Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիները ցանկանում են, որ մյուս կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես այցելեն Կապան

Մարտ 17,2014 20:11

Մարտի 15-ին Կապան ժամանած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ կապանցիները հարցեր տալուց բացի նաեւ  խնդրանքով դիմեցին բանախոսներին:

«Որպես կապանցիներ, որպես սյունեցիներ մեր ցանկությունն այն է, որ 4 ոչ իշխանական ուժերից ամեն մեկի պատգամավորը, ներկայացուցիչը գոնե այսպիսի շրջագայությունների գա, լինի ժողովրդի կողքին, լսի մեր խնդիրների, հոգսերի մասին, պատասխանի մեր հարցերին…», – ասաց Արտաշես պապը: «Մենք խնդրում ենք, որ ԱԺ-ի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները սերտ լինեն, լավ լինեն միմյանց հետ…: Մենք կողմ ենք 4 քաղաքական ուժերի միավորմանը»,- նշեց հանդիպման ներկա գտնվող մեկ այլ կապանցի:  «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ ի պատասխան ասաց, որ ոչ  թե պետք է սպասել կամ հեռուստատեսությամբ հետեւել քաղաքական ուժերի գործունեությանը, այլ պետք է վերջիններից պահանջել համախմբվել ժողովրդի ու նրա պահանջների շուրջ:

«Հասնենք Երեւան կփոխանցենք ձեր ցանկությունը   եւ հուսանք, որ ոչ միայն 4 քաղաքական կուսակցությունների պատգամավորները՝ այլեւ ղեկավարները կգան այստեղ ձեր հարցերին պատասխանելու», – ժպտալով պատասխանեց  Ստյոպա Սաֆարյանը՝ վստահեցնելով, որ կապանցիների խնդրանքն անպայման տեղ կհասցնի:

 

Մերի ՍՈՂՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31