Օրվա լրահոսը
Զարուհի Փոստանջյան. «Սա հստակ ազդանշան պետք է լինի պուտինյան Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրների համար»
04 դեկտեմբերի 2014թ., Երևան: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որը մեկնարկել էր մի քանի տարի առաջ` 2013 թվականի նոյեմբերին 29-ի Վիլնյուսյան գագաթաժողովի օրակարգով, «սառը պատերազմից» հետո ի ցույց դրեց քաղաքակրթությունների բախման փաստը՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Քաղաքակրթությունների բախման աշխարհագրական էպիկենտրոնն այս պահին հանդիսանում է Ուկրաինան, որը նաև բախման հետևանքով ճեղքվածք առաջացնելով նախկին Խորհրդային Միության տարածքում` նոր
Մոտ 450 հազար մարդ euronews.com-ով կհետևի Խաչատրյանի անվան փառատոնի փակմանը
Դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգն ուղիղ եթերում կհեռարձակի euronews.com-ը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այդ մասին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվրանյուզով համերգի ուղիղ հեռարձակման փաստը խոսում է նվագախմբի միջազգային մեծ հաջողության մասին։ «Մենք
Մամեդյարովը ԵԱՀԿ-ում բողոքել է հայկական ԶՈւ զորավարժություններից. azatutyun.am
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը շվեյցարական Բազել քաղաքում ԵԱՀԿ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե «Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներում հիմնական գործոնն է, որ կարող է հանգեցնել իրավիճակի շիկացման»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ Սոչիի, Ուելսի և Փարիզի հանդիպումներում որոշակի առաջընթացի հույս էր հայտնվել և տեսանելի էին դարձել դրական պահեր, Ադրբեջանի արտաքին քաղաքական
Ճշմարիտյանը տեղյակ չէ, որ ընկերությունները կանխիկ դոլար են դուրս հանել (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարը դոլարի դեֆիցիտի մասին ասում է, որ գուցե կան սպեկուլյատիվ երեւույթներ
«Բանդա»-ի գործով ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը մեղադրում է Ալիկ Սարգսյանին
Նա բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին Սկիզբը՝ «Մտանք քրեական հետախուզության գլխավոր վարչություն։ Սկզբում նստեցրին ինչ-որ սենյակում, հետո տարան միջանցք, դեմքով դեպի հատակը պառկեցնելով՝ գոտկատեղս ատրճանակ խցկեցին, տեսախցիկով նկարեցին։ Հետո գոտկատեղիցս հանեցին ատրճանակն ու տարան նույն սենյակ։ Ես խնդրեցի, որ թույլ տան ծխեմ։ Նրանք ձեռքերիս ձեռնաշղթաները տեղափոխեցին առաջ ու ինձ թույլ տվեցին, որ ծխեմ։ Որոշ
Վահրամ Բաղդասարյան. «Զարմանում եմ, թե ինչու Ռուբիկ Հակոբյանը պիտի դեմ քվեարկի» (Տեսանյութ)
ԱԺ-ն ընդմիջումից հետո շարունակում է քննարկումները` ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի վավերացման թեմայով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, շարունակելով ընդհատված ելույթը, հայտարարեց. «Անկախության կորստի մասին խոսակցությունները հուզականության ոլորտից են, ինքնիշխանության կորուստը կախված կլինի ՀՀ իշխանությունների` չընտրված և լեգիտիմ չլինելուց: Ուստի ՀՀ իշխանությունները չլինելով ընտրված` ԵՏՄ-ում ներկայանում են ոչ թե պահանջողի և հարցեր բարձրացնողի, այլ ենթարկվողի և
Թշնամության լեզու տարածողները Հայաստանում լրագրողներն են, Վրաստանում՝ քաղաքական գործիչները, Ադրբեջանում՝ պետական պաշտոնյաները
Որոշ լրատվամիջոցներում, որտեղ հիմնականում քննադատում էին իշխանություններին, «Բարգավաճ Հայաստանը» ավելի շատ էր արժանանում ագրեսիվ լուսաբանման, քան ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը»:
Տիգրան Ուրիխանյանը՝ ԵՏՄ-ի մասին. «Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն, ըստ էության, լուծված է» (Տեսանյութ)
ԲՀԿ խմբակցության անունից Տ. Ուրիխանյանի ելույթը ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի վերաբերյալ Հարգելի գործընկերներ Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն, ըստ էության, լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել
Մանկատան շրջանավարտները աշխատանք չլինելու պատճառով մարզերում հրաժարվում են բնակարան ստանալուց
Բնակարաններ ստանալու համար հաշվառման հերթում առանց ծնողական խնամքի մնացած 109 երեխա եւ մանկատան 234 շրջանավարտ կա
Սերիալի Մխոն երազել է Գիքոր խաղալ
Իսկ երազած մյուս դերի համար դեռ տարիք պետք է առնի Դերասան Հովհաննես Դավթյանին շատերը գիտեն որպես «Բանակում», «Քաղաքում» հեռուստասերիալների Մխո: Հովհաննեսը պրոֆեսիոնալ դերասան է եւ դեկտեմբերի 14-ին էլ իր «Անքնություն» մոնոներկայացումն է խաղալու Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Հովհաննես Դավթյանի եւ Էդգար Կոստանդյանի հեղինակած կատակերգությունը բեմադրել է Կարապետ Բալյանը: «Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Դավթյանը
Բուլղարիայում կորել է «Հարավային հոսք»-ի պայմանագիրը. «հարկ եղած դեպքում գտնել ուժային մեթոդներով». Росбалт
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանից պահանջել է կառավարությանը ներկայացնել «Հարավային հոսք» գազատարի պայմանագիրը, որպեսզի ծանոթանան դրա հիմնական դրույթներին ու թե իր երկիրն այդ ծրագրից որքան է շահում, գրում է «Ռոսբալտ»-ը: «Թե ինչ օգուտներ է Բուլղարիան քաղելու «Հարավային հոսք»-ից, դրա վերաբերյալ մեզնից ոչ ոք դեռ որևէ թիվ չի կարդացել: Ուզում եմ խնդրել խորհրդարանին՝ օգնել գտնել պայմանագրային
«Դեղ ներմուծողների հետ բանակցում ենք, որ հնարավորինս զսպեն գնաճը»
Վերջին շրջանի թանկացումները կանդրադառնա՞ն դեղորայքի վրա. պատասխանում է առողջապահության նախարարը
«Ստացվում է, որ մագիստրոսը մնում է բակալավր». Ռուբեն Թոփչյան
Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկեց Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: Հայաստանյան և միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթացող երկօրյա համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել անցումային շրջանում իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների փորձը և ընդհանրացված արդյունքները, հավատարմագրման հանձնաժողովի կողմից որոշումների կայացման մոտեցումը, հավատարմագրման գործընթացների
Առողջապահության նախարարը՝ Եղվարդի մանկապարտեզում թունավորումների մասին (Տեսանյութ)
Այսօր, կառավարության նիստից հետո` մամուլի ասուլիսին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադառնալով Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման դեպքին, ասաց, որ երեխաների մոտ դիզենտերիա է ախտորոշվել. սա կեղտոտ ձեռքերի միջոցով փոխանցվող հիվանդություն է: Նախարարի փոխանցմամբ` մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն եւ թունավորման պատճառները պարզ կլինեն ուսումնասիրություններից հետո: Տարածված լուրերի համաձայն`երեխաները «Մուշ» ընկերության նրբերշիկն են կերել,
Սասուն Միքայելյան. «Եթե Գագիկ Ծառուկյանը գնա իշխանափոխության, ես իր հետ գնալու եմ» (Տեսանյութ)
Սասուն Միքայելյանի կարծիքով` ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն ցանկանում են Ռուսաստանի թագաժառանգը դառնալ
«Խաչիկյանի գործով» դատավորը խորհրդակցական սենյակում է՝ վճիռ կայացնելու համար (Տեսանյութ)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Վազգեն Խաչիկյանի եւ 12 ամբաստանյալների վերջին խոսքը: Հրանուշ Դանիելյանը իրեն մեղավոր չճանաչեց, ասելով, որ երբեք իրեն մեղավոր չի զգացել: Համլետ Մարտիրոսյանն ասաց, որ երկու տարի առաջ իրեն մեղադրել են 24 կենսաթոշակառուների ցուցակները ստորագրելու համար, սակայն խոսքը այն ցուցակների մասին է, որ Շենգավիթի սոցիալական ծառայությունում իրենք հրաժարվել
Լևոն Զուրաբյան. «Եթե լինեինք իշխանություն…» (Տեսանյութ)
«Եթե իշխանությունը մենք լինեինք, մենք երկակի խաղ չէինք խաղա Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Մինչ պարոն Զուրաբյանի ելույթը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նկատի ունենալով այն, որ մի քանի րոպե է մնացել ընդմիջման մեկնարկին, հումոր արեց. «Ինչո՞ւ է միշտ էս վերջին մասերը Ձեզ հասնում»: Շարունակելով իշխանություն լինելու դեպքում
Մաթեմատիկոսը՝ գեղեցիկի եւ մաթեմատիկայի մասին
Լույս է տեսել Համլետ Միքայելյանի «Գեղեցիկը եւ մաթեմատիկան» գիրքը: Աշխատանքը հրատարակության է երաշխավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Հատորը բաղկացած է երեք գլխից, առաջին երկուսը նվիրված են մաթեմատիկական գեղեցիկի հատկանիշների ուսումնասիրությանը: Երկրորդ գլխում առանձին դիտարկվում են մաթեմատիկական գեղեցիկի համաչափության, համեմատության, ռիթմի եւ ներդաշնակության հատկանիշները: Հաջորդ գլխում արվեստում մաթեմատիկայի կիրառության ավանդական ոլորտների՝ կերպարվեստի, ճարտարապետության
Գործադրվում են տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված բոլոր միջոցները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված կենտրոնական դրամատան քայլերի պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: Ներսես Երիցյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի
Արմեն Ռուստամյան. «Դասեր տալու ժամանակը չէ» (Տեսանյութ)
«Դասեր տալու ժամանակը չէ, մանավանդ նրանց համար, ովքեր դասերը դեռ չեն սովորել, դասեր սովորելու ժամանակն է»,-այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգություն էր հայտնել, որ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին միացել է նաև ՀՅԴ-ն: Պարոն Ռուստամյանը մի շարք իրողություններ օրինակ բերեց, որոնց պատճառով ենք գնում այդ քայլին:
Ցուցարարը՝ Վազգեն Կարախանյանին. «Փախե՛ք, Կրեմլի հարճեր» (Տեսանյութ)
Օրերս ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը խիստ բորբոքվել էր, երբ ԱԺ մուտքի մոտ բռնացրած ակտիվիստները բղավել էին՝ «Եթե կողմ քվեարկեք, ուրեմն դավաճան եք»: Ի պատասխան՝ պարոն Կարախանյանը բարկացած ասել էր՝ «Նենց կապտակեի քեզ: Դու գիտե՞ս խորհրդային տարիներին ոնց եմ պայքարել»: Ավելի ուշ ԱԺ միջանցքում էլ պարոն Կարախանյանը բարկացած բողոքում էր, թե ո՞նց կարող էին իրեն դավաճան
Ռուբեն Հակոբյան. «Մեզ դրել են փակի տակ, որ «լևի» չգնանք» (Տեսանյութ)
«Մենք նման ենք սիրառատ կնոջ, որը օրվա կեսը մի տղամարդու է սիրո հավատարմության երդում տալիս, հաջորդ կեսը` նրա հակառակորդին: Ուստի փակում են այդ կնոջը, որ լեւի չգնա: Մենք այդ վիճակում ենք»,-այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա հայտարարեց, թե «դեմ» են քվեարկելու «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու
Սասուն Միքայելյան. «Ոչ իշխանական ուժերին չի հետաքրքրում, թե Հայաստանը ուր է գնում»
Սասուն Միքայելյանի խոսքերով` եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը
Ռոք ընդ Ռոլլ-ի եւ Բուգի Վուգիի վարպետներ կգան Հայաստան
Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Հայաստանում առաջին անգամ ինքնատիպ շոու կկայանա: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց համերգի կազմակերպիչ Wellbeing ընկերության ներկայացուցիչ Լեւոն Սարգսյանը, համերգին եւ պարային շոու ծրագրին կմասնակցեն Ռոք ընդ Ռոլլ-ի եւ Բուգի Վուգիի աշխարհի չեմպիոններ, Յանիի նվագախումբը, մեր հայրենակից դուդուկահար Կամո Սեյրանյանն ու ամերիկացի բլուզմեն Հարրի Լին: Լեւոնը հավաստիացրեց, որ նման բացառիկ շոու հայաստանցիներն
Բողոքում են «Նաիրիտի» աշխատակիցները. «Մի ամսվա մեջ ի՞նչը փոխվեց, որ մեր պարտքերը այլեւս չեն մարելու» (Տեսանյութ)
Նաիրիտցիները հայտարարում են, որ «Նաիրիտի» մի հոսքագիծը աշխատում է Չինաստանում եւ դրանից ստացած եկամտի 40 տոկոսը գալիս է Հայաստան
Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա: Երևանում` Դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն
«Ինչու իմ մասին այդքան վատ կարծիքի՞ եք»
Ճարտարապետը պատիվ չի համարել Կարեն Դեմիրճյանին նվիրված ցուցահանդեսին ներկա գտնվել Օրերս Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Ժառանգություն» խորագրով ցուցահանդես բացվեց, որի կազմակերպիչը Կարեն Դեմիրճյանի կինն էր՝ Ռիմա Դեմիրճյանը: Ցուցահանդեսը, որն արտացոլում էր Խորհրդային Հայաստանում կառուցված ճարտարապետական շինությունները, նրանց պատմությունը, շենքերը, որոնք այսօր, ցավոք, արդեն չկան, Ռիմա Դեմիրճյանն առաջարկեց վայելել, ինչքան հնարավոր է, քանի որ այնտեղ ոչինչ կեղծված
Հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս
Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել
Ռուբեն Սադոյանը ցուցարարներին ամոթանք տվեց, որ իրեն չեն ճանաչում (Տեսանյութ)
Այսօր ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ դարձյալ բողոքի ցույց էր՝ ընդդեմ ԵՏՄ անդամակցության: Ցուցարարները ամոթ ու դավաճան էին գոռում բոլոր այն պատգամավորներին, որոնք ԵՏՄ անդամակցության պայմանագրին կողմ են արտահայտվել: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին ցուցարարները հարցրեցին դուք է՞լ եք կողմ քվեարկելու ԵՏՄ անդամակցությանը: Նա ոչինչ չպատասխանեց: Ցուցարարները նաեւ նկատողություն արեցին պատգամավորին, որ ծխախոտով է մտնում ԱԺ. «Սիգարետով


















































