Օրվա լրահոսը
Գնաճը Հայաստանում կարող է դուրս գալ ծրագրավորված 2.5-5.5 տոկոսի շրջանակներից. «Հայկական ժամանակ»
Եթե դրամի արժեզրկումը շարունակվի եւ հասնի երկնիշ ցուցանիշների, ապա գնաճը Հայաստանում կարող է դուրս գալ ծրագրավորված 2.5-5.5 տոկոսի շրջանակներից։ Կարող է նույնիսկ Հայաստան ներկրվող գազի գնի վերանայման հարց բարձրանալ, որը արդեն քաղաքական նշանակություն ունի։ Ըստ ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ դեռ անցած տարեվերջին կնքված համաձայնագրի, «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») գազը «Գազպրոմից» գնում է դոլարով՝ յուրաքանչյուր 1000
Ցանկալի է, որ մեր դիվանագետները նույնպես «հատուկ գործողություններ» սկսեն իրականացնել. «Հայոց աշխարհ»
Երեկ լսվեցին հայկական կողմի իրականացրած հատուկ գործողության առաջին արձագանքները: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն, խոսելով ուղղաթիռի խոցման մասին, հայտարարել է. «Այս միջադեպը հերթական անգամ ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության կողմերին՝ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել շփման գծի երկայնքով լարվածության աճին: Մենք
ՀՅԴ-ն առաջարկելու է սահմանադրությամբ ընդլայնել ընդդիմության լիազորությունները. «Հրապարակ»
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտնեց, որ առաջիկայում կհրապարակեն իրենց առաջարկների փաթեթը, որից հետո լայն քննարկումներ կծավալվեն այլ քաղաքական ուժերի հետ։ «Եվ կուսակցությունում, եւ մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկում ենք առաջարկները, բոլոր նրանց հետ, ովքեր մասնագիտական բոլոր առումներով կարեւորություն են տալիս մեր առաջարկներին։ Մենք քառյակում էլ ասել ենք մեր առաջարկները եւ իրենց էլ առաջարկել, որ միանան,
Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության ինստիտուտում
Նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում: Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին`
Ֆինանսական ցնցում. երբ սպասել նոր կաթված. «Ժամանակ»
Հայաստանի ֆինանսական շուկան երեկ կայուն էր՝ երկու-երեք օրերի կտրուկ վայրիվերումներից և ցնցումներից հետո: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ սահմանվել է դրամի նոր փոխարժեք արտարժույթների համեմատ՝ դրամն արժեզրկվել է, ինչն էլ հայտարարվեց, այսպես ասած, «երկնային բարիք», որի մասին հայտարարություն էր տարածել Կենտրոնական բանկը: Այդ հայտարարության մեջ շատ ուշագրավ էր մի ձևակերպում՝ «վերջին օրերին փոխարժեքի ճշգրտումը»:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի, Սևանի, Դիլիջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
Հնացած սնոբիզմ
Իմ սերունդը մեծացել է մի ժամանակաշրջանում, երբ կենտկոմականների կամ ռայկոմականների սեւ «24»-երը, նրանց ամառանոցները, «փակ խանութները» եւ այլն իմ շրջապատում քմծիծաղ եւ արհամարհանք էին առաջացնում: Մասնագետները զբաղվում էին իրենց գործով, միջակությունները կոմերիտական եւ կուսակցական կարիերա էին անում: Քաղաքականությո՞ւն, ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ պետք է այդ ամենից հեռու մնալ,
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորի հետ ընդգրկվել հեղափոխական որեւէ շտաբում: Կինը չէր համաձայնվում:
Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր: «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից ամբողջ գիշեր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհը նոյեմբերի 26-ին`ժամը 09:00-ի դրությամբ, երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային
Քարաթափման հետևանքով միակողմանի փակվել է Կապանով անցնող միջպետական ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի (Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) 314-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է: «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից այս պահին կատարվում են մաքրման աշխատանքներ : ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Վկայություն տվեցին վկաները
Նոյեմբերի 25-ին Գորիսում շարունակվեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլու և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մատեաշվիլու դատավարությունը: Նրանք մեղադրվում են Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա 860 կգ թմրամիջոցի տեղափոխման գործով: Այս անգամ հարցաքննվում էին վկաները: Նրանցից Հայկազ Հովհաննիսյանը ներկա չէր նիստին: Նա սրտի վիրահատություն էր տարել և այժմ գտնվում է բժշկի հսկողության տակ: Ուստի նախաքննական մարմնին
Տնտեսագետ. «Հայաստանից վալյուտայի արտահոսք է լինում ՌԴ»
«Կենտրոնական բանկը պետք է մինիմումի հասցնի իր միջամտությունը շուկայում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն` անդրադառնալով օրերս տեղի ունեցած դրամի արժեզրկմանը: Նշենք, որ ըստ կենտրոնական բանկի (ԿԲ), նոյեմբերի 24-ին 1 դոլարի փոխարժեքը կազմում է 435 դրամ, եվրոյինը՝ 539,53 դրամ, ռուբլունը՝ 9,7 դրամ, իսկ նոյեմբերի 17-ին, 1 դոլարի փոխարժեքը կազմել է 415,7
Արթուր Էլբակյանը հեղինակավոր մրցանակ ստացավ
Տեղեկացրել էինք, որ մեր հայրենակից դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Էլբակյանն իր «Իմ խելագար Շեքսպիրը» մոնոներկայացմամբ վերջերս է մասնակցել մոնոներկայացումների խոշորագույն UNITED SOLO ամերիկյան փառատոնին եւ ջերմ ընդունելության արժանացել: Նոյեմբերի 23-ին Արթուր Էլբակյանին շնորհվել է փառատոնի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Այն նաեւ ժյուրիի, որի կազմում ամերիկյան կինոյի եւ թատրոնի ակադեմիկոսներ են ու Back Stage հանրաճանաչ ամսագրի եւ
Մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Չաո Բամբինո» մանկական սրճարանում փուչիկի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով։ 2014թ. նոյեմբերի 19-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ աջ ականջախեցու և պարանոցի շրջանում բոցով առաջին-երկրորդ աստիճանի ջերմային այրվածք ախտորոշմամբ
«Ուղղաթիռ խոցելու պատասխանը Ադրբեջանը կստանա ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում». ռազմական փորձագետ
Պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը կործանելու համարժեք պատասխանը դեռ ստանալու է: Ուղղաթիռի դուրս բերումը ամբողջական պատասխան չի համարում: «Ուժն է միայն, որ ունակ է թուրքին ստիպել ապրել մեր կողքին քիչ թե շատ մարդավարի: Եթե ուղղաթիռը չհանեինք, շատ խնդրեինք, ավելի լկտի կդառնային: Անպատժելիությունը լկտիացնում է: Բայց թուրքի հետ
«Եկեղեցին փոքրիկ պատուհանն է դեպի տիեզերք». Տեղի ունեցավ «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի շնորհանդեսը»
Ֆիլմը նկարահանվել է ինչպես Հայաստանի սրբավայրերում, այնպես էլ Երուսաղեմում եւ Բեթղեհեմում
ԱՄՆ դեսպան. «Վավերագրական ֆիլմերը լավագույն գործիք են խնդիրները վեր հանելու առումով»
Երիտասարդ վավերագրողների ֆիլմերը ցուցադրվեցին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում:
Քաղաքապետարանում տեղի է ունեցել Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփիչ միջոցառումը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին: Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու երիտասարդ վավերագրողների աշխատանքը, նշել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է գեղեցիկ նախաձեռնություններին աջակցելու
Հայաստանում ամեն 3-րդ կնոջ բռնանում են
«Հայաստանում ամեն երրորդ կին հոգեբանական բռնության է ենթարկվում տղամարդու կողմից»,- այս տվյալները ներկայացնում է «Հասարակություն առանց բռնության» հ/կ անդամ Աննա Նիկողոսյանը: Ըստ նրա. «Հայաստանում ամենատարածվածը հոգեբանական բռնությունն է, որը տարբեր հետազոտությունների համաձայն 66 տոկոս է կազմում: Այնուհետեւ, ֆիզիկական բռնությունն է, որը թեեւ պաշտոնական տվյալներով կամ համապետական հարցումներով տասը տոկոս է կազմում, բայց հասարակական կազմակերպությունների տվյալներով,
Թաթան Ստամբուլում քեֆ էր պահանջում. Ա1+ (Տեսանյութ)
Այն, ինչ տեսնում եք տեսանյութում՝ կրոնական աղանդի հավաք չէ եւ բղավողն էլ հոգեւոր առաջնորդ չէ։ Նա թուրքահայ հանդիսավար է, որը Ստամբուլի համերգային կենտրոնում հավաքված հայերին տեղյակ է պահում օրվա գլխավոր իրադարձության մասին. «Բեմ կհրավիրեմ աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի փոփի արքան, մայր Հայաստանի ձայնը՝ Թաթա Սիմոնյան»։ Մոսկվացի պարուհիների հետ Թաթա Սիմոնյանը բեմ է մտնում աննկատ։ Ցանկացած կատարման
Գյումրիում ծայրահեղ աղքատությունը կազմում է մոտ 40 տոկոս
Այս համոզմանն է սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ծայրահեղ աղքատությունը Գյումրիում կազմում է մոտավորապես 40 տոկոս, իսկ աղքատությունն ընդհանուր առմամբ 70-75 տոկոս: Ըստ մեր զրուցակցի, գյումրեցիների վիճակը անցած տարվա հետ համեմատ առավել վատացել է, քչացել է այն բնակիչների թիվը, որոնք կարող են ինքնուրույն լուծել իրեն
Արամ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը 24.11.2014թ հանդիպել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր, ներկայացվել են դրանց լուծման ուղղված անհրաժեշտ մոտեցումները: «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայություն
«Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի 2014 թվականի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը: «Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով` հովանավորությամբ Մայր Աթոռ Սուրբ
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետներին և ռազմական ներկայացուցիչներին: Հանդիպման թեման նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ օդուժի ուղղաթիռի խոցման և անձնակազմի ճակատագրի շուրջ զարգացումներն էին: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակներն անկման վայրից տարհանելու ուղղությամբ ԼՂՀ ՊԲ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնա-մարզական թռիչք կատարող Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցումը դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ: Հայտարարության մեջ ասված է. «Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ
Իջեւանում Վահագն Վիշապաքաղի «աչքերը գեղեցկացնողը» պարզվել է
Նրան դատահոգեբուժական փորձաքննության են ենթարկելու
Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է ուղղաթիռի խոցման դեպքի և դրան հաջորդած գործողությունների մանրամասները
Նոյեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Շարպանիեին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեսպան Շարպանիեին ներկայացրել է
Նախագահն ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տարածաշրջանի և ԱՊՀ երկրների առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են տեղեկատվական համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխգործակցության խորացման հարցերը քննարկելու նպատակով. տարածաշրջանի խոշորագույն գործակալությունների ներկայացուցիչներն այսօր Երևանում անցկացնում են իրենց հերթական՝ Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ և ԱՊՀ երկրների պետական լրատվամիջոցների ղեկավարների խորհրդի 19-րդ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանն առաջատար է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Միացյալ ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վինեյ Փ. Սալդանանին և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) բարի կամքի դեսպան Վերա Բրեժնևային: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Նա կարևորեց այն


















































