլ` շաբաթ
Կարեն Գրիգորյանը պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում
Բարսելոնում ավարտվեց վեց գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը, որին մասնակցում էր նաեւ Կարեն Գրիգորյանը: Եզրափակիչ տուրում հայ շախմատիստը սեւերով ոչ ոքի խաղաց գրոսմայստեր Կսաբա Բալոկի հետ եւ 2,0 միավորով պայքարն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մայրս հայ է», «սիրում եմ ադրբեջանցիներին». Թինա Կանդելակի
Ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին հերքել է լուրերը, թե իրեն առաջարկել են ստանձնել Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը, այդ մասին նա ասել է «Հաքքին.ազ»-ին տված հարցազրույցում: «[Նախարարի պաշտոնի մասին լուրերը] ընդամենը բամբասանքներ են: Թեև իմ մայրը հայ է, իսկ հայրը՝ վրացի, դրա համար ես իմ հայրենիքը Վրաստանն եմ համարում ու շատ եմ սիրում: Սակայն ինձ ոչ ոք
Աջակցություն Հայաստանի կույրերի և խուլերի միավորումների առավել կարիքավոր անդամներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա`դեկտեմբերի 3-ի առիթով, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և քաղաքապետարանի կողմից առավել կարիքավոր թվով 85 շահառուի տրամադրել դրամական աջակցություն: Փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքը՝ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները
Աշխարհն այսօր զարգանում է ինտեգրացիոն հենքի վրա. Հերմինե Նաղդալյան
Այսօր խորհրդարանում շարունակվեց ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու որոշման պայմանագրի քննարկումը, որը ուղղորդվեց ընդդիմադիրների կողմից մի շարք մտահոգություններ պարունակող ելույթներով: Այդ մտահոգությունների շուրջ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեսակետը: – Տիկին Նաղդալյան, արդյոք հիմնավոր են մեր ընդդիմադիր պատգամավորների պնդումները, թե ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը կկորցնի իր անկախությունը. խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական անկախությանը: – Ինքնիշխանությունը, անկախությունը բացարձակ
Երևանի կենդանաբանական այգում, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում հատուկ կարիքներով երեխաների համար ճոճանակներ են տեղադրվել
Հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին կազմակերպված միջոցառումների համատեքստում հանրությանն է ներկայացվել Երևանի կենդանաբանական այգում հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված ճոճանակը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Նախաձեռնության իրականացմանը մասնակցել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը, ինչպես նաև «Երևան ինթերնեշնլ Ռոտարի
«Ջրառատցիներն իրենք են մեղավոր»
Համաձայն Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու N 147 որոշման՝ սեպտեմբերի 27-ին Սևանա լճից ջրառի հետևանքով տուժած Ջրառատ թաղամասի 15 ափամերձ տնտեսություններին տրամադրվելու է դրամական օգնություն 720.000 դրամի չափով: Հիշեցնենք, որ մեր նախորդ հանդիպումների ժամանակ քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանը նշել էր, որ վնասի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կներկայացվի մարզպետարան, ապա կքննարկվի կառավարության նիստի օրակարգում: Նոր որոշումը
Լևոն Զուրաբյանը՝ դրամի արժեզրկման մասին. «Ունքը դզելու տեղը, աչքն էլ հանել եք»
Այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի կարևորագույն թեմաներից էր դոլար-դրամ հարաբերակցությունը և դրամի արժեզրկումը: Այս թեմայով կառավարությանը հարցեր հղեցին ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ՀՀ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքրվեց՝ մարտի 1-ի ոճրագործության մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը վերաբերող՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի նամակին ՀՀ կառավարությունը ի՞նչ պատասխան
Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին. «Եթե դու ինքդ ներսից ուժեղ չես, խիարի դուխին էլ կփաթաթեն»
«Չի կարելի այդքան պրիմիտիվացնել: Դա սեփական ժողովրդի ճաշակը չգնահատող մարդու մոտեցում է»,- այսօր Aravot.am-ի հարցին՝ իսկապե՞ս գալիս են «Տրոյնոյ օդեկոլոնի», «Բալետ կրեմների» եւ «Կրասնայա Մոսկվայի» ժամանակները՝ այսպես պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն այդպիսի մտահոգություն հայտնեց՝ ասելով, որ հիմա ի՞նչ, կանայք Տրոյնոյ օդեկոլոն կամ վարունգի դուխի՞ են օգտագործելու: Արծվիկ
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները զորակցությունն են հայտնում նաիրիտցիներին
Ի պաշտպանություն նաիրիտցիներին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություններն իրենց զորակցությունն են հայտնում Նաիրիտի աշխատակիցների արդար բողոքին` ցավով արձանագրելով, որ խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում չի ստացել պատշաճ արձագանք և հետևողական վերաբերմունք, հակառակ նրան, որ հարցը պետք է լուծվեր իրավական, սոցիալ-տնտեսական դաշտում: ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը բազմիցս անդրադարձել է խնդրին` վեր հանելով դրա հետ կապված
Հիմնանորոգվել է Ներքին Գետաշեն – Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը
Հիմնանորոգումից հետո շահագործման հանձնվեց Մ-10 -Ներքին Գետաշեն– Վերին Գետաշեն – Մադինա ավտոճանապարհը։ Կատարված ճանապարհաշինական աշխատանքները գնահատելու համար հիմնանորոգված ճանապարհահատված էին այցելել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուներ: Հիմնանորոգված ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը 10.7 կմ է, որից ամբողջովին վերակառուցվել է ճանապարհի 8.8 կմ երկարությամբ հատվածը: Այն սկսվում է Մ10 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 61-րդ կիլոմետրից, անցնում Ներքին
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Դեկտեմբերի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Սրանից հետո նամակ կգրեք Дед Мороз-ին, Ձմեռ պապ չկա
Փաստորեն, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը բերել է նրան, որ 2015-ից Ձմեռ պապն ու Ձյունանուշն էլ են ռուսական լինելու: Այսպես որ շարունակվեց, չի բացառվում, որ հաջորդ տարիներին Ամանորի սեղանին խրախուսվեն արդեն ռուսական խոզի ազդրերը, խորովածի փոխարեն՝ «սոլյանկան», տոլմայի փոխարեն՝ պելմենին: Արդեն ռուսական օղուց բացի՝ կքարոզեն Նոր տարվա սեղանին դնել կիսել, թխվածքներից՝ «պրյանիկ»: Հաշվի առնելով, որ 2015 թվականը՝
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ալեքսանդր Իսկանդարյան եւ Երվանդ Բոզոյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքագետներ Երվանդ Բոզոյանի եւ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Թեման՝ քաղաքական աշնան արդյունքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Մովսես Հակոբյան. «Մենք բազմիցս կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները: Ու այժմ էլ կարող ենք». hayzinvor.am
Միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ. ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ -Պարոն Հակոբյան, ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի դավադիր խոցմանն ի պատասխան փայլուն իրականացված հատուկ գործողությունը թերևս կարելի է իբրև այդ ցավալի միջադեպի հանգուցալուծում դիտարկել, որի շուրջ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, սակայն կասկածից վեր է, որ
Սուքիաս Ավետիսյան. «Դատապարտելի է, երբ պատգամավորները կորցնում են չափի զգացողությունը»
Այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բարձրացրեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ճակատագրի հարցը: Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատասխանեց, որ այս տարի երևի թե կհանձնեն դիտարանը, այնուհետև տեղեկացրեց, որ այնտեղ մի կայան է տեղակայված, որն ունի անգամ երկու բալ երկրաշարժի նկատմամբ զգայունություն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը
Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ուշադրության կենտրոնում են
Դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատեսը լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամ ազատամարտիկների, զինծառայության ընթացքում տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հարազատների հետ, ծանոթացել
Ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները. hayzinvor.am
Ինչ ասել է` հատուկ նշանակության գործողություն, և ինչպես են հայ հետախույզները տարհանել ԼՂՀ ԶՈՒ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմիններն ու անհրաժեշտ իրեղեն ապացույցները: Մեր թղթակից, կապիտան Շուշան Ստեփանյանին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Հետախույզը սովորաբար գործում է հակառակորդի թիկունքում, եւ ինքն է ընտրում՝ որտեղ, երբ, ինչպես գործել: Հետախույզի առավելություններից
Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ նրա վերադարձի եւ իշխանափոխության մասին
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը, ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է: Լրագրողներն այսօր ԱԺ-ում պարոն Բադալյանին հարցրեցին՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին շրջանում հանդես է գալիս քննադատությամբ, նշում խնդիրներ, որ իր ժամանակ չեն եղել, դա ի՞նչ է նշանակում՝ նա կվերադառնա՞, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել նրա փոխարեն: Չենք
Հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց
ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը տնտեսության անկում է կանխատեսում. «Ազատություն» ռադիոկայան
Երեքշաբթի երեկոյան հոռետեսական կանխատեսումներով է հանդես եկել Ռուսաստանի տնտեսության զարգացման նախարարությունը։ Նախարարությունը զգուշացրել է, որ երկու տարի լճացումից հետո երկրի տնտեսությունը լուրջ անկում է ապրելու և այդ անկումն արդեն սկսվել է։ Առաջիկայում սպասվում է կենսամակարդակի նվազում՝ գնաճի և արժեզրկվող ռուբլու ֆոնին։ Եթե նախկինում նախարարությունը ենթադրում էր, որ Ռուսաստանի տնտեսությունը 2015-ին կաճի 1.2 տոկոսով, ապա այսօր
Վոլոդյա Բադալյանի խորհուրդը. «Որպեսզի դիմակայեն, պետք է աշխատեն»
Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը լրագրողների հետ զրույցում մեր հարցին, թե ինչպե՞ս դիմակայեն քաղաքացիներն այս գնաճային ճնշումներին, ի՞նչ խորհուրդ կտաք՝ պատասխանեց. «Խնդիրը նա է, որպեսզի դիմակայեն, պետք է աշխատեն, որ կարողանան դիմակայեն»: Հարցին՝ իսկ աշխատատեղ կա՞ մեր երկրում կամ աշխատավարձը թույլ տալի՞ս է ապրել՝ նա պատասխանեց. «Ի՞նչ կարող եմ ասել, դժվարություններ կլինեն»: Նա նշեց,
Ալիեւի հոգեբանական բարդույթները տարածաշրջանի անվտանգության սպառնալիք են դարձել
Հայ-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման աննախադեպ փաստը փորձագետներին առիթ տվեց խոսելու այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության զարգացման նոր փուլի հետ գործ ունենք: Ուղղաթիռի միջադեպը՝ որպես էսկալացիայի փորձ, նոր չէր. հակամարտության գոտում հրադադարի հաստատումից ի վեր բազմաթիվ միջադեպեր են եղել, որոնց հետեւանքով շատ ավելի մեծ մարդկային կորուստներ են գրանցվել, քան ուղղաթիռի միջադեպի պատճառով էր, սակայն
Բացահայտվել են Վանաձորի թիվ 24 դպրոցում երկու դպրոցականների դանակահարության մանրամասները. Կասկածյալը ձերբակալվել է
Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կատարված հանցագործության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 15:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի առաջնային ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի
Կառավարությունը վստահեցրել է, թե Հայաստանում ընդամենը 16 շքեղ բնակարան կա
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց. «Շքեղության հարկի մասին օրենքը, այն չափորոշիչները, որոնք պետք է հիմք հանդիսանային շքեղ բնակարանները, մեքենաները գնահատելու համար, դրա հետ կապված պետք է ուսումնասիրություն կատարվեր: Ես հարցրել էի, թե քանի հոգի ՀՀ-ում ունի 400 մլն արժողությամբ բնակարան: Կառավարությունը ինձ պատասխանեց, որ շուրջ 1 մլն դոլար բնակարան ՀՀ-ում
Մայրաքաղաքի բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում: Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել և գնահատել են թիվ 8, 13, 15 և «Կարմիր Բլուր» պոլիկլինիկաներում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքները: Բացի այդ, բուժհաստատությունների պատասխանատուները ներկայացրել են նաև քաղաքապետարանի
Փոստանջյանն ԱԺ-ում կարդաց դատապարտյալի նամակը
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարդաց մի կալանավորի նամակ, որը դժգոհում է, որ իշխանությունները թանկ եւ շքեղ ապրելակերպ ունեն, իսկ իրենք վատ սոցիալական պայմաններում են. «Կալանավայրում գտնվող մի քաղաքացի հարցնում է, թե ՀՀ-ն քանի՞ հոգու համար է ստեղծվել, որ պարտքերի տակ մենք ճռռում ենք»: Կալանավորը վիրավորվել է, որ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ
«Բանդայի գործով» մեղադրող. «Հանցավոր աշխարհում չեն խրախուսվում ինքնախոստովանական ցուցմունքները» (Տեսանյութ)
«23-ին ձերբակալում են իրական բանդան, որի անդամները մեծավորների որդիներն են»,-ասում է Արտուշ Հակոբյանի քույրը
Մանվել Գրիգորյանը՝ լրագրողին. «Հավայի մարդ ես». «Ա1+»
Մանվել Գրիգորյանը չի կարող գնահատել դրամի անհասկանալի արժեզրկումն ու վերջին թանկացումները, ինքը բանկիր չէ. «Ես կարո՞ղ ա ժողովուրդ չեմ, գնա գործիդ, գնա գործիդ, էկել ես դոլարի… լավ էլի, հավայի մարդ ես»։ Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքներում էր ծամող բերանով, ինքը խուճապի մեջ չէ թանկացումներից, ակամա խոստովանում է, որ նաեւ պատգամավոր չէ. «Այ ցավդ տանեմ, 131 հատ
Դիլիջանում վերաբացվեց Երեխաների աջակցության կենտրոնը
Հիմնանորոգումից հետո Դիլիջանում այսօր բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։ Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական կազմակերպությունները, այն համալրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց


















































