Օրվա լրահոսը

Ձայների բալանսն ԱԺ-ում կփոխվի. «Ժողովուրդ»

Խորհրդարանական ընդդիմությունը վստահ է, որ իրեն առաջիկայում կհաջողվի իշխանությունից «մաս պոկել», այլ կերպ ասած՝ Հայաստանում «թավշյա հեղափոխություն» անել։ Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։ – Պարոն Ջուրաբյան, իշխանությունները խորհրդարանում կոճակային մեծամասնությամբ ընդունում կամ մերժում են այն բոլոր նախագծերը, որոնք իրենց ձեռնտու են։ Այս դեպքում այլեւս ոչ իշխանական ուժերի

Շենգավիթի դատավոր պարոն Կուբանյանը իր վարած նիստում հայցվորի փաստաբանին թույլ չտվեց խոսել

27 փետրվարի 2014, Երևան: Հարգելի պարոն Կուբանյան, երեկ՝ փետրվարի 26-ին, մասնակցեցի մի դատավարության, որի դատավորը Դուք էիք, և ցավով արձանագրեցի, որ արդարադատության նկատմամբ մեր հասարակության կողմից ձևավորված խոր անվստահության մեջ կա նաև Ձեր լուման: Այդ համոզմանն եկա, երբ Դուք պարզապես թույլ չտվեցիք հայցվորի փաստաբանին խոսել այն մասին, որ պատասխանող կողմի՝ ի դեմս արդեն դատապարտված նախկին

ԵՊՀ-ում բանտային ռեժիմ չէ. «Հայկական ժամանակ»

Մեր նախորդ համարում նշել էինք, որ նախօրեի առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են մեր թղթակցին, ով ուսանում է այդ բուհում, եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք՝ ասելով, որ իրեն ցանկանամ են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով։ Ուղեկցել են լրագրողին մի սենյակ, որտեղ սպասելիս են եղել երկու հոգի, թողել են այդ երկուսի հետ միայնակ եւ հեռացել։ Այդ

Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն այսուհետ կտրամադրի նաև Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը: Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից

Բնապահպանության նախարարը «Արարատ ցեմենտի» ջրի մասին

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մինչ կսկսեր կառավարության նիստի օրակարգի հարցերի քննարկումը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին առաջարկեց պարզաբանումներ ներկայացնել, թե ինչո՞ւ է կտրվել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» գործարանի ջուրը: Պարոն Հարությունյանը, «Արարատ ցեմենտի» ջրազրկումը պայմանավորելով Արարատյան դաշտավայրում կատարվող տեսչական ստուգումներով, հորդորեց այս գործառույթները չքաղաքականացնել: Ըստ նրա, «Արարատ ցեմենտի» շուրջ բարձրացված աղմուկը հիմնավոր չէ, քանի

Գյումրիում դանակահարելով սպանել են 6-ամյա երեխայի մորը

Երեկ երեկոյան դաժան սպանություն է տեղի ունեցել  Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի տնակներից մեկում. ամուսինը`Գրիգոր Մեխակի Գրիգորյանը,  խանդի հողի վրա մարմնի տարբեր հատվածներում դանակի մի քանի հարվածներ հասցնելով 28-ամյա կնոջը`Լիանա Կարապետի Մանուկյանին սպանել է նրան: Այնուհետ երեկոյան ժամը 10.30-11.00 սահմաններում  գնացել ու ինքնակամ հանձնվել է ոստիկանության  «Կումայրի» բաժանմունք: Ըստ նախնական վարկածի, ամուսնուն զայրացրել է այն փաստը,

Վարչապետը ԲՀԿ-ին չմերժեց, բայց նպաստների հարցը տեղափոխեց եկող տարի

  ԲՀԿ պատգամավորները կառավարությանն առաջարկել են փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» օրենքում , համաձայն որի մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր մայրերին՝ անկախ աշխատելու չաշխատելու հանգամանքից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետները հաշվարկել են եւ պարզել, որ ԲՀԿ-ի առաջարկը շուրջ 16 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս է նախատեսում պետբյուջեում: Այսօր, կառավարության նիստում, վարչապետ Տիգրան

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Փետրվարի 27-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի գերեզմանատանը «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 89 SS 088 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա.Ս.): ԱԻՆ

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Էլի երգչախմբում ե՞ս երգում: – Հա: – Նորմալ աշխատավարձ տալի՞ս են: – Չէ հա՜. կոպեկներ ենք ստանում: – Բա օգուտդ ո՞րն ա: – Օգուտս էն ա, որ ուրիշները երգում են, իսկ ես հենց ընենց բերանս բացուխուփ եմ անում:

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի), Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Ախուրյանում, Վայքում և Սարավանի լեռնանցքում տեղում է անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները

«Դեմ առ դեմ». Հովհաննես Իգիթյան եւ Ստեփան Գրիգորյան

Փետրվարի 27-ին, ժամը 17.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Մարտի 1-ի եւ Մայդանի նմանություններն ու տարբերությունները:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել  այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ  Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում  չեն հրապարակվում տրանսլիտով գրված

Նախակրթարանի տնօրեն դառնալու համար` հազարավոր զանգեր Սամվել Բալասանյանին

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մոտ էր հրավիրել քաղաքի բոլոր նախակրթարանների տնօրեններին, որպեսզի յուրաքանչյուր ապրանքատեսակի համար միջին գին որոշեն ու, ըստ այդ, գնումներ իրականացնեն: Սամվել Բալասանյանը, տեսնելով այս կանանց, բավական էմոցիոնալ ելույթ ունեցավ`նույնիսկ վերջում ներողություն խնդրեց, որ չի կարողացել զերծ մնալ «էմոցիաներից»: Քաղաքապետը նախ իր զարմանքը հայտնեց, թե ինչու են իրեն անընդհատ ծանոթ մեջ

Հաշմանդամության խնդիրների բարձրաձայնումը պարային ներկայացման միջոցով. (Ֆոտոշարք)

«Աղջիկը լուսնի վրա» պարային ներկայացման պրեմիերան այլևս կայացած է: Ներկայացումը, որի բալետմայստերն է Արինա Արարատյանը, ինքնատիպ էր նրանով, որ ցույց էր տալիս, թե ինչպես կարող են ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդիկ լիովին ինտեգրվել առօրյա կյանքում: Հաշմանդամության խնդրիրներին նվիրված այս միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի փոխել ընկալումները, որ

Երևանում ջրի սակագինը կարող է բարձրանալ մոտ 8 դրամով. «Ազատություն»

Հուլիսից մայրաքաղաքում ջրի սակագինը կարող է բարձրանալ մոտ 8 դրամով։ Մինչև այս շաբաթվա վերջ «Երևան Ջուր» ընկերությունը համապատասխան հայցով դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ըստ ընթացակարգի հանձնաժողովը 90-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտը, ինչից հետո էլ կայացնում է որոշում։ «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թանկացումն անխուսափելի

Սպանել է որդուն, հետո նետվել կամրջից

Ոստիկանությունը Շտուտգարդտի արվարձաններից մեկի կամրջի տակ հայտնաբերել են Սեուլի օլիմպիական խաղերի մասնակից, Գերմանիայի 9-ակի չեմպիոն, սպորտային մարմնամարզիկ Յուրգեն Բրյումերի դին: Նա խեղդամահ է արել քնած 15-ամյա հաշմանդամ որդուն, այնուհետեւ ինքնասպանություն գործել կամրջից նետվելով: «Bild.de»-ն գրում է, թե ոստիկանությունը գտել է նախկին մարզիկի՝ մահից առաջ թողած երկտողը, սակայն դրա բովանդակության մասին ոչինչ չի հայտարարում: Լուսանկարը՝ Eurosport-ի

«Գեներալ Մանվելն ասում էր՝ դու ես վերցրել, քոնն է, հո չէր ասում ես եմ հրամանատարը, տուր ինձ»

5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պալկովնիկ) սրտնեղում է, երբ ազատամարտիկներն իրենց մարտական ընկերներին մեղադրում են պատերազմի ժամանակ թալանով զբաղվելու մեջ: «Նման բաներ խոսող ազատամարտիկները գլուխները պատով են տալիս: Հայերի բնավորության մի վատ գիծ կա՝ նախանձությունը, փնովելը,  գցելը: Դա ինձ չի զարմացնում: Սուրիկ Խաչատրյանը եղել է գումարտակի հրամանատար, Գորիսի գնդում,

Մարտի 1-ից վճարովի կդառնան պոլիկլինիկական մի շարք ծառայություններ. «Ազատություն» ռ/կ

Գալիք ամսվա սկզբից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան: Յուրաքանչյուր լաբորատոր կամ գործիքային հետազոտության համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել 500-1000 դրամ՝ եթե, իհարկե, սոցիալապես անապահով կամ այլ հատուկ խմբերում ընդգրկված չեն: Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսական բաժնի պետ Կարլեն Անտոնյանի տեղեկացմամբ՝ այս նոր կարգը դեռևս չի տարածվի մարզային պոլիկլինիկաների վրա: «Սա շատ սիմվոլիկ համավճար է», – «Ազատության»

Հանրապետական թեկնածու ախպերներ՝ տարբեր հայրանունով

Ընտրություններում մրցակցություն գրեթե չկա

Տարոն Մարգարյանը 12 տարեկանում պատերազմի առաջին գծին զենք է մատակարարել

ԵԿՄ վարչության կազմում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հենց այնպես չեն ընդգրկել: Նրան երկրապահների շարքերը ներգրավվել են պատերազմի տարիներին իր կատարած ծառայությունների համար: 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը (Պալկովնիկ) Aravot.am-ին պատմեց, որ 36 ամյա քաղաքապետ Տարոն Մարգարյանը նույնպես մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին: «Տարոն Մարգարյանը շատ երիտասարդ եղած ժամանակ աջակցել

Հօգուտ Հայաստանի բռնագանձվեց 1016 հատ ակնոց

Ամբաստանյալի նկատմամբ համաներում կիրառվեց

Ֆուտբոլիստներ, որոնք քրտնաջան աշխատել են նաեւ անկողնում

«Eurosport»-ը պեղել է անցյալի ու ներկայի հանրահայտ այն ֆուտբոլիստներին, որոնք մարզական կարիերայի ընթացքում քրտնաջան աշխատել են ոչ միայն խաղադաշտի կանաչ գազոնի վրա ներկայումս բազմազավակ հայր են: Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլի հինգ երեխաներից չորսը տղա են, որոնցից առաջին երկուսին հայրը, ի պատիվ «Ռեալի» հանրահայտ ֆուտբոլիստներ Խորխե Վալդանոյի եւ Ուգո Սանչեսի, տվել է նրանց անունը: Դեւիդ Բեքհեմը

Ղրիմի իրավիճակին միջամտելու մեջ մեղադրում են Մոսկվային

Ուկրաինայի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկը, լեոնիդ Կուչման եւ Վիկտոր Յուշչենկոն հայտարարություն են տարածել այն մասին, որով երկրի ներքին գործերին, մասնավորապես՝ Ղրիմի իրավիճակին միջամտելու մեջ մեղադրում են Մոսկվային: Utro.ru-ի փոխանցմամբ`եռյակը  համատեղ հայտարարությամբ քննադատել է ՌԴ Պետդումայի պատգամավորների գործողությունները, որոնք առաջարկել են թերակղզին միացնել Ռուսաստանի կազմին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է`«Ռուսաստանը բոլոր ժամանակներում միջամտել է Ուկրաինայի ներքին

«Ստացվում է, որ Գյումրին ՀՀ տարածաշրջանի ամենավտանգավոր քաղաքն է». փաստաբան

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն  Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի երկրորդ փաստաբանը` Հունան Բաբայանը: Նա, անդրադառնալով այն մեղադրանքին, որ Հարություն Սարգսյանը սպանություն է կատարել խանդի հողի վրա, ասաց. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Գյումրին ՀՀ տարածաշրջանի ամենավտանգավոր քաղաքն է, որտեղ մարդիկ իրար

Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկները դիմում են առողջապահության նախարարին

«Aravot.am»-ը ստացել է Ավանի հոգեբուժական կլինիկայի բժիշկների կողմից ՀՀ առողջապահության նախարարին ուղղված հետեւյալ նամակը.   Հարգելի պարոն Դումանյան, Ձեզ են դիմում «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների գերակշռող մեծամասնությունը: Ակնկալելով Ձեր արդարամտությունը` ցանկանում ենք ներկայացնել Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Արեգա Ռոբերտի Հակոբյանի իրական կերպարը` հույս ունենալով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ լուծարումից հետո նրան

Աշխատանքային հանդիպումներ Տավուշի մարզում

Փետրվարի 26-ին  ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Տավուշի մարզ և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության մարզային վարչությունում հրավիրված խորհրդակցության սկզբում Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ իր առաջին այցին հաջորդած ժամանակահատվածում   դրական տեղաշարժեր են արձանագրվել վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում

Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հ. ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ. Հրանտ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Եվ ինչո՞ւ Գուրզադյանն արժանի չէր պանթեոնին

Այն մարդիկ, ովքեր իրերի բերումով երբեւէ առաքելություն են ունենում տնօրինելու Մեծ թաղվողների ճակատագրերը, պիտի ըմբռնեն իրենց առաքելության իրերի բերումով լինելու հանգամանքը:  Պատասխանատվությունը բեռ է, որ ժամանակին ենթակա չէ: Թաղվելու տեղը Մեծ թաղվողների համար բացարձակ նշանակություն չունի: Այն բացառապես նշանակություն ունի ապրողների համար, հատկապես՝ գալիքում ապրողների: Հեկտարանոց գերեզմանոցներն ու գրանիտե շքեղաշուք դամբարանները նրանց համար են, ովքեր

Ո՞վ սպանեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի երկու փաստաբանների` Լուսինե Սահակյանի ու Հունան Բաբայանի պաշտպանական ճառը: Նշենք, որ չնայած ամբաստանյալը հացադուլ ու ջրադուլ էր հայտարարել` ի նշան բողոքի, սակայն ասաց, որ ի վիճակի է մասնակցել դատական նիստին: Այս անգամ  դատին մասնակցում էին  երկու կողմերի  հարազատներն ու

Տիգրան Ուրիխանյանը չի բացառում, որ ինքը եւ իր գործընկերները մասնակցեն Մարտի 1-ի հանրահավաքին. «Ա1+»

Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի՞ մարտի մեկին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։ Կուսակցությունում դեռ քննարկում չի եղել։ Այսօր Ա1+-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը. «Ես, սակայն, չեմ բացառում, որ ես կամ իմ գործընկերները կարող են մասնակցել հանրահավաքին»։ Մանրամասները` «А1+»-ի տեսանյութում

Տիգրան Սարգսյանը «ագրեսիվ ընդդիմախոսների» երազանքը սին է համարում

«Մեր համար շատ ցավալի իրադարձություններն են Ուկրաինայում տեղի ունեցածը: Գաղտնիք չէ, որ Ուկրաինան մեզ համար բարեկամ եղբայրական երկիր է, և մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շուտ լուծումներ գտնվեն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հարցին, թե իշխանափոխության նման տարբերակը ՀՀ իշխանությունները ընդունելի համարո՞ւմ են, հնարավո՞ր է այդ դեպքերի կրկնություն Հայաստանում, վարչապետը պատասխանեց,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031